Էլվիրա Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլվիրա Գուրգենի Մնացականյան (օգոստոսի 17, 1944[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բալետի հայ արտիստուհի, պարուսույց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1978)։
Էլվիրա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1963)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1990) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԷլվիրա Մնացականյանը ծնվել է Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (Ա․ Բոգանկովայի դասարան)։ 1963-1992 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի մենապարուհի։
1990 թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը` բալետմայստեր-փորձավար մասնագիտությամբ։ 1997 թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 1999 թ-ից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես փորձավար։ Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան և Իրան և այլուր։ 1978 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։
Հյուրախաղերով հանդես է եկել Խորհրդային Միության մի շարք քաղաքներում և արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, ԳՖՀ, Արգենտինա, Մեքսիկա, Իտալիա և այլն)։ Մասնակցել է բազմաթիվ բեմականացումների։ 1993-1997 թվականներին աշխատել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում[2]։
Դերապարեր
խմբագրել- Մոխրոտ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը»
- Ջուլիետ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Արմավենի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի»
- Անաիս՝ Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը»
- Շամիրամ՝ Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»)
- Կիտրի՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»
- Դոն Կիխոտ՝ Լյուդվիգ Մինկուսի «Կիտրի»
- Օդետա-Օդիլիա՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը»
- Շչելկունչիկ՝ Պյոտր Չայկովսկու «Մաշա»
- Ֆրիգիա, Էգինա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
- Գայանե՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Ժիզել՝ Ադոլֆ Ադանի «Ժիզել»
- Անտունի՝ Էդգար Հովհաննիսյանի «Խումար»
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |