Ռիկի Տիկի Տավի (մուլտֆիլմ)

«Ռիկի Տիկի Տավի», 1965 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Ռեդյարդ Քիփլինգի համանուն հեքիաթի էկրանավորումը, որ կատարել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան[1]։

Ռիկի Տիկի Տավի
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էՌիկի Տիկի Տավի
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստՌաքել Լազարևնա Սոլոմյանսկայա
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա, Ելենա Պոնսովա, Գեորգի Վիցին, Սերաֆիմա Բիրման, Q97343776?, Անատոլի Պապանով և Միխայիլ Նովոխիժին
Բեմադրող նկարիչՄաքս Ժերեբչևսկի
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1965
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիկի Տիկի Տավի (այլ կիրառումներ)

Սյուժե խմբագրել

Մի անգամ ամպրոպի ժամանակ ջրի ուժեղ հոսանքն իր հարազատ տնիք քշում է երիտասարդ մանգուստին։ Նա պայքարում է տարերքի հետ, որքան կարող էր և ուժասպառ լինելով՝ ընկնում է հոսանքով լողացող հողաթմբի վրա։ Այդ հողաթումբը ափ է դուրս գալիս այն տան մոտ, որտեղ ապրում էր Աբուն։ Ռիկին և Աբուն միանգամից ընկերանում են, և տղայի ծնողները չեն խանգարում նրանց բարեկամությանը։ Շրջելով թաղամասում և ծանոթանալով տեղի բնակիչների հետ՝ Ռիկկին իմանում է, որ այգում ապրում են վտանգավոր կոբրաներ՝ Նագն ու նրա կինը՝ Նագայնան։ Մանգուստը որոշում է ամեն գնով պաշտպանել իր նոր տունն օձերից։

Նագայնան, իմանալով մանգուստի մասին, որոշում է, որ տանը նրա հայտնվելու համար մեղավոր են մարդիկ։ Նա Նագին քաջալերում է սպանել մեծ մարդու՝ Աբուի հորը։ Բայց Ռիկին լսում է նրանց խոսակցությունը, և երբ Նագը մնում է մենակ, հարձակվում է նրա վրա։ Կռվի աղմուկից մոտ է վազում ընտանիքի գլխավորը և սպանում Նագին՝ կրակելով նրա վրա հրացանից։

Վշտահար Նագայնան որոշում է ամուսնու մահվան համար վրեժխնդիր լինել մարդկանցից և մանգուստից։ Նա տուն է մտնում տղային սպանելու համար, բայց այդ ժամանակ Ռիկկին գտնում է օձի բույնը, որտեղ Նագայնան թաղել էր իր ձվերը։ Կոտրելով բոլոր ձվերը, բացի մեկից, մանգուստը գնում է կոբրայի մոտ։ Նագայնան խոստանում է ընդմիշտ հեռանալ այդտեղից, Եթե Ռիկին իրեն տա վերջին ձուն։ Բայց մանգուստը որոշում է ընդմիշտ վերջ տալ կոբրաների ընտանիքին և հարձակվում է Նագայնայի վրա։

Մարտն սկսվում է հենց տանը, և տղամարդը վերցրել է հրացանը, բայց Նագայնան, վերցնելով ձուն, սլացնում է դեպի իր բույնը։ Մանգուստը հետևում է նրան և պայքարը շարունակվում է բնում։ Երբ հանդարտվում է, Ռիկի Տիկի Տավին դուրս է գալիս օձի բնից և բոլորին տեղեկացնում, որ Նագայնան էլ երբեք դուրս չի գա այնտեղից, ինչը նշանակում է, որ Ռիկին արդեն սպանել է նրան։

«Հանգստացեք, օձերը սպանվեցին։ Եվ եթե նորից մոտ սողան, ես այստեղ եմ»։

Ստեղծողներ խմբագրել

Վերաթողարկումներ խմբագրել

1980-ականներին «ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագիրն» սկսել է մուլտֆիլմը թողարկել տեսաժապավեններով հրատարակվող ժողովածուներում։ 1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիությունը, ավելի ուշ՝ 1995-1999 թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ համատեղ թողարկված ժողովածուում։ 1990-ականների կեսերին Studio PRO Video-ը VHS-ով թողարկել է հավաքածուներում խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հետ, ինչպիսիք են՝ «Գորշ վզիկ», «Բարձր սար» և «Ոսկե այծքաղ»։ 1990-ականների կեսերից մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում՝ «Союз Видео» ստուդիայի կողմից։ Թողարկվել է արտոնագրով Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

1990-ական թվականների կեսերից մինչև 2000-ական թվականները նույն «Крупный план» միավորման մուլտֆիլմերի հավաքածուն թողարկվել է Lizard ընկերության կողմից Video CD ձայնասկավառակներով։

Մուլտֆիլմը ներառվել է «Հեքիաթային ջունգլիներ» հավաքածուի VHS-ում և DVD-ում, որը թողարկվել է «Սոյուզ» ընկերության կողմից 2003 թվականին։ Հավաքածուում տեղ են գտել խորհրդային այլ մուլտֆիլմեր՝ Քիփլինգի հեքիաթների էկրանավորումներ, ինչպիսիք են՝ «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» և «Փղիկը», ինչպես նաև «Աղջիկը ջունգլիներում», «Ամենա, ամենա, ամենա, ամենա», «Կապիկը Սարուգասիմա կղզուց» մուլտֆիլմերը[2]։

Սկավառակի բնութագրեր.

  • Սկավառակի տեսակը՝ DVD-5
  • Տեսանյութի ձևաչափը՝ 4:3 (1,33: 1)
  • Ձայնային ուղի՝ ռուսերեն Dolby Digital 2.0
  • Տարածաշրջանային կոդ՝ 5
  • Փաթեթավորում՝ Ամարեյ

«Ռիկի Տիկի Տավի» մուլտֆիլմն ընդգրկված է նաև «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածու № 8» (2003), «Ռիկի Տիկի Տավի»[3] (2005) և «Вот так тигр!»[4] (2009) մուլտֆիլմերի հավաքածուներում, որոնք թողարկել է «Крупный План» կինոմիությունն առանց պատկերի և ձայնի վերականգնման։

Բացի այդ, այս մուլտֆիլմի DVD սկավառակը կցվում է «Проф-Пресс» հրատարակչության կողմից 2009 թվականին թողարկված «Ռիկի Տիկի Տավի» մանկական գրքույկին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Мультфильм «Сказочные джунгли»» (ռուսերեն). компания «Союз». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  3. Чапай (15 апреля 2006). «РИККИ-ТИККИ-ТАВИ. Сборник мультфильмов» (ռուսերեն). Обзоры и Сравнения — vObzor.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  4. Чапай (18 сентября 2010). «ВОТ ТАК ТИГР! Сборник мультфильмов» (ռուսերեն). Обзоры и Сравнения — vObzor.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  5. Р. Киплинг Рикки-Тикки-Тави. — «Проф-Пресс», 2009. — 12 с. — (Книжки с DVD). — 5000 экз. — ISBN 978-5-378-00814-8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Киплинг Редьярд Джозеф Рикки-Тикки-Тави и другие сказки. — Самовар, 2010. — 80 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-9781-0328-1

Արտաքին հղումներ խմբագրել