Բարանկին, մարդ եղիր (մուլտֆիլմ)
Բարանկին, մարդ եղիր (ռուս.՝ Баранкин, будь человеком!), խորհրդային մուլտֆիլմ` ստեղծված 1963 թվականին, ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից[1]։ Վալերի Մեդվեդևի համանուն պատմվածքի էկրանարկումն է։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Հիմնված է | Բարանկին, մարդ եղիր |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարիստ | Վալերի Մեդվեդև |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա, Ելենա Պոնսովա, Սերգեյ Ցեյց և Բորիս Ռունգե |
Բեմադրող նկարիչ | Իլդար Ուրմանչե |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1272 s |
Թվական | 1963 |
Հեքիաթ` երկու ծույլ աշակերտների արկածների մասին, որոնք դասի չգնալու համար, կերպարափոխվում էին ճննճղուկների, թիթեռների և մրջյունների։ Սակայն ի վերջո հասկանում են, որ ամենից լավը մարդ մնալն է։
Սյուժե
խմբագրելՅուրա Բարանկինը և Կոստյա Մալինինը ստացել են իրենց հերթական երկուսները մաթեմատիկա առարկայից։ Դասարանի ավագ՝ Զինա Ֆոկինան քանի անգամ ասել է. «Բարանկին, մարդ եղիր։ Ուղղիր երկուսդ, և դո'ւ Մալինին»։ Նրանց համադասարանցի՝ Միշան կամավոր համաձայնվեց նրանց հետ մաթեմատիկա պարապել։ Հաջորդ օրը Բարանկինը և Մալինինը նստել էին նստարանի վրա և նախանձում էին ազատ կյանքին (ճնճղուկներին, որոնց ոչ մի բան պետք չէր սովորել։ Շուրջ բոլորը թափվում էին աշնանային դեղին տերևներ։ Բարանկինը ասաց ընկերոջը.« Իմ մայրը ասում է, եթե իսկապես ցանկանաս, անգամ կճատ քիթը կարող է դառնալ արծվաքիթ»։ Ընկերեները ցանկացան դառնան ճնճղուկներ և սկսեցին կախարդական բառեր մտածել։
«Չեմ ցանկանում սովորել, ուզում եմ դառնալ թռչուն։
Ես վստահ եմ` նրանք ապրում են առանց հոգս։
Ահա ես, կկերպարանափոխվեմ ճնճղուկի»։
Երեխանները վերածվեցին ճնճղուկների և թռան։ Այնուհետև նրանց փորձեց ուտել կատուն, իսկ ճնճղկամայրը սկսեց նրանց թռչնաբույն հյուսել սովորացնել։ Այդժամ Մալինինը Բարանկինին համոզեց դառնալ թիթեռներ, որոնք անհոգ ճախրում են ծաղիկների վրա և խմում քաղցր նեկտար։ Ընկերները վերածվեցին թիթեռների. Մալինինը` մախաոնի, իսկ Բարանկինը կաղամբաթիթեռի։ Ընկերները թռչեցին և տեսան, թե ինչպես է ջրածիծառը ուտում ուրիշ թիթեռների և ինչպես մի թիթեռ քնեց, որովհետև արդեն աշունը է։ Ընկերեները թռան դեպի ծաղկաթումբը, իսկ այնտեղ Զինա Ֆոկինան ուզում էր մախաոն բռնել` հավաքածուի համար։ Ընկերները փրկվելու համար կերպարանափոխվեցին՝ դառնալով մրջյուններ։ Նրանք ցանկանում էին հանգստանալ և ֆուտբոլ խաղալ, սակայն բնազդը նրանց ստիպում էր աշխատել, աեն ինչ քաշել մրջնաբույն և պայքարել հափշտակիչների՝ միրմիկների դեմ։ Ընկերները հասկացան, որ ամենից լավը մարդ լինելն է։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Սցենարի հեղինակ | Վալերի Մեդվեդև |
Նկարիչ-բեմադրող | Իլդար Ուրմանչե |
Բեմանկարիչներ | Իրինա Սվետլիցա, Ելենա Տաննենբերգ |
Լուսանկարիչ | Գալինա Բարինովա, Օլգա Ստոլբովա, Բորիս Բուտակով, Վլադիմիր Կրումին, Կոնստանտին Չիկին, Ելիզավետա Կոմովա, Վիոլետա Կարպ, Տատյանա Ֆյոդորովա, Տատյանա Տարանովիչ, Բորիս Չանի, Ելենա Վերշինինա |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Կոմպոզիտոր | Վիտալի Գևիկսման |
Ձայնային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Ասիստենտ | Ե. Նովոսելսկայա, Բ. Կորնեև, Լ.Կուկինա, Ա. Պետեցկայա |
Խմբագիր | Զ.Պավլովա |
Մուլտֆիլմի տնօրեն | Գ.Կրուգլիկով |
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Տամարա Դմիտրիեվա | Միշկա |
Սերգեյ Ցեյց | Ճնճղուկ |
Մարիա Վինոգրադովա | Մալինին |
Կլարա Ռումյանովա | Բարանկին |
Ելենա Պանսովա | Ճնճղկամայր |
Բորիս Ռունգե | Մրջյուն |
Հրատարակություն
խմբագրելՄուլտֆիլմը հրապարակվել է DVD-ի վրա, հետևյալ մուլտֆիլմերի հավաքածուներում` «Կար չկար» Թողարկում 4, «Սոյուզմուլտֆիլմ»:ISBN 4600448014193.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Գրականություն
խմբագրելМедведев Валерий. Баранкин, будь человеком!. — М.: Астрель, 2012. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые легендарные мультфильмы в книгах!). — ISBN 978-5-271-41912-6:
Արտաքին հղումներ
խմբագրել- «Բարանկին, մարդ եղիր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Баранкин, будь человеком! смотреть онлайн на сайте Мультфильмы
- Վալերի Մեդվեդև — Բարանկին, մարդ եղիր