Եկատերինա Ռիզո

խորհրդային բեմադրող կինոօպերատոր

Եկատերինա Ռիզո (ռուս.՝ Ризо, Екатерина Васильевна, դեկտեմբերի 31, 1912(1912-12-31) - 1969), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային բեմադրող կինոօպերատոր։

Եկատերինա Ռիզո
Ծնվել էդեկտեմբերի 31, 1912(1912-12-31)
Մահացել է1969
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ

Կենսագրություն[1] խմբագրել

Ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 31–ին (ուրիշ շատ այլ տվյալներով` 1913 թվականին), Չերնոյարսկ ստանիցայում։

1930 թվականին ընդունվել է «Մեժրաբպոմֆիլմ» կինոֆաբրիկայի մուլտիպլիկացիոն արհեստանոց, որտեղ աշխատում էր նրա հայրը։

1937 թվականից գրանցվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես գույների համադրող, 1938 թվականից տեղափոխվել է օպերատորական ցեխ։

1941 թվականին տարհանվել է Ուֆա, որտեղ Գիզմեստպրոմում աշխատել է որպես պաստառ փակցնող և պատճենահանող։

1942-1943 թվականներին աշխատել է որպես հրշեջ Մոսկվայի մանրաերկի թատրոնում։

1943-1969 թվականներին նորից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» օպերատորական ցեխում, սկզբում` որպես օպերատորի օգնական, 1950 թվականից` որպես օպերատոր։ Աշխատել է ռեժիսորներ Օլգա Խոդատաևայի, Պ․ Նոսովի, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի, Վ․ Բորդզիլովսկու, Յու․ Պրիտկովի, Գ․ Կոզլովի և այլ ուրիշների հետ։

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում կարիերայից հետո նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Կյանքից հեռացել է անհայտության մեջ։

Ֆիլմոգարֆիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Ризо Екатерина Васильевна». www.animator.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել