Լաուրա Վարդանյան
հայ դերասան
Լաուրա Վարդանյան (հոկտեմբերի 21, 1942, Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1994, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դերասանուհի, պարուհի։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1942 |
Ծննդավայր | Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1994 (52 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1964) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն Խմբագրել
Լաուրա Վարդանյանը ծնվել է Աբովյանի շրջանի (այժմ Կոտայքի մարզի) Գառնի գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ 1971-1977 թվականներին նկարահանվել է հայկական ֆիլմերում։ Մինչև 1975 թվականը եղել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի պարուհի։ 1982 թվականից տեղափոխվել է Երևանից և բնակվել արտասահմանում։ Մահացել է Նյու Յորքում` կրծքի քաղցկեղից[1][2]։
Ֆիլմեր Խմբագրել
- 1971 թ. - «Խաթաբալա» - Նատալիա
- 1971 թ. - «Հույսի խրճիթներ» - Սուրբիկ
- 1973 թ. - «Քաոս» - Անուշ
- 1974 թ. - «Մարդն «Օլիմպոսից»» - Արփիկ
- 1975 թ. - «Շեկ ինքնաթիռը» - Նառա
- 1975 թ. - «Իմ սիրտը լեռներում է» - դրվագ
- 1975 թ. - «Առաջին ծիծեռնակը» - Էսմերալդա
- 1976 թ. - «Բաղդասարը բաժանվում է կնոջից» - Անույշ
- 1977 թ. - «Խոնարհվիր վաղվա օրվան» - Հեղինե
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Լաուրա Վարդանյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-27-ին։ Վերցված է 2018-02-20
- ↑ Լաուրա Վարդանյանի կենսագրությունը imdb.com կայքում