Դոնարա Տաճատի Ալեքսանյան (սեպտեմբերի 28, 1929(1929-09-28), Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967

Դոնարա Ալեքսանյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1929(1929-09-28) (90 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1947)
Մասնագիտությունպարուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ծնողներհայր՝ Տաճատ Ալեքսանյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Տաճատ Ալեքսանյանի դուստրն է, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Ալեքսանյանի քույրը։

ԿենսագրությունԽմբագրել

1947 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1948-1972 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի, 1972-1989 թվականներին` դերուսույց։

Լավագույն դերապարերից են՝ Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Նունե (Արամ Խաչատրյանի «Գայանե»), Չմշկիկ («Խանդութ»), Հուր («Երեք արմավենի», երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005