«Շնագայլն ու ուղտը» (ռուս.՝ «Шакалёнок и верблюд»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1956 թվականին հնդկական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։

Picto infobox cinema.png
Շնագայլն ու ուղտը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստԻգոր Բոլգարին
ՀնչյունավորումԳեորգի Վիցին և Gennady Dudnik?
Բեմադրող նկարիչՌոման Կաչանով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1956

ՍյուժեԽմբագրել

Գետի ափին զբոսնելիս շնագայլն ու իր ընկերը՝ ուղտը, զգում են, որ սովածացել են։ Սակայն ամայի ափին չոր փշերից բացի ոչինչ չկա, իսկ հակադիր ափին թռչկոտում են համեղ ծովախեցգետինները, և աճել է քաղցր, հյութալի շաքարեղեգը։ Շնագայլը շատ է ցանկանում համտեսել ծովախեցգետիններ, սակայն մյուս ափն անցնել նա ի վիճակի չէ։

Որոշելով գետի մյուս ափն անցնել ուղտի մեջքին՝ փոքրիկ խորամանկը փորձում է նրան գայթակղել այնտեղ աճող շաքարեղեգով, սակայն այն պատկանում էր մարդկանց, և ուղտը վախենում էր դիպչել դրանց։ Շնագայլը խաբում է իր ընկերոջը, թե մարդիկ վաղուց հեռացել են այդ վայրերից, և շաքարեղեգի ոչ ոքի չի պատկանում։

Անցնելով գետի մյուս ափը՝ ուղտը գնում է շաքարեղեգ ուտելու, իսկ շնագայլն զբաղվում է ծովախեցգետինների որսով։

Հաջող որսից հետ կշտացած շնագայլը ցանկանում է վերադառնալ, բայց ուղտը չի ուզում է հետ լողալ, մինչև չուտի ամբողջ շաքարեղեգը։ Դժգոհ շնագայլը մտածում է, թե ինչպես արագ տուն հասնի, և տեսնում է դաշտում աշխատող մարդկանց։ Հնարամիտ շնագայլը գլխի է ընկնում, թե ինչպես կարող է ուղտին ստիպել թողնել շաքարեղեգն ու անցնել գետի մյուս ափը։ Ընդհանրապես չմտահոգվելով իր ընկերոջ մասին՝ նա սկսում է երգել՝ փորձելով գրավել մարդկանց ուշադրությունը։

Նրա մտահղացումն իրականանում է։ Շնագայլի երգը լսած մարդիկ նկատում են ուղտին և սկսում վտարել նրա։ Վախեցած ուղտը նետվում է գետը, որպեսզի լողա դեպի մյուս ափը։ Շնագայլը բարձրանում է նրա մեջքին։ Հասկանալով, թե ինչ չար կատակ է իր գլխին խաղացել նա, ում ընկեր էր համարվում, ուղտը ցանկանում է պատժել շնագայլին և գետի մեջտեղում նրան գցում է ջուրը։ Հենց դրան էր սպասում կոկորդիլոսը, որը վաղուց ատամ էր սրում չափազանց ինքնավստահ շնագայլի դեմ։ Եվ կոկորդիլոսը կուտեր վերջինիս, եթե ուղտը վրա չհասներ ու ափ չհաներ իր նախկին ընկերոջը։

ՍտեղծողներԽմբագրել

Սցենարիստ Լև Արկադև, Իգոր Բոլգարին
Երգի տեսքտի հեղինակ Միխայիլ Վոլպին
Ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով
Բեմադրող նկարիչներ Ռոման Կաչանով, Ալեքսանդր Վինոկուրով
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Օպերատորներ Եկատերինա Ռիզո, Ն. Կլիմովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Կրումին, Կիրիլ Մալյանտովիչ, Բորիս Չանի, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Դմիտրի Բելով, Իգոր Պոդգորսկի
Դերերը հնչյունավորել են Գեորգի Վիցինշնագայլ,
Գենադի Դուդնիկ — ուղտ

ՎերաթողարկումԽմբագրել

Մուլտֆիլմն ընդգրկվել է հետևյալ հավաքածուներում՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (Studio PRO Video, VHS 1990-ական թվականներ), «Ուրախ գազանանոց» (DVD, «Союз Видео», 2006 թ.)[1], «Ամենասիրելի մուլտֆիլմերը», թողարկում 29 (DVD, «Союз Видео», 2009 թ.)[2], «Ара, бара, пух!» (DVD, «Крупный План», 2008 թ.)[3]։

ԳրականությունԽմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5. М.: «Искусство», 1958, 291 стр., илл.[4]
  • Л. Аркадьев, И. Болгарин. «Шакалёнок и верблюд», фильм-сказка, художник К. Карпов. Москва. Издательство «Фламинго», 1995. По материалам мультфильма.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել