Րաֆֆի Գալստյան (բալետի արտիստ)
Րաֆֆի Գալստյան (օգոստոսի 29, 2000, Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող։ 2014 թվականին ընդգրկվել է Հայաստանի մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում[1]։
Րաֆֆի Գալստյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բալետի արտիստ |
Կենսագրություն
խմբագրելՐաֆֆի Գալստյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում։ 2010 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժին։ Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանում։ Սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մի շարք բալետային մրցույթների՝ մշտապես զբաղեցնելով առաջին հորիզոնականները[2]։ 2018 թվականին ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ և անցել մեկշաբաթյա փորձաշրջան՝ հրավիրվելով աշխատանքի[1]։
Հայաստանի կառավարության որոշմամբ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում է տրվել[3]։ 2021 թվականի հունվարին Հայաստանի կառավարության որոշումով հայ բալետային արվեստում մեծ ներդրում ունենալու, հայ բալետը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու համար Րաֆֆի Գալստյանը ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից[4]։
2023 թվականի մայիսի 2-ին, պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության, անձնվեր աշխատանքի, բարձր կատարողականության և պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով[5]։
Մրցանակներ
խմբագրել2014 թվականին մասնակցել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ «դասական պար» անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակի։
2016 թվականին մասնակցել է հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակի։
2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների։ Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակի։
2018 թվականին մասնակցել է Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը։ Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը։
2018 թվականի մարտի 27-ին ստացել է «Արտավազդ» մրցանակ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետում կոմս Բալի դերակատարման համար։
2019 թվականի ապրիլի 12-ն պարգևատրվել է Հայաստանի նախագահի մրցանակով և հնարավորություն ստացել վերապատրաստվելու Մոսկվայի Մեծ թատրոնում[6]։
2019 թվականի ապրիլի 28-ին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած դասական պարի միջազգային մրցույթին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակների։
2019 թվականի ապրիլին Վրաստանում մասնակցել է Վ. Չաբուկիանիի անվան բալետի VI միջազգային մրցույթին և դասական պար անվանակարգում արժանացել առաջին մրցանակի։
2019 թվականի օգոստոսին մասնակցել է Չինաստանի Վենջոու (Wenzhou) քաղաքում առաջին անգամ անցկացվող բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի[7]։
Խաղացանկ
խմբագրել- Զվեզդիչ - Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»,
- Արմեն - Արամ Խաչատրյան «Գայանե»,
- Արքայազն -Պյոտր Չայկովսկի «Մարդուկ-ջարդուկ»,
- Սպարտակ - Արամ Խաչատրյան «Սպարտակ»,
- Կոմս Բալ - Կարեն Խաչատրյան «Չիպոլինո»,
- Պատանի - Ֆրեդերիկ Շոպեն «Շոպենիանա»,
- Բազիլ, Էսպադա - Լյուդվիգ Մինկուս, Էդուարդ Նապրավնիկ «Դոն Կիխոտ»,
- Ծաղրածու - Ալեքսեյ Շոր «Բյուրեղապակյա դղյակ»,
- Ռադամես - Ջուզեպե Վերդի «Աիդա» օպերա,
- Արբենին - Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»,
- Ռոմեո - Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
- Աբեղա - Վաչե Շարաֆյան, Ձգողականություն,
- Սոլոր - Լյուդվիգ Մինկուս, Բայադերկա[8],
- Զիգֆրիդ - Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճ (բալետ)»։
Պատկերասրահ
խմբագրել-
Արբենին - Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»
-
Արմեն - Արամ Խաչատրյան «Գայանե»
-
Սպարտակ - Արամ Խաչատրյան «Սպարտակ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Zarkfoundation - Րաֆֆի Գալստյան». zarkfoundation.com.
- ↑ ««Բալետն իմ տարերքն է, կենսակերպը». Րաֆֆի Գալստյանի բալետային հաջողություններն ու նպատակները». style.news.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Globnews.am -> Մշակույթի բնագավառում նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի». www.globnews.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի 02.05.2023 թ. 456-Ա հրաման». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Նունե Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի նախագահի մրցանակի արժանացած Երևանի պարարվեստի քոլեջի սաներին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «aravot.am».
- ↑ Journalist.am (2023 թ․ մարտի 1). ««Բեմը մեր տունն է». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյան». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: Text "Ժուռնալիստիկայի ֆակուլտետ" ignored (օգնություն)