Վիշապը (ռուս.՝ Дракон), խորհրդային նկարված մուլտֆիլմ` ըստ Հարավարևելյան Ասիայի ժողովուրդների` մասնավորապես` Վիետնամի և Մյանմայի հեքիաթների սյուժեների մոտիվներով[1]։

Վիշապը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՀնչյունավորումՄիխայիլ Պոգորժելսկի և Էրաստ Գարին
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն21,36 s
Թվական1961

Սյուժե

խմբագրել

Հին ժամանակներում ապրում էր մի սարսափելի վիշապ։ Իր անմատչելի պալատից նա կառավարում էր ամբողջ աշխարհը` դաժանորեն ճնշելով և թալանելով ժողովրդին։ Շատ քաջ զինվորներ փորձում էին սպանել Վիշապին, բայց նա միշտ հաղթում էր։ Եվ մի անգամ Մաունգ Տին անունով տղան, տեսնելով, թե ինչպես են տանջվում մարդիկ չար Վիշապի և նրա ծառաների պատճառով, որոշում է գնալ և մարտնչել հրեշի դեմ։

Ծեր և իմաստուն կրիան տղային տալիս է կախարդական թուր և ասում է նրան գլխավոր գաղտնիքը. այնքան էլ դժվար չէ տապալել Վիշապին, շատ ավելի դժվար է Վիշապ չդառնալը։ Այդ մասին Մաունգ Տինին հասցնում է ասել նաև վիշապը։ Երբ Մաունգ Տինը պայքարում է Վիշապի դեմ և հաղթում է նրան, մի արտահայտություն է լսում․ «Ոչ, հիմա դու ես վիշապը»։ Պարզվում է` այդ Վիշապը մարդ է եղել, որը նույնպես ցանկանում էր օգնել մարդկանց, բայց վերածվել է հրեշի` ագահության պատճառով։ Պարզվում է, որ ոսկին, որը պահվում է գանձարանում, անիծված էր. նա, ով կդիպչի այդ անիծված ոսկիներին, կվերածվի դաժան Վիշապի։

Մաունգ Տին գնում է գանձարան և ցանկանում է դիպչել ոսկիներին, սակայն հիշում է կրիայի և վիշապի խոսքերը, որը, բացառությամբ մյուսների, հասցնում է զգուշացնել նրան, մտքափոխվում է և քանդում է գանձարանի պատերը, նաև պատերի ջարդոնի տակ թաղում վիշապին ծառայող հարկահավաքին և զինվորներին։ Ժողովուրդը դիմավորում է իր փրկչին։ Մաունգ Տինը վերադարձնում է թուրը Կրիային, որպեսզի նա պահի թուրը երկրի հետագա պաշտպանների համար։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ռադի Կուշնիրով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Կոմպոզիտոր՝ Վիտալի Գևիկսման
  • Բեմադրող նկարիչներ՝ Գրաժին Բրաշիշկիտե, Ռադնա Սախալտուև
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
  • Նկարիչ դեկորատորներ՝ Օլգա Գեմմերլինգ, Վերա Վալերիանովա, Ելենա Տաննենբերգ, Կոնստանտին Մալիշև
  • Օպերատոր՝ Եկատերինա Ռիզո
  • Հնչունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր՝ Զոյա Պավլովա
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ե․ Նովոսելսկայա, Տ․ Տեպլյակովա

Մրցանակներ

խմբագրել

1961` Դելիի երկրորդ միջազգային կինոփառատոնի «Սև լոտոս» մրցանակ[1][2]։

Տարբերություններ վիետնամական լեգենդից

խմբագրել
  • Մուլտֆիլմում գլխավոր հերոսին անվանում են Մաունգ Տին, իսկ վիետնամական լեգենդում՝ Լե Լոյ[3]։
  • Մուլտֆիլմում Մաունգ Տին ըստ արտաքինի 10-12 տարեկան է և ապրում է իր պապիկի հետ, իսկ լեգենդում Լե Լոյը չափահաս մարդ էր, և նրա հարազատների մասին ոչինչ չի հիշատակվում։
  • Լեգենդում գլխավոր հերոսից առաջ վիշապի դեմ մարտնչում են իշխանը, վանականը և վաճառականը։ Նրանցից յուրաքանչյուրը կրիաներից թուր է ստանում։ Ֆիլմում կան միայն երկու մարտիկներ, և երկուսն էլ ազնվական ծագում ունեին։ Բացի այդ նրանք կռվում էին իրենց սեփական զենքերով (որոնցով շարունակում էին կռվել և վեր էին ածվում վիշապի)[3]։
  • Լեգենդում Լեյ Լոյը ջարդում է գանձարանի պատերը, բաժանում է ոսկին, իսկ մուլտֆիլմում մարդիկ հավանաբար իրենք են վերցնում ոսկին գանձարանից։

Վերաթողարկում DVD ձևաչափով

խմբագրել

1990–ականներին մուլտֆիլմը վերաթողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում` Studio PRO Video և «Սոյուզվիդեո» ստուդիաների կողմից։ 2003 թվականին մուլտֆիլմը VHS ձևաչափով վերաթողարկվել է «Հեռավոր կղզիների գաղտնիքը» մուլտֆիլմերի հավաքածուում։ Վերաթողարկվել է նաև DVD ձևաչափով` «Հեռավոր կղզիների գաղտնիքը» (2003) մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ», ներկայացուցիչ` «Սոյուզ», 2003)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Снежко-Блоцкая Александра Гавриловна- режиссёр|Публикации|ВОВЧ@НСЬК». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Александра Снежко-Блоцкая». — 352 с. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Диафильм Дракон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին.

Գրականություն

խմբագրել
  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 8.. — М.: Искусство, 1964. — 224 с. — 100 000 экз. Иллюстрации и текст по мультфильмам.

Արտաքին հղումներ

խմբագրել