Աղվեսն ու գայլը (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

«Աղվեսն ու գայլը» (ռուս.՝ Лиса и волк), խորհրդային մուլտֆիլմ, ռեժիսորը Պյոտր Նոսովն է, ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1958 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների։

Աղվեսն ու գայլը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էThe Fox and the Wolf?
ՌեժիսորՊյոտր Նոսով
ՍցենարիստՆիկոլայ Աբրամով
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն642
Թվական1958

Սյուժե խմբագրել

Մի ձմռան օր աղվեսը որսի է դուրս գալիս։ Նա փորձում է բռնել անտառաքլոր Տերենտիային, բայց վերջինս չի խաբվում աղվեսի դավադիր խոսքերին, և աղվեսը մնում է ձեռնունայն։ Հնարամիտ աղվեսը տեսնելով, թե ինչպես է մարդը ձուկ որսում, որոշում է հիմարեցնել նրան. պառկում է ճանապարհի մեջտեղում և սատկած ձևանում։ Մարդը վերադառնալով վերցնում է աղվեսին, դնում սայլակի մեջ և մտածում. «Իմ պառավի քուրքի համար լավ օձիք կլինի»։ Իսկ աղվեսն այդ ժամանակա սայլից դուրս է նետում ամբողջ ձուկը, իսկ հետո ինքը դուրս է գալիս սայլից և վայելում հեշտ որսը։ Սոված գայլը տեսնում է դա, խորամանկ աղվեսը ոչինչ չի տալիս նրան, փոխարենը որոշում է հիմարեցնել գայլին և սովորեցնել նրան ջրափոսում պոչով ձուկ բռնել։ Անխելք գայլը, հավատում է աղվեսի խոսքերին։ Արդյունքում նրա պոչը սառչում է և կպչում ջրափոսին։ Ջրի եկած կանայք ծեծում են գայլին։ Գայլը, դաժան պատժից փախչելով, թողնում է իր պոչը և հեռանում։ Աղվեսն այլ արկածների մեջ ընկելուց հետո կրկին հանդիպում է գայլին, և վերջինս փորձում է վրեժ լուծել նրանից։ Աղվեսը, սակայն, նորից հիմարեցնում է նրան։ Խորամանկ աղվեսի վերջը տալիս է շունը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ – Նիկոլայ Աբրամով
  • Ռեժիսոր – Պյոտր Նոսով
  • Նկարիչ – բեմադրիչնե – Վասիլի Ռյաբչիկով, Իգոր Զնամենսկի
  • Կոմպոզիտոր – Յուրի Նիկոլսկի
  • Օպերատոր – Եկատիրինա Ռիզո
  • Հնչունային օպերատեր – Գեորգի Մարտինյուկ
  • Ռեժիսորի օգնականներ – Գալինա Բրոդսկայա, Ա. Ֆիրսովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Իգոր Պոտգորսկի, Վասիլի Ռյաբչիկով, Վիկտոր Լիխաչով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ելիզավետա Կոմովա, Վլադիմիր Պեկար

Թողարկում տեսաերիզով խմբագրել

Մուլտֆիլմը մի քանի անգամ թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում. «Գայլի և աղվեսի մասին» («Սոյուզմուլտֆիլմ»)[1], «Աղվես Պատրիկեևնա» («Սոյուզմուտֆիլմ»)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Русская народная сказка — Лиса и Волк