Հայելի (մուլտֆիլմ)
Հայելի (ռուս.՝ Зеркальце), խորհրդային մուլտֆիլմ երեխաների համար[1], որը նկարահանվել է 1967 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես են գազաննները վերադաստիարակում պարծենկոտ աղջկան։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Սցենարիստ | Լեոնիդ Զավալնյուկ |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին, Յուլյա Յուլսկայա, Միխայիլ Յանշին և Ալեքսանդրա Պանովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
Սյուժե
խմբագրելԱղջիկը գնում է անտառում զբոսնելու, քայլում է արահետով և երգում.
«Ինչ ձանձրալի անտառ է, պարզապես ծիծաղելի է,
Լավ բան չկա նրա մեջ։
Ով կգովի ինձ բոլորից լավ,
Նա կստանա քաղցր կոնֆետ»։
Առաջինը նրան նկատում են Պրոշկա նապաստակը և ագռավը։ Անտառային գազաննները սկսում են գովել աղջկան, և ոչ ոք չի կարողանում գոհացնել նրան. նրան անընդհատ ինչ-որ բան դուր չէր գալիս գովեստներում։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա պատահաբար ծակում է մատը ոզնու փշերով և լալիս է ցավից, նա դադարում է քիթը ցցել։ Եվ ոզնին նրան ասում է. «Հիմա դու իսկապես գեղեցիկ ես։ Եվ դա այն պատճառով, որ դու հիմա չես կոտրատվում»։ Աղջիկը կոնֆետը տալիս է Պրոշկա նապաստակին, իսկ գազաններին հայելի է տալիս։ Բոլորն սկսում են նայել դրան և ուրախանալ։ Իակ չաչամիտ ագռավը գողանում է կոնֆետը նապաստակից և ինքն է սկսում կրկնել. «Ով ինձ կգովի բոլորից լավ, նա էլ կստանա քաղցր կոնֆետ»։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր` Պյոտր Նոսով
- Սցենարիս հեղինակ` Լեոնիդ Զավալնյուկ
- Բեմադրող նկարիչ` Կոնստանտին Կարպով
- Օպերատոր` Եկատերինա Րիզո
- Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Օգնական` Գ. Լյուբարսկայա
- Մոնտաժող` Տատյանա Սազոնովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Լեոնիդ Կայուկով, Վլադիմիր Պոպով, Ելիզավետա Կոմովա, Վադիմ Դոլգիխ, Վլադիմիր Պեկար, Սվետլանա Սիչկար
- Նկարիչ-դեկորատորներ` Վերա Խարիտոնովա, Ելենա Տաննենբերգ
- Խմբագիր` Արկադի Սնեսարև
- Նկարչի օգնական`Բորիս Սադովնիկով
- Ֆիլմի տնօրեն` Ֆյոդոր Իվանով
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Աղջիկ, սկյուռիկներ, արջուկ` Թամարա Դմիտրիևա
- Նապաստակ` Գեորգի Վիցին
- Ոզնի` Յուլյա Յուլսկայա
- Խլուրդ` Միխայիլ Յանշին
- Ագռավ` Ալեքսանդրա Պանովա
Վերաթողարկում
խմբագրելԱՊՀ-ում 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Studio PRO Video»-ի «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում, «Սոյուզ» ստուդիայի «Սոյուզմուլտֆիլմ» սոտւդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով` «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Ո՞վ լինել, ինչպե՞ս լինել» (2005), «Փոքրիկ կախարդուհին» (2009) հավաքածուներում։
1967-1991 թվականնները մուլտֆիլմը ցուցադրել են ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվել է մանկական «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման շրջանակներում։ 1992-1996 թվականներին մուլտֆիմը ցուցադրվել է МТК ալիքով։ 1990-ականների կեսերին ցուցադրվել է ՆՏՎ ալիոքով։ ОРТ-ով մուլտֆիլմը ցուցադրվել է 1995-ին, 1996-ին և 1999-ին։ 1997 թվականից մուլտֆիմը ցուցադրվել է ՍՏՍ-ով, 1998-ին` ՌՏՌ-ով (Ռուսաստան)։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվել է «Կուլտուրա» հեռուստաալիքով։ 2000 և 2001 թվականների վերջում մուլտֆիլմը ցուցադրվել է «Տելենյանայա» հեռուստաալիքով։ Այժմ հեռարձակվում է «Կարուսել», ինչպես նաև` Մուլտ հեռուստաալիքներով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հայելին Мультик. Ру կայքում (ռուս.)