Բելա Հովնանյան (Լորետա Հովնանյան, օգոստոսի 12, 1935(1935-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

Բելա Հովնանյան
Ծնվել էօգոստոսի 12, 1935(1935-08-12) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց և ուսուցչուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի պարարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Լորետա Հովնանյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 1964-1974 թվականներին եղել է նույն ուսումնարանի ժողովրդական բեմական պարի պարուսույցը, այնուհետև՝ Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան, 1980 թվականից՝ բալետի փորձավար։ Վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում։ 1982-1992 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։ 1984-1987 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

Հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Մեքսիկայում, Շրի-Լանկայում, Կամբոջայում[1][2][3]։

ԴերապարերԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963 թ.
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1976 թ.
  • Երևանի հայկական երիտասարդական փառատոնի դափնեկիր, ոսկե մեդալակիր, 1957 թ.
  • Մոսկվայի երիտասարդների փառատոնի երկրորդ կարգի արծաթե մրցանակակիր
  • Պնոմ-Պենայի պատվավոր քաղաքացի, 1964 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Լորետա Հովնանյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  3. ОВНАНЯН Лоретта (Белла) Оксеновна
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577