Գայլն ու յոթ ուլիկները (մուլտֆիլմ)

«Գայլն ու յոթ ուլիկները» (ռուս.՝ «Волк и семеро козлят»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով ստեղծվել է 1957 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Պյոտր Նոսովի կողմից[1]։

Picto infobox cinema.png
Գայլն ու յոթ ուլիկները
Գայլն ու յոթ ուլիկները (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստՆիկոլայ Աբրամով
ԵրաժշտությունԱրտեմի Այվազյան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1957

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմն ստեղծվել է «Գայլն ու յոթ ուլիկները» ռուսական ժողովրդական հայտնի մուլտֆիլմի մոտիվներով։

Մի անգամ այծը պետք է շտապ գնար տանից։ Անհանգստանալով իր ուլիկների համար՝ նրանց զգուշացնում է ոչ մեկի առաջ դուռը չբացել, բացի իրենից։ Իսկ որպեսզի նրանք իրեն ճանաչեին, Այծը նրանց սովորեցնում է մի պարզ երգ։

Բայց չար Գայլը գողի ու խուլիգանի նման լսում է նրանց խոսակցությունը և որոշում գողանալ ուլիկներին՝ դիմելով խորամանկության։ Նա անտառի դարբին Արջին խնդրում է իր ձայնը դարձնել բարակ, որպեսզի խաբի ուլիկներին։

Ուլիկները, որ այդքան էլ խելամիտ չէին, «ընկնում են թակարդն» ու Գայլին տուն թողնում։ Գայլը նրանց բռնում է, գցում պարկի մեջ ու փախչում, բայց, ինչպես հեքիաթում է, ուլիկներից մեկը թաքնվում է։ Այծը կարողանում է վերադարձնել իր ուլիկներին ու պատժել չար Գայլին, ինչում նրան օգնում են անտառի բնակիչները։

Դերերը հնչյունավորողներԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Մուլտֆիլմը հնչյունավորող դերասանների անուններն ու ազգանունները տիտրերում նշված չեն։
  • «Арам-зам-зам» հայտնի երաժշտությունը փոխառված է այս մուլտֆիլմի երաժշտական գլխավոր թեմայից («Козлятушки-ребятушки…»):

DVDԽմբագրել

2008 թվականին մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրության ժամանակ օգտագործվել է պատկերների ու ձայնի թվային ռեստավրացիա։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել