Դիմիտրի Ալեքսանդրի Ալեքսիձե (վրաց.՝ დიმიტრი ალექსანდრეს ძე ალექსიძე, փետրվարի 23 (մարտի 8), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1984(1984-12-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի վրացի ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976

Դիմիտրի Ալեքսիձե
վրաց.՝ დიმიტრი ალექსანდრეს ძე ალექსიძე
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 8), 1910
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 4, 1984(1984-12-04) (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումդրամատուրգ և թատերական ռեժիսոր
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Դիմիտրի Ալեքսիձեն ծնվել է 1910 թվականի փետրվարի 23-ին (մարտի 8-ին) Թիֆլիսում, բժշկի ընտանիքում։ Հայրենի քաղաքում ավարտել է դպրոցն ու պարարվեստի ուսումնարանը։ 1934 թվականին Մոսկվայում ավարտել է Թատերական արվեստի ռուսական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը։

1935 թվականից եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր, իսկ 1959-1964 թվականներին՝ նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր։

1964-1970 թվականներին Դիմիտրի Ալեքսիձեն աշխատել է Ուկրաինայում՝ Կիևի Իվան Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոնում (1964-1970 թվականներին եղել է ռեժիսոր, 1968 թվականից՝ գլխավոր ռեժիսոր)։ Ներկայացումներ է բեմադրել նաև Լ. Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի թատրոնում (1967-1968 թվականներին եղել է գլխավոր ռեժիսոր), Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնում (Կիև

Վրաստան վերադառնալուց հետո՝ 1970 թվականին, աշխատել է որպես Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր (1970-1984

1939-1964 թվականներին, ինչպես նաև 1970 թվականից մինչև կյանքի վերջը դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (դերասանական վարպետության ամբիոնի վարիչ, 1950-1951 թվականներին՝ ինստիտուտի ռեկտոր)։ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր է։

1966-1970 թվականներին դասավանդել է Կիևի թատերական արվեստի ինստիտուտում (պրոֆեսոր և թատրոն-ստուդիայի ղեկավար)։

Դիմիտրի Ալեքսիձեն եղել է Վրաստանի թատերական միության նախագահ (1974-1984)։ Կոմունիստական կուսակցության անդամ է 1943 թվականից։

Դիմիտրի Ալեքսիձեն մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Ընտանիք խմբագրել

  • Որդի՝ Գեորգի Ալեքսիձե (1941-2008), պարուսույց, բալետմեյստեր, Վրաստանի ժողովրդական արտիստ,
  • Թոռնուհի՝ Աննա Գրիգոլ-Ալեքսիձե (ծնվել է 1975 թվականին), բալետմեյստեր-բեմադրիչ, Չուվաշիայի օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր բալետմեյստեր։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1969)[1]
  • Աբխազիայի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1971) - Ալեքսանդր Կորնեյչուկի «Սրտի հիշողություն» ստեղծագործության բեմադրության համար
  • Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1976)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1985)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • 2 շքանշան

Բեմադրություններ խմբագրել

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոն խմբագրել

Կիևի Ի. Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոն խմբագրել

  • 1965 - «Անտիգոնա», Սոֆոկլես
  • 1966 - «Պաթետիկ սոնատ», Նիկոլայ Կուլիշ
  • 1969 - «Սրտի հիշողություն», Ալեքսանդր Կորնեյչուկ
  • 1970 - «Ճշմարտություն», Ալեքսանդր Կորնեյչուկ

Լ. Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի թատրոն խմբագրել

  • 1967 - «Բռնի ամուսնություն», Կառլո Գոլդինի
  • 1967 - «Ջարդվածք», Բորիս Լավրենյով

Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն խմբագրել

Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն խմբագրել

  • 1970 - «Դոն Կառլոս», Ֆրիդրիխ Շիլլեր
  • 1971 - «Սրտի հիշողություն», Ալեքսանդր Կորնեյչուկ
  • 1972 - «Անտիգոնա», Սոֆոկլես
  • 1972 - «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ
  • 1973 - «Տաղանդներ և երկրպագուներ», Ալեքսանդր Օստրովսկի

Աշխատություններ խմբագրել

  • Դերասանի դաստիարակության հարցեր, Թբիլիսի, 1956։ – (վրաց.)
  • Ռեժիսորի աշխատանքը ներկայացման մեջ, 1961։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Шевченківські лауреати. 1962—2001: Енциклопедичний довідник. — К., 2001. — С. 16—17.