Ագրիպինա Հակոբի Վահանովա (ռուս.՝ Агриппи́на Я́ковлевна Вага́нова, հունիսի 14 (26), 1879[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 5, 1951(1951-11-05)[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց։ Ունի հայկական ծագում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի (1934

Ագրիպինա Հակոբի Վահանովա
ռուս.՝ Агриппи́на Я́ковлевна Вага́нова
Դիմանկար
Ծնվել է1879 հուլիսի 24
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ
Մահացել էնոյեմբերի 5, 1951(1951-11-05) (տարիքը 72)
Մահվան վայրԼենինգրադ
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալերինա
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
Կայքvaganova.ru
 Agrippina Vaganova Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ագրիպինա Վահանովան ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ Աստրախանից ժամանած հայ Հակոբ Վահանովի, որը Մարիինյան թատրոնում տոմս ստուգող էր աշխատում, և ռուս մոր ընտանիքում[4][5]։

1897 թվականին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը, աշակերտել Լ․ Իվանովին, Ե․ Վազեմին, Պ․ Գերդտին։ 1897-1916 թվականներին հանդես է եկել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ճանաչվել որպես վիրտուոզ դասական պարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մլադա (Մինկուսի «Մլադա»)։ 1917 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (1946 թվականից՝ պրոֆեսոր)։ 1918-1920 թվականներին դասավանդել է Ա․ Վոլինսկու դպրոցում։ 1931-1937 թվականներին՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը բեմադրել է Չայկովսկու «Կարապի լիճը» 1933 և Պունիի «էսմերալդա» (1935) բալետները։ 1921-1951-ին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի (1957 թվականից կոչվել է Վագանովայի անունով) ավարտական դասարանների պարուսույց։ 1946 - 1951 թվականներին ղեկավարել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային կից պարարվեստի ամբիոնը։ «Դասական պարի հիմունքներ» գրքում (1934, վերահրատարակվել է չորս անգամ) Վագանովան շարադրել է դասավանդման իր մեթոդիկան։ Վագանովայի մանկավարժական սիստեմը կիրառվում է պարարվեստի խորհրդային ուսումնական հաստատություններում և նշանակալից ազդեցություն ունի արտասահմանյան բալետի վրա։ Վագանովայի աշակերտներից են՝ Գ․ Ուլանովան, Մ․ Սեմյոնովան, Օ․ Իորդանը, Ն․ Անիսիմովան, Տ․ Վեչեսլովան, Ն․ Դուդինսկայան, Ա․ Շելեստը, Ի․ Ուշակովան, Լ․ Վինոգրադովան (վերջին երկուսը՝ 1947 թվականից Երևանի օպերայի և բալետի թատրոնում), Սուրբ Տեր-Ստեփանովը (Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում), Ն․ Աղեկյանը (Կիևի պարարվեստի ուսումնարանում), Լ․ Սեմանովան, Ե․ Թանղիևա-Բիրզնիեկը և ուրիշներ։ ԽՍՀՄ պետական Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio database (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. Kazinyan, Aris (25 June 2009)։ «УРОКИ ТАНЦА АГРИППИНЫ ВАГАНОВОЙ»։ Գոլոս Արմենիի (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 27, 2013-ին։ «Отец – Акоп Ваганов - перебрался в Петербург из Астрахани, где еще со времен Иван Грозного существовала богатая армянская община; впрочем, сам он был из персидских армян и особого капитала в Астрахани не нажил. Служил унтер-офицером, а после отставки переехал в российскую столицу; слыл большим любителем танцев, а посему по приезде обратился в Мариинский театр на место скромного капельдинера.» 
  5. Амиржамзаева, О. А., Усова, Û. В. (2002)։ Самые знаменитые мастера балета России (ռուսերեն)։ Вече։ էջ 34 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 221