Վիլեն Գալստյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Շմավոնի Գալստյան (Սարգսյան) (փետրվարի 12, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 4, 2021[2], Երևան, Հայաստան[3]), բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Վիլեն Գալստյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1941[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 4, 2021[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1959) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Երկեր | Նռան գույնը, Չախ-Չախ թագավորը և Հայկական որմնանկարներ |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, դերասան, նկարիչ-բեմադրող, ուսուցիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Ամուսին | Նադեժդա Դավթյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջուլիետ Գալստյան-Էվերտս |
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի ամուսինը, երգչուհի Ջուլիետ Գալստյան-Էվերտսի հայրը։
Գործունեություն
խմբագրել- 1959 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։
- 1959-1961 թվականներին՝ Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ։
- 1961-1972 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արտիստ։
- 1972-1975 և 1977-1979 թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար։
- 1979-1983 թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր։
- Բալետներ է բեմադրել Մոնտեվիդեոյում («Թեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, 1987-1988), Արգենտինայում (2001) և այլն։
- Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը։
- 1999 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
- 1999-2000 թվականներին դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում։
- 2004 թվականից եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենը, 2014 թվականից՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը։
Դերապարեր
խմբագրել- Սպարտակ, «Սպարտակ», 1961 (Ա. Խաչատրյան)։
- Արմեն, «Գայանե», 1974 (Արամ Խաչատրյան)։
- Ալբերտ, «Ժիզել», 1961 (Ադոլֆ Ադան)։
- Բյուրատ, «Հավերժական կուռք», 1966 (Էդգար Հովհաննիսյան)։
- Անտունի, «Անտունի», 1969 (Էդգար Հովհաննիսյան)։
- Դավիթ, «Սասունցի Դավիթ», 1976 (Էդգար Հովհաննիսյան)։
- Պրոմեթևս, «Պրոմեթևս», 1967 (Է. Արիստակեսյան)։
- Զիգֆրիդ, «Կարապի լիճը», 1972 (Պյոտր Չայկովսկի)։
- Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում («Նռան գույնը», 1969, «Հայկական որմնանկարներ», 1972, երկուսն էլ՝ «Հայֆիլմ»)։
Բեմադրություններ
խմբագրել- «Գայանե», 1974, 2004, (Ա. Խաչատրյան)։
- «Սպարտակ», 1978, 1982, 1987 (Ա. Խաչատրյան)։
- «Սասունցի Դավիթ», 1976 (Է. Հովհաննիսյան)։
- «Դոն Կիխոտ», 2002 (Լ. Մինկուս)։
Դերեր կինոյում
խմբագրել- «Նռան գույնը», Հայֆիլմ, 1969։
- «Հայկական որմնանկարներ», Հայֆիլմ, 1972։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1967)։
- Դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ (Վառնա, 1968)[4]։
- Պրոֆեսոր (2000)։
- Մովսես Խորենացու մեդալ (2001)։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2011)[5]։
- Հայաստանի թատերական գործիչների միության հատուկ մրցանակ՝ թատերարվեստում ունեցած ավանդի համար (2013)։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 658)։ |