Բացել գլխավոր ցանկը

Գեորգի Դավթի Նախուցրիշվիլի (վրաց.՝ გიორგი ნახუცრიშვილი, 7 (20) մայիսի 1902 — ?), վրացի խորհրդային դրամատուրգ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)։

Գեորգի Նախուցրիշվիլի
վրաց.՝ გიორგი ნახუცრიშვილი
Ծննդյան անունԳեորգի Դավթի Նախուցրիշվիլի
Ծնվել էմայիսի 20, 1902(1902-05-20)
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Գեորգի Նախուցրիշվիլին ծնվել է 1902 թվականի մայիսի 7-ին (մայիսի 20)[1]:

Գեորգի Նախուցրիշվիլիի առաջին պիեսը՝ «Նացարկեկիա», որ նա գրել է Բորիս Գամրեկելու հետ համատեղ, բեմադրվել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում 1935 թվականին[1]: Պիեսը թարգմանվել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով և «Հեքիաթ քաջ Կիկիլի մասին» վերնագրով բեմադրվել է Մոսկվայում, Երևանում, Բաքվում, Տաշքենդում, Գրոզնիում, Սարատովում (1944, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժիսոր՝ Վադիմ Դավիդով[2]), Կալինինսկում (1940, ռեժիսոր՝ Յուրի Կիսելյով)։

Գեորգի Նախուցրիշվիլին պիեսներից են՝ «Լադո Կեցխովելի» (1938, Բորիս Գամրեկելիի հետ համատեղ), «Կրակի գծում» (1938), «Կոմբլե» (1940), «Աչակունե» (1941), «Բեկում» (1952), «Ցիցամուրի»(1957)[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 3 — М.: Советская энциклопедия, Кетчер — Нежданова, 1964, 1086 стб. с илл., 7 л. илл. (стб. 1067)
  2. О спектакле «Сказка о храбром Кикиле»