Ռիմա Պիպոյան

հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց

Ռիմա Սամվելի Պիպոյան (հունիսի 2, 1988(1988-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի և պարուսույց։ Համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը[1][2][3]։ 2017 թվականին հիմնադրել է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս[4]։ Երևանի պարարվեստի պետական քոլեջում 2020 թվականին հիմնադրել և ղեկավարում է "Մոդեռն Պար" բաժինը։ Մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս[5]։ Իր ներկայացումներով և բեմադրություններով հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Սերբիայում, Կանարյան կղզիներում, Խորվաթիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Պորտուգալիայում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։

Ռիմա Պիպոյան
Դիմանկար
Ռիմա Պիպոյան 2018
Ծնվել էհունիսի 2, 1988(1988-06-02) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
ՄասնագիտությունԲեմադրիչ-խորեոգրաֆ, պարուհի, պարուսույց
Աշխատավայր«Պարարվեստի Զարգացման» կրթամշակութային հիմնադրամ, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Կայքrimapipoyan.com

Կենսագրություն խմբագրել

Ռիմա Պիպոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 2-ին Երևանում։ Ծնողները. հայրը̀ Սամվել Խաչատուրի Պիպոյանը[6] (ծնվ. 1962 ապրիլի 23) կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը̀ Լարիսա Հակոբի Կիրակոսյանը (ծնվ. 1962 նոյմբերի 7) կենսաֆիզիկոս է, պլաստիկ անատոմիայի և էկոլոգիայի դասախոս̀ Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջում։ 1995-1997 թվականներին Ռիման հաճախել է Կիրովի անվ. թիվ 12 միջնակարգ դպրոցը (այժմ̀ Վ.Համբարձումյանի անվ. թիվ 12 հիմնական դպրոց)։

Կրթություն խմբագրել

Ռիմա Պիպոյանն իր մասնագիտական ուղին սկսել է որպես բալետի պարուհի։ 1997 թվականին ընդունվել է «Պարարվեստի պետական ուսումնարան»-ի (այժմ՝ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ») դասական պարի բաժինը և 2006 թվականին գերազանցությամբ ավարտել այն̀ ստանալով մանկավարժ-պարուսույցի որակավորում։ Ուսման տարիներին բախտ է ունեցել մասնակցել և պարել անվանի հայ բեմադրող-խորեոգրաֆ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրություններում։ Ռիման ̀որպես խորեոգրաֆ, իր բեմադրական գործունեությունը սկսել է վաղ տարիքում[7]։

2005 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժինը̀ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի արվեստանոց։ Ինստիտուտում ուսման տարիներին (2005-2010) բեմադրել է մի շարք պարային համարներ, համագործակցել է հայ տարբեր արվեստագետների հետ, ստեղծել է իր առաջին մեծածավալ ժամանակակից բալետային ներկայացումները՝ այդ թվում «Անկումներով ենք վեր բարձրանում» և «Միջնադարյան պատկերներ»-ը։ Վերջին ներկայացումը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը ներկայացումն էր հայ միջնադարյան մանրանկարչության թեմաները՝ հայ միջնադարյան շարականների, Կոմիտասի և Ավետ Տերտերյանի երաժշտության ներքո։ Ներկայացումը համեմված էր դասական պարի, միջնադարյան հայկական մանրանկարչությունից վերցրած պատկերների և արևելյան մարտարվեստների շարժումներով ու ժեստերով[8], ինչն էլ մեծ հետքրքրություն առաջացրեց և հավանության ու գովասանքի խոսքերի արժանացավ Հայաստանի ժողովրդական արտիստներ Էլվիրա Մնացականյանի, Վիլեն Գալստյանի և Ռուդոլֆ Խառատյանի կողմից[3], վերջինս Ռիմա Պիպոյանի դիպլոմային աշխատանքի ընդդիմախոսն էր։ 2010 թվականին Ռիման գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությունը̀ ստանալով արվեստագիտության բակալավրի աստիճան։

2010-2012 թվականներին սովորում և գերազանցությամբ ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «պարարվեստի ռեժիսուրա» բաժնի մագիստրատուրան̀ ստանալով մագիստրոսի աստիճան։ Նրա մագիստրոսական թեզն անդրադառնում էր մոդեռն պարին̀ նրա ստեղծմանը, հիմնադիրներին, առանձնահատկություններին և մոդեռն պարի կիրառության կարևորությանը̀ պարային մասնագիտական հաստատություններում։

Իր ուսման տարիներին և հետագա գործունեության ընթացքում Ռիմա Պիպոյանը հարստացնում է իր պարային գիտելիքները̀ ստանալով մի շարք վարպետաց դասեր այնպիսի բեմադրողների մոտ և պարային խմբերում, ինչպես օր.̀ Աքրամ Խանը, Յոհան Էքմանը, Դենիս Լամպարտը, «Լաբորգրաս» պարային խումբը (eng. “The LaborGras” company), Ռոմեն Գիյոնը, Կանդուկո պարային խումբը, Spellbound contemporary ballet և այլն[9]։ Ուսման տարիներին Ռիման սկսում է ուսումնասիրել նաև արևելյան մարտարվեստներ̀ մասնավորապես չինական ուշու, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունենում խորեոգրաֆիկ ոճի ձևավորման վրա։

Աշխատանքային փորձ խմբագրել

2007-2009 թվականներին աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որպես դասական պարի ուսուցչուհի:2008 թվականից մինչ օրս աշխատում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որտեղ դասավանդել է դասական պար, պատմակենցաղային և ժող. բնորոշ պարեր, 2016 թվականից սկսած դասավանում է բալետմայստերի վարպետություն։

2010-2013 թվականներին որպես պարուսույց-խորեոգրաֆ և ժյուրիի անդամ համագործակցում է ՇԱՆԹ հեռուստաընկերության հետ և «Պարիր, թե կարող ես» պարային հեռուստանախագծի երեք եթերաշրջանների համար բեմադրում ավելի քանի 30 պարային համար[10]։

2011-2012 թվականներին աշխատել է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն»-ում որպես խորեոգրաֆ և մենապարուհի։

2012-2019 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես պարուսույց-խորեոգրաֆ՝ դասավանդելով պար դերասանական և ռեժիսորական կուրսերին, ինչպես նաև ղեկավարել է «Պարարվեստի ռեժիսուրա» հեռակա կուրս։

2017 թվականին հիմնադրում է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որը տնօրինում է մինչ օրս։ Հիմնադրամի ստեղծման գերնպատակն է̀ աջակցել ժամանակակից պարարվեստի և ժամանակակից բալետային արվեստի զարգացմանը ՀՀ-ում, ինչպես նաև օժանդակել խորեոգրաֆներին, բեմադրողներին, պարուսույցներին և արվեստի ոլորտում ներգրավված անձանց̀ պարային, կրթամշակութային նախագծեր իրականացնելու և ներկայացումներ ստեղծելու հարցում[11]։

2018 թվականից մինչ օրս աշխատում է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»-ի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն» ամբիոնում̀ արպես մոդեռն պարի դասախոս[12][13]։

2020 թվականից հանդիսանում է «Մոդեռն պար» բաժնի ղեկավար «Երևանի պարարվեստի պետական քոլեջ»-ում, որի եռամյա կրթության ծրագրի հեղինակն է և կազմողը։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Ռիմա Պիպոյանն առաջին հայ ժամանակակից այն խորեոգրաֆներից է̀ ում հաջողվեց իր բեմադրություններով Հայաստանը ներկայացնել միջազգային պարային հարթակներում[14]։

2013 թվականին պատվեր է ստանում Թբիլսիի South Caucasus Contemporary Dance and Experimental Art փառատոնից և բեմադրում «La Vita Nuova» պարային ներկայացումը̀ ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության և Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ[15]։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենում Թբիլիսիի “Royal District” թատրոնում։

2015 թվականին նույն փառատոնի ֆինանսավորմամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է խաղացանկային «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացումը̀ Լ. Վ. Բեթհովենի երաժշտությամբ[16][17], որը հիմնված էր Իշխանուհի Տարականովայի կյաքնի պատմական փաստերի վրա[18]։ Իշխանուհի Տարականովայի կերպարը մարմնավորում էր Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը[19][20]։

Սկսած 2013 թվականից Ռիմա Պիպոյանի տարբեր բեմադրություններ հրավերներ են ստանում մի շարք արտասահմանյան երկրներից։ Նա մասնակցում է տարբեր պարային փառատոնների, մրցույթների և համագործակցության հրավերներ ստանում։ 2016-2017 թվականներին ստանում է կրթաթոշակ «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»-ից[21]՝ որպես խորեոգրաֆ։ Բեռլինում բնակության ժամանակ համագործակցում է մի շարք երիտասարդ արվեստագետների̀ ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների հետ, որի արդյունքում, համատեղ ուժերով, ակադեմիայում կազմակերպվում են «բաց դռներ» ցուցադրումներ, որտեղ Ռիմա Պիպոյանը հանդես է գալիս, որպես պարուհի և բեմադրող[22]։ Բեռլինում 2017 թվականին Ռիման ներկայացնում է «Բարև, Քիթի» պարային-ֆիլմ ներկայացման համաշխարհային պրեմիերան̀ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի բեմում[23][24]։ Ներկայացումը հիմնված էր Աննա Ֆրանկի օրագրի վրա[25][26]։ Ներկայացումը ստեղծելու համար համագործակցում է ազգությամբ հրեա կոմպոզիտոր Ալլա Սեգալի, ով հատուկ ներկայացման համար գրում է երաժշտությունը։ Ֆիլմը նկարում է սկսնակ ռեժիսոր, մասնագիտությամբ պարող Դավիթ Գրիգորյանը, իսկ ֆիլմի հատվածի երաժշտության ստեղծման համար, Ռիման համագործակցում է ազգությամբ ռուս կոմպոզիտոր Ելենա Ռիկովայի հետ։ Պրեմիերայից հետո բեմադրությունը ներկայացվում է Հայաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Մոլդովայում[27][28][29][30][31][32][33][34]։

2018 թվականին Ռիմա Պիպոյանը բեմադրում է «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարը, որն իր իսկ կատարմամբ մեծ հաջողություններ է գրանցում տարբեր փառատոններում և մրցանակների արժանանում[35][36][37][38][39]։ Տարբեր երկրներում պրոֆեսիոնալ հանդիսատեսը և ժյուրին նշում էին պարային համարի օրիգինալ լինելու մասին, Ռիմա բեմադրողի նոր ոճ ստեղծելու և բեմում ուժեղ կերպարայնություն ունենալու մասին[40]։ Բեմադրությունը ցուցադրվել է Եվրոպայի ավելի քան 10-ը երկրի 30-ից ավել քաղաքներում[41][42][43][44][45][46][47][48][49]։

2019 թվականին Ռիմա Պիպոյանը հրավեր է ստանում Վենետիկի բիենալեում բեմադրություն անելու, որի արդյուքնում ստեղծում է "What if" պարային ներկայացումը Յ. Ս. Բախի երաժշտությամբ՝ 7 պրոֆեսիոնալ պարողների վրա։ Բեմադրության համաշխարհային պրեմիերան տեղի է ունենում Վենետիկի Արսենալե թատրոնում։

2020 թվականին արժանանում է "East-West Residency"-ի Creative Armenia-ի կողմից[50]։ Նույն թվականին նկարահանում է «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը, որն արժանանաում է մի շարք միջազգային մրցանակաների̀ տարբեր ֆիլմերի փառատոններում։

2020 թվականին Ռիմա Պիպոյանի գլխավորությամբ և ծրագրով Երևանի Պարարվեստի պետական քոլեջում բացվում է «Մոդեռն Պար» բաժին։

2021 թվականին Ռիմա Պիպոյանի նախաձեռնությամբ մեկնարկում է պարային համագործակցության նոր նախագիծ Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Ծրագրի իրականացման հիմնական նպատակներց էր Հայաստանի և Ուկրաինայի միջև երկարատև և հուսալի մշակութային գործընկերության ստեղծումը։ Նախագծի իրականացման ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպվեցին տասը և ավելի վարպետության դասեր ինչպես դասական պարի բաժնի, այնպես էլ հայկական ժողովրդական բաժնի ուսանողների համար։ Ուկրաինական պարի դասընթացները վարում էր Կիեւի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետի մենակատար Վլադիսլավ Բոնդարը։ Ծրագրի իրականացման կարևորագույն կետերից էր Ռիմա Պիպոյանի «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» պարային ներկայացման ստեղծումը։

Բեմադրություններ խմբագրել

Թիվ Ներկայացման հայերեն անվանումը Ներկայացման միջազգային անվանումը Պրեմիերայի վայր ժանր Գործառույթներ
2024 12 Ասացվածք 12 Proverbs Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Պարային ներկայացում Գաղափարի հեղինակ,Բեմադրող-Խորեոգրաֆ
2023 Զգացմունքների Անատոմիա Anatomy of Emotions Bern Theatre Ժամանակակից բալետ Խորեոգրաֆ
2022 - "Chaconne in "K" existence" Համաշխարհային Պրեմիերա, Պլովդիվ/Սոֆիա, Բուլղարիա Պարային ներկայացում Գաղափարի հեղինակ, Բեմադրող-Խորեոգրաֆ
2022 «Հիմնված է իրական պատմության վրա» "Based on a True Story" Գերմանիա, Begehungen փառատոն Մենաներկայացում Խորեոգրաֆ և պար
2021 «Ես, Իմ ոչ Եսը և Ինքս» "Me,  My non-Self and I" Խորվաթիա, Զագրեբ (առցնաց) Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ, գաղափար և պար
2020 «ԵԼ» "YEL" Կարճամետրաժ պարային ֆիլմ Բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ, գաղափար և պար
2019 «Ինքնադիմանկար» “Self-portrait” Գերմանիա, Բելգիա Մենապար Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար
2019 «Ի՞նչ կլինի եթե» "What if" TEATRO PICCOLO ARSENALE(Վենետիկ) Իտալիա Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ
2018 «Կինը որոշում կայացնելուց առաջ» "Woman before decision making" (Շտուտգար)) Գերմանիա Մենապար Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար
2017 «Բարև, Քիթի» "Hey, Kitty!" «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»

(Բեռլին) Գերմանիա

Պարային ֆիլմ մենաներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների և բեմի ձևավորման հեղինակ, սցենարիստ
2017 «Օրհնյալները» "Blessed" Բելգրադի ազգային թատրոն

(Բելգրա)) Սերբիա

Զուգապար Բեմադրող-խորեոգրաֆ
2016 «Տեսիլաժամեր» "Hours of Vision" Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն

(Թբիլիս)) Վրաստան

Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, մենակատար
2016 «Տրիպտիխ» "Triptych" Электротеатр Станиславский

(Մոսկվա) ՌԴ

Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, զգեստների հեղինակ
2015 «Մեղապարտ կրքեր» "Sinful passions" Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

(Երևան) Հայաստան

Ժամանակակից բալետային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ,
2013 «Նոր Կյանք» "La Vita Nuova" “Royal District” Theatre

(Թբիլիս)) Վրաստան

Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար
2010 «Միջնադարյան պատկերներ» "Medieval Images" Համազգային թատրոն

(Երևան) Հայաստան

Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի հեղինակ, պարուհի
2007 «Անկումներով ենք վեր բարձրանում» "It's by falling that we rise" Համազգային թատրոն

(Երևան) Հայաստան

Ժամանակակից պարային ներկայացում Բեմադրող-խորեոգրաֆ, լիբրետոյի և զգեստների հեղինակ, մենակատար

Մրցանակներ խմբագրել

Թիվ Անվանում Մրցանակ Վայր Նշումներ
2022 ContextAir Ռեզիդենտ Արտիստ Պլովդիվ, Բուլղարիա արժանացել է որպես խորեոգրաֆ
2022 Tanzkongress Կրթաթոշակ Մայնց, Գերմանիա արժանացել է որպես խորեոգրաֆ
2021 X World Short Film Festival Լավագույն Ռեժիսոր Հռոմ, Իտալիա «ԵԼ» պարային ֆիլմ
2021 Vesuvius International Film Fest Լավագույն Ռեժիսոր Կամպանիա, Իտալիա «ԵԼ» պարային ֆիլմ
2021 Hollywood International Golden Age Film Festival Լավագույն Պարային Ֆիլմ Նյու-Յորք, ԱՄՆ «ԵԼ» պարային ֆիլմ
2020 London International Web and Shorts Film Festival Honorable Mention Լոնդոն, Անգլիա «ԵԼ» պարային ֆիլմ
2020 East-West Resident, Creative Armenia Ռեզիդենտ Արտիստ Բրյուսել, Բելգիա արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր ծավալած գործունեության համար
2019 Project-Laboratory Insomnia Ռեզիդենտ Արտիստ Սանտանդեր, Իսպանիա արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի̀ իր «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար
2019 Venice Biennale Dance College Ռեզիդենտ Արտիստ Վենետիկ, Իտալիա արժանացել է որպես խորեոգրաֆ̀ իր ծավալած գործունեության համար
2019 ՀՀ Մշակույթի Նախարարություն Պատվոգիր Երևան, Հայաստան տրվել է պարարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար
2018 International Festival of Modern Choreography IFMC 1-ին Մրցանակ Վիտեբսկ, Բելառուս արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար
2018 23Masdanza international contemporary dance festival Ռեզիդենտ Արտիստ Auditorio de Tenerife-ում Կանարյան կղզիներ, Իսպանիա արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար
2018 Gdansk International Dance Contest Festival 3-րդ Մրցանակ և Հանդիսատեսի Համակրանք Գդանսկ, Լեհաստան արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարի համար
2017 Global Fest International Dance festival-contest 1-ին Մրցանակ Մոսկվա, Ռուսաստան արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար
2017 Choreographic miniature contest 3-րդ Մրցանակ Բելգրադ, Սերբիա արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար
2017 Global Fest International Dance festival-contest Գրան Պրի Երևան, Հայաստան արժանացել է որպես խորեոգրաֆ̀ «Օրհնյալները» զուգապարի համար
2016 Բեռլինի Արվեստների Ակադեմիա Ռեզիդենտ Արտիստ, Կրթաթոշակ Բեռլին, Գերմանիա արժանացել է որպես խորեոգրաֆ
2015 DANCEformation Bremen Ռեզիդենտ Արտիստ Բրեմեն, Գերմանիա արժանացել է որպես խորեոգրաֆ և պարուհի
2008 International Traditional Wushu Competition Ոսկե Մեդալ Երևան, Հայաստան Չան Ցյուան ոճ

Հոդվածներ Ռիմա Պիպոյանի գործունեության մասին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ОСНОВНЫЕ ТЕНДЕНЦИИ БАЛЕТНОГО ИСКУССТВА АРМЕНИИ ХХ - НАЧАЛА XXI ВЕКОВ (НА ПРИМЕРЕ ТВОРЧЕСТВА АРМЯНСКИХ ХОРЕОГРАФОВ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Ռիմա Պիպոյանի մասին».
  3. 3,0 3,1 «Կարծիք Ռիմա Պիպոյանի մասին» (PDF).(չաշխատող հղում)
  4. ««Պարարվեստի զարգացման» հիմնադրամի շնորհանդեսին նվիրված ասուլիս».(չաշխատող հղում)
  5. «Մրցանակներ և պատվոգրեր».
  6. «Սամվել Խաչատուրի Պիպոյան».
  7. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԻՍ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ՈՉ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴ
  8. «XX ԴԱՐԻ – XXI ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Վարպետաց դասեր».
  10. «Պարիր, թե կարող ես».
  11. ««Классический танец через призму модерна» - RadioVan.fm». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  12. «Ռիմա Սամվելի Պիպոյան».
  13. «Հաջողության Բանաձև Ժամանակակից պար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
  14. «Ռիմա Պիպոյանը «բացեց» խորեոգրաֆների ճանապարհը».
  15. «La Vita Nuova».
  16. «Современный спектакль-балет в Армении».
  17. ««Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային ներկայացում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.
  18. ««Մեղապարտ կրքեր». նոր բալետային ներկայացում».
  19. «Մեղապարտ Կրքեր».
  20. «Մարիա Դիվանյան».
  21. «Berlin-Stipendium 2016 — Darstellende Kunst».
  22. «AGORA ARTES / Interplay of the Arts».
  23. «The Akademie der Künste Introduces Its Fellows».
  24. «JUNGE AKADEMIE: AGORA ARTES. PROGRAMM-NACHT». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
  25. «Возрождение Анны Франк в Германии». www.agenda-tv.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  26. «Быть Анной Франк: прожить жизнь со смыслом» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  27. «Hey Kitty».
  28. «Opera Prima».
  29. «FAKI festival».
  30. «Moldfest». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին.
  31. «Officine Caos Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  32. «Opera Prima».
  33. «Salvare voci. Rima Pipoyan».
  34. «Hey, Kitty in Italy».
  35. «IFMC-2018: первое место - впервые у Армении».
  36. «Армянская танцовщица Рима Пипоян получила приз на международном фестивале современной хореографии».
  37. «Армянка стала первой на международном фестивале современной хореографии».
  38. «Первое место IFMC 2018 присуждено Риме Пипоян».
  39. «На IFMC-2018 подвели итоги: первое место впервые у Армении».
  40. «Rima Pipoyan was awarded for her choreography "Woman before decision making"».
  41. «Շտուտգարտի Մենապարերի փառատոն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին.
  42. «International Platform for Choreographers».
  43. «Գդանսկի պարի միջազգային փառատոն».
  44. «Gdański Festiwal Tańca».
  45. «23MASDANZA Extensión de Tenerife».
  46. «Cortoindanza».
  47. «Eupen Festival».
  48. «"Woman before decision Making" di e con Rima Pipoyan (Armenia)».
  49. «RIMA PIPOYAN – WOMAN BEFORE DECISION MAKING (Armenia)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին.
  50. «East-West Residency Creative Armenia».

Արտաքին հղումներ խմբագրել