«Կարկանդակիկ» (ռուս.՝ Пирожок), 1956 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Պյոտր Նոսովը[1]։

Կարկանդակիկ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՊյոտր Նոսով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1956

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է աշխատասեր Հավիկի և նրա ճուտիկների մասին, որոնք իրենց դաշտում աճեցնում են ցորեն և որոշում են մեծացնել այն, բայց ոչ մի կերպ չեն կարողանում արմատախիլ անեն մեծ կոճղը։ Հավիկը գնում է իր հարևաններ Շարիկի ու Մուրզիկի մոտ՝ օգնություն խնդրելու, բայց նրանք հրաժարվում են օգնել։

Վրա է հասնում աշունը։ Հավիկն ու ճուտիկները հավաքում են բերքը։ Հավիկը թխում է համեղ կարկանդակ, և հոտն զգալով՝ մոտ են վազում ալարկոտ հարևանները։ Բայց տանտիրուհին վռնդում է նրանց՝ նշելով, որ նրանց ոչ ոք չի հրավիրել։ Ճուտերը, ուտելով կարկանդակը, դուրս են գալիս և գոռում նրանց հետևից, որ նրանք պահեն իրենց գդալները, որովհետև իրենք ոչ մի փշուր կարկանդակ չեն տա նրանց։

Ստեղծողներ

խմբագրել
  • Սցենարիստ՝ Վ. Գորսկի
  • Ռեժիսոր՝ Պյոտր Նոսով
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Արբեկով, Իգոր Զնամենսկի
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Լիդիա Ռեզցովա, Բորիս Զելինսկի, Ելիզավետա Կոմովա, Մստիսլավ Կուպրաչ, Վիկտոր Լիխաչյով, Միխայիլ Պերշին, Լև Պոզդնեև, Ելենա Խլուդովա
  • Կոմպոզիտոր՝ Օտար Գորդելի
  • Երգերի հեղինակ՝ Յակով Ակիմ
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Լև Պոզդնեև
  • Օպերատոր՝ Ն․ Կլիմովա, Եկատերինա Ռիզո
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով

Դերերը հնչյունավորել են

խմբագրել

Կերպարները հնչյունավորած դերասանների անունները լուսագրերում նշված չեն։

Վերաթողարկում

խմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել են մուլտֆիլմերի հավաքածուում Studio PRO Video և «Союз»-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարկանդակիկ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն

խմբագրել
  • Арбеков В. Пирожок. — М.: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 5-947070-019-70, 978-5-94707-152-8 . Художник Арбеков В. Иллюстрации и текст по мультфильму.