Մուրզիլկայի արկածները
Մուրզիլկայի արկածները (ռուս.՝ Приключения Мурзилки), խորհրդային մուլտիպլիացիոն ֆիլմ[1], որը ստեղծվել է 1956 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Բորիս Ստեպանցևի և Եվգենի Ռայիկովսկու կողմից։ Առաջին մուլտֆիլմն է հատուկ թղթակից Մուրզիլկայի արկածների մասին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն և հումոր |
Կերպարներ | Q97662295? |
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև և Եվգենի Ռայկովսկի |
Սցենարիստ | Օլեգ Էրբերգ և Նիկոլայ Էրդման |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Սիկվել | Նորից անբավարար (մուլտֆիլմ) |
Թվական | 1956 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթային լրագրող Մուրզիլկան արձակուրդում գտնվելու ընթացքում ամսագրի գլխավոր խմբագրից «Կայծակ» հեռագիր է ստանում, որում Մուրզիլկային հանձնարարվում է նոր թողարկման համար լուսանկարել լավ տղայի կամ գյուտարար երեխայի։ Մուրզիլկան բզեզի տեսքով շտապ «անտառային տաքսի» է վերցնում և թռչում Մոսկվա։
Մոսկվայում Մուրզիլկան պատահաբար հետևում է մի բնակարանի պատուհանին, որտեղ ապրում է սովորական դպրոցական Պետյան։ Սկզբում Պետյան շատ լավ տպավորություն է թողնում Մուրզիլկայի վրա. նա լսում է իր մորը, քաղաքավարի է, պարզվում է, որ նա գյուտարար է, ինչի համար մայրը նրան անակնկալ էր խոստացել, և Մուրզիլկան անմիջապես լուսանկարում է նրան։ Բայց փողոց դուրս գալով՝ տղան արմատապես փոխվում է՝ հանկարծ վերածվելով կռվարարի։ Մուրզիլկան լուսանկարում է նաև նրա բոլոր գործողությունները. թե ինչպես է ծաղրում կատվին, աղջիկների հյուսիկներից քաշում, ծխում և ամենից վատը՝ պարսատիկից կրակում է թռչունների բույնին, մինչև որ Մուրզիլկան կարողանանում է փրկել թռչուններին։
Երբ հաջորդ օրը Պետյան արթնանում է, պարզվում է, որ անակնկալը «Մուրզիլկա» ամսագրի բաժանորդագրությունն է, որի վերջին համարը ստանում է տղան։ Բացելով ամսագիրը՝ Պետյան տեսնում է իր լուսանկարն «օրինակելի տղայի» տեսքով. «Պետյան տանն է»։ Բայց երբ նա շրջում է էջը, նա իր մոր հետ տեսնում է Մուրզիլկայի կողմից արված բոլոր «հերոսությունների» լուսանկարները` «Եվ նա այդպիսին է փողոցում» մակագրությամբ։
Գլխավոր խմբագիրը շնորհակալություն է հայտնում թղթակից Մուրզիլկային կատարած աշխատանքի համար և շեշտում նրա ինքնատիպությունը. մամուլը ոչ միայն պետք է նշի լավը, այլև բացահայտի վատը։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Օլեգ Էրբերգ, Ա. Կարանով, Նիկոլայ Էրդման
- Ռեժիսորներ՝ Եվգենի Ռայկովսկի, Բորիս Ստեպանցև
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Սավչենկո
- Օպերատորներ՝ Եկատերինա Ռիզո, Ն. Սոկոլովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ֆեոդոր Խիտրուկ, Վադիմ Դոլգիխ, Վիկտոր Լիխաչև, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Ֆյոդորովա, Տատյանա Տարանովիչ
Վերաթողարկում
խմբագրելԱյս մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Սոյուզ վիդեո» ընկերության կողմից 1990-ական թվականներին, նույն ընկերության կողմից DVD ձևաչափով վերաթողարկվել է 2000-ական թվականներին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — 290 с.: А. Каранов, О. Эрберг, Н. Эрдман «Приключения Мурзилки» — стр. 17. В. Коростылёв, М. Львовский «Опять двойка» — стр. 33.