Սաթե ամրոցը
Սաթե ամրոց (ռուս.՝ Янтарный замок), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան 1959 թվականին։ Լիտվական «Յուրատե և Կաստիտիս» լեգենդի էկրանավորումն է[1]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի, Վլադիմիր Երշով, Գալինա Իվանովա, Մարգարիտա Կուպրիյնաովա, Տատյանա Ստրուկովա և Իրինա Գոշևա |
Բեմադրող նկարիչ | Գրաժինա Բրաշիշկիտե |
Երաժշտություն | Յուլի Յուզելյունաս |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1959 |
Սյուժե
խմբագրելՀեքիաթի սյուժեն մոտ է Սադկոյի մասին բիլինային։ Երիտասարդ ձկնորս Կաստիտիսը գնում է ծով, որպեսզի ձուկ որսա և զոհաբերի Պերկունաս աստծուն։ Ծովում նա հանդիպում է ծովային արքայադուստր Յուրատեին, որը Պերկունասի հարսնացուն էր։ Պերկունաս աստվածը փորձում է կայծակի միջոցով խորտակել ձկնորսի նավակը։ Յուրատեն փրկում է Կաստիտիսին և պատսպարում նրան սաթե դղյակում, որտեղ էլ ձկնորսը պարում և զվարճացնում է արքայադստերը։ Այդ ժամանակ Կաստիտիսի մայրը վշտանում էր գետի ափին։
Պալատական սուր-ձուկը, որին Յուրատեն իր դայակն էր կոչում, Պերկունասից վախենալու պատճառով որոշում է կործանել ձկնորսին և նրան պատմում է մոր մասին։ Կատիտիլսը շտապում է տուն, սակայն ծովային խեցգետինը նրան տանում է օվկիանոսի խորքը և փորձում է սպանել։ Յուրատեն այդ մասին լսում է հավատարիմ ձկանից և նորից փրկում է իր սիրելին։ Նա համաձայնվում է նրա հետ գնալ ցամաք և մահկանացու դառնալ։ Կատաղած Պերկունասն ավերում է նրա սաթե ամրոցը և կայծակով սպանում է հենց իրեն` Յուրատեին։ Այդ ժամանակվանից ծովն ափ է նետում սաթի կտորներ։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ռեգինա Յանուշկևիչ |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Կոմպոզիտոր | Յուլյուս Յուզելյունաս |
Բեմադրող նկարիչ | Գրաժինա Բրաշիշկիտե |
Նկարիչ | Բորիս Կորնեև |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Նիկոլայ Ֆյոդոր, Կոնստանտին Չիկին, Տատյանա Ֆյոդորովա, Ելենա Վերշինինա, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Արբեկով, Վլադիմիր Պեկար, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պոպով, Տատյանա Տարանովիչ, Վլադիմիր Կրումին, Լիդիա Ռեզցովա, Բորիս Չանի, Վերա Խարիտոնովա, Բորիս Բուտակով, Գալինա Զոլոտովսկայա, Վիկտոր Լիխաչյով, Վասիլի Ռյաբչիկով |
Նկարիչ դեկորատորներ | Իրինա Սվետլիցա, Վերա Վալերիանովնա |
Օպերատոր | Եկատիրինա Ռիզո |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Զ. Պավլովա |
Ռեժիսորի օգնական | Ե. Տուրանովա, Մ. Ռուսանովա |
Դերերը հնչյունավորել են | Ալեքսեյ Կոնսովսկի (Կաստիտիս), Մարգարիտա Կուպրիյանովա (Յուրատե), Վլադիմիր Երշով (Պերկունաս), Իրինա Գոշևա (Կաստիտիսի մայրը), Տատյանա Ստրուկովա (սուր-ձուկ), Գալինա Իվանովա (ձկնիկ) |
Տարբերություններ լեգենդից
խմբագրելՎերաթողարկում
խմբագրել- Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Հեքիաթների աշխարհում. 4-րդ թողարկում» մուլտֆիլմերի հավաքածուում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 2,0 2,1 «Музей Янтаря. Калининград. Легенда о Юратэ и Каститисе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Баллада о янтаре
- ↑ DVD «В мире сказок. Выпуск 4»
Գրականություն
խմբագրել- Ֆիլմ-հեքիաթներ. սցենարներ նկարված մուլտֆիլմերի համար։ 7-րդ թողարկում, Մոսկվա, 1963, 220 էջ, 100.000 տպաքանակ
Բովանդակություն. Ս. Միխալկով` Չվերթ համար 13, Վ. Սուտեև` Տարբեր անիվներ, Յու. Կիրշոն` «Սպորտլանդիա», Մ. Պաշչենկո` Ջյաբժա, Ս. Միխալկով` «Համառ այծիկը», Ս. Ռունգե, Ա. Կումմա` «Երկաթե ընկերները», Մ. Վոլպին` «Կախարդված տղան», Ն. Նոսով` «Ֆւոնտիկն ու վարունգները», Ս. Սնեսարյով` «Սև կայմի վերջը», Լ. Բելոկուրով` «Լեգենդ մավրի կտակի մասին», Ն. Յուսուպով` «Ծննդյան օր», Ռ. Յանուշկևիչ` «Սաթե դղյակ»։