«Մուրզիլկան և հսկան» (ռուս.՝ «Мурзилка и великан»), խորհրդային անիմացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1960 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Պյոտր Նոսովի կողմից[1]։ Հատուկ թղթակից Մուրզիլկայի արկածների մասին պատմող չորս ֆիլմերի շարքի երրորդ մուլտֆիլմն է։

Մուրզիլկան և հսկան
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստԱնատոլի Սազոնով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1960

Սյուժե խմբագրել

Մի օր հեռավոր թագավորության առասպելական հսկա Դերմիդոնտովիչը պատահականորեն գրքից տեղափոխվում է 1960 թվականի Խորհրդային Միություն՝ հայտնվելով ուղղակի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում։ Սկզբում հսկան ապշում է իր տեսածից և ոչինչ չի հասկանում. ուղղաթիռը ջրաղացի տեղ ընդունելով՝ նա դրան ուղղահայաց դիրք է տալիս, իսկ ռոբոտի տեսնելուց վախեցնում է և փախչում։ Ռոբոտը զանգում է «Վերջին հեքիաթային լուրերի» հատուկ թղթակից Մուրզիլկային և հայտնում ցուցահանդեսում հսկայի հայտնվելու մասին։

Մուրզիլկային հանձնարարվում է հսկայի համար կազմակերպել փոքրիկ էքսկուրսիա, որպեսզի նա հեքիաթ վերադառնա լավ տպավորություններով։ Մուրզիլկան ժամանում է հսկայի մոտ, ծանոթանում նրա հետ և նրան ցույց տալիս «հրաշքներ»՝ խորհրդային տեխնոլոգիաների նվաճումները։

Հսկան ի սկզբանե թերահավատորեն է վերաբերվում բոլոր տեսածներին և հայտարարում է, որ հեքիաթային երևույթները շատ ավելի լավն են։ Սակայն ավելի ուշ հսկան, այնուամենայնիվ, հասկանում է, որ Խորհրդային Միությունում խելացի մարդիկ են ապրում ու աշխատում և տեսածից տպավորված վերադառնում է գիրք։

Ստեղծողներ խմբագրել

Վիդեո խմբագրել

Մուլտֆիլմը 1990-ական թվականներին թողարկվել է VHS-ով «СОЮЗ-ВИДЕО» ընկերության կողմից, 2000 թվականին վերթաթողարկվել է DVD–ով նույն ընկերության կողմից։

Փաստեր խմբագրել

  • Երաժշտական մուտքի առաջին ակորդները վերցվել են «Թռիչք դեպի Լուսին» մուլտֆիլմից։ Ընդ որում՝ երկու մուլտֆիլմերի սկզբի երաժշտություններն էլ գրված են միանգամայն նույն տոնայնությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել