Արևի դուստրը (ռուս.՝ «Дочь солнца»), 1963 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Հյուսիսի ժողովուրդների (մասնավորապես Չուկոտկայի էսկիմոսների) հեքիաթների էկրանավորում՝ ստեղծված ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից[1]։

Արևի դուստրը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՀնչյունավորումՄիխայիլ Տրոյանովսկի, Ալեքսեյ Կոնսովսկի, Միխայիլ Նովոխիժին, Սերգեյ Մարտինսոն, Էրաստ Գարին, Ալեքսանդր Խվիլյա, Սերգեյ Ցեյց և Գեորգի Միլյար
Բեմադրող նկարիչԻլդար Ուրմանչե
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1963

«Արևի դուստրը» մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի վետերան Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի 1960-ական թվականների նոր որոնումների վառ դրսևորումն է[2]։

Սյուժե

խմբագրել

Ամեն ինչ սկսվում է նրանով, որ էսկիմոսներն սպասում են բևեռային գիշերվա ավարտին, որը շուտով պետք է իր տեղը զիջի արևին։ Սակայ ն նշանակված օրն արևը չի հայտնվում երկնակամարում։ Դա տեղի չի ունենում նաև հաջորդ օրը։ Անհանգստացած բնակիչներն օգնության համար դիմում են գյուղի շամանին, որը խաբեությամբ որսորդներին ստիպում է հմայության դիմաց իրեն տալ որսորդական բոլոր հաղթանշանները և ստորությամբ հրաժարվում օգնել որևէ կերպ։ Այդ ժամանակ երիտասարդ քաջարի որսորդը գնում է արևին փնտրելու։ Նրա ճանապարհը երկար է ու վտանգներով լի, սակայն նա գտնում է արևին ու իմանում սարսափելի նորությունը. Սառնամանիքը գողացել է Արևի դստերը՝ գեղեցկուհի Գարնանը։ Քաջարի պատանին ուղևորվում է գտնելու Արևի դստերը։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարիստ Յուրի Ստրիժևսկի
Ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Նկարիչ Իլդար Ուրմանչե
Կոմպոզիտոր Վիտալի Գևիկսման
Օպերատորներ Եկատերինա Ռիզո, Նինա Կլիմովա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլգա Ստոլբովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Կոնստանտին Չիկին, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով, Բորիս Չանի, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենտև, Սվետլանա Ժուտովսկայա, Վլադիմիր Բալաշով, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Մորոզով
Նկարիչներ Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա
Роли озвучивали Միխայիլ Տրոյանովսկի,

Ալեքսեյ Կոնսովսկի (Էտուվգի),
Միխայիլ Նովոխիժին (Արև),
Սերգեյ Մարտինսոն (Հյուսիսային Քամի) ,
Էրաստ Գարին (ագռավ),
Ալեքսանդր Խվիլյա,
Սերգեյ Ցեյց,
Գեորգի Միլյար (Սառնամանիք)

  • Ստեղծողները նշված են ըստ մուլտֆիլմի ենթագրերի։

Թողարկում

խմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video և «Союз Видео» ստուդիայի կողմից։

2009 թվականի սեպտեմբերի 3-ին «Արևի դուստրը» մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է DVD սկավառակով «Союз-видео» ընկերության կողմից։ Սկավառակում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Ո՞վ է առաջինը» (ռուս.՝ «Кто первый?»), «Նավաստի Ստյոպան» (ռուս.՝ «Стёпа-моряк»), «Արևի դուստրը» , «Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (ռուս.՝ «Мы с Шерлоком Холмсом»), «Պոնին վազում է շրջանագծով» (ռուս.՝ «Пони бегает по кругу»), «Ես սպասում եմ ճուտիկի» (ռուս.՝ «Я жду птенца»), «Պերֆիլը և Ֆոման (ռուս.՝ «Перфил и Фома»), «Չորսը նույն բակից» (ռուս.՝ «Четверо с одного двора»), «Գաղտնիքով արկղիկ» (ռուս.՝ «Шкатулка с секретом»)[3]։

Տեխնիկական բնութագիր

խմբագրել
  • Ձայն – Русский Dolby Digital 2.0 Mono
  • Տարածաշրջանային կոդ – 0 (All)
  • Պատկեր – Standart 4:3 (1,33:1);
  • Գույն – PAL
  • Փաթեթավորում – Ստվարաթղթե բոքս + кеер case
  • Տարածող – «Союз-видео»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Шестидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. Самые любимые мультики. Выпуск 25 на Ozon.ru

Գրականություն

խմբագրել
  • Юрий Стрижевский Дочь солнца. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1967. — 18 с. — (Фильм-сказка). — 300 000 экз. . Книга по мультфильму. Художник И. Урманче.

Արտաքին հղումներ

խմբագրել