Արմեն Մանդակունյան (անգլ.՝ Armen Mandakunian, հունվարի 19, 1934(1934-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Արմեն Մանդակունյան
Ծնվել էհունվարի 19, 1934 (90 տարեկան)
Երևան
Ժանրերժողովրդական
էստրադա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքarmenmandakunian.com

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մանդակունյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ Առաջին երաժշտությունը ստեղծել է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկի համար.

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…

1942 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել է քամանչա նվագել։ 1949 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1955 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։

1957 թվականին Երիտասարդական 6-րդ համաշխարհային փառատոնին մասնակցելու համար ձևավորում է Եղեգնաձորի մարզային երգի ու պարի համույթը, որը կատարելով Մադակունյանի «Արփայի հովտում» ստեղծագործությունը, դառնում է փառատոնի ոսկե մեդալակիր։

1961 թվականին Մանդակունյանը հրավիրվում է զբաղեցնելու ժողովրդական արվեստի ընկերակցության տնօրենի պաշտոնը, կազմակերպում է հայ կոմպոզիտորների համերգը Կրեմլի դահլիճում, մեծ շուքով կազմակերպում է Սայաթ Նովայի ծննդյան 250-ամյակը։ Այս շրջանում Մանդակունյանը ստեղծում է «Անի», «Արաքսի ափին», «Վան», «Ղարաբաղ» ազգային երգերը[1]։ 1955-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1966 թվականին ղեկավարել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական նվագախումբը։

Խորհրդային տարիներին Մանդակունյանի երգերն արգելվել են Հայաստանում։ 1974 թվականից Մանդակունյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ 1976 թվականին Հոլիվուդում հիմնադրել է Սպենդիարյան երաժշտական ակադեմիան, նույն թվականին Լոս Անջելեսում հիմնել է հայկական ժողովրդական նվագախումբ։ 1977 թվականից Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների ու հրատարակիչների ընկերակցության (ASCAP) անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել