Խորամանկության երեք պարկ

Խորամանկության երեք պարկ (ռուս.՝ Три мешка хитрости), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1954 թվականին։

Picto infobox cinema.png
Խորամանկության երեք պարկ
ռուս.՝ Три мешка хитростей
Խորամանկության երեք պարկ.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՊյոտր Նոսով և Օլգա Խոդատաևա
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

ՍյուժեԽմբագրել

Ուկրաինական ժողովրդական հեքիաթի էկրանավորումն է։ Հեքիաթը պատմում է խորամանկ աղվեսի մասին, որը խաբեությամբ պարտադրում է միամիտ ոզնուն իր համար այգուց հասած խաղող բերել, բայց վերջում բռնվում է։

ՀեղինակներԽմբագրել

Սցենարի հեղինակ Զինաիդա Ֆիլիմոնովա
Ռեժիսոր Պյոտր Նոսով, Օլգա Խոդատաևա
Բեմադրող նկարիչ Նադեժդա Ստրոգանովա
Նկարիչ մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Լև Պոպով, Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Բուտակով, Լիդիա Ռեզցովա, Դմիտրի Բելով, Մստիսլավ Կուպրաչ
Նկարիչ դեկորատորներ Գ․ Նևզորովա, Վերա Ռոջերո
Կոմպոզիտոր Ի․ Բոլդիրյով
Օպերատոր Ե․ Ռիզո
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչի օգնական Ի․ Կուրապովա
Տեխնիկական օգնական Գ․ Բրոդսկայա
Մոնտաժողի օգնական Ա․ Ֆիրսովա
Դերերը հնչյունավորել են Յուլյա Յուլսկայա՝ Ոզնի

ՎերահնչյունավորումԽմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին վերահնչյունավորվել «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ֆոնոգրաման ամբողջովին փոխվել է, վերահնչյունավորման մեջ ներգրավվել են ժամանակակից դերասաններ, հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների մասին տվյալները լուսագրերում փոխվել են։ Վերահնչյունավորումը ծայրահեղ վատ ընդունելության է արժանացել ինչպես հանդիսատեսի[1][2], այնպես էլ՝ պրոֆեսիոնալ համայնքի մեծ մասի կողմից[3][4]։ Պատկերի վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։

ՎերաթողարկումԽմբագրել

Մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է PAL համակարգով։ 1990–ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում, Studio PRO Video կողմից։ 1990–ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Սոյուզ» ստուդիայի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։

ԾանոթագրություններԽմբագրել