Սոնա Առուստամյան

բալետի մենապարուհի

Սոնա Մելսի Առուստամյան (մարտի 20, 1973(1973-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի առաջատար մենապարուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011

Սոնա Առուստամյան
Ծնվել էմարտի 20, 1973(1973-03-20) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1991)
Մասնագիտությունբալետի պարող և ուսուցչուհի
ԱշխատավայրԿրասնոդարի բալետի թատրոն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

1983-1991 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ ստանալով բալետի պարողի և պարուսույցի որակավորում։ 1991-1995 թվականներին աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի մենապարուհի[1]։ 1995-1997 թվականներին եղել է Կրասնոդարի «Պրեմիեր» բալետային թատերախմբի մենապարուհի, որտեղ մենապարել է «Կարապի լիճ», «Ոսկե դարաշրջան», «Ժիզել», «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում։ 1997 թվականից Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի պարուսույց է։ 1997 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր[2]։

Խաղացանկ

խմբագրել

Փոքրիկ դերեր «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Սառցե Թագուհի» և այլ բալետային ներկայացումներում։

Մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Սոնա Առուստամյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  2. «Սոնա Առուստամյանի կենսագրությունը av production.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին