Դիդուբեի պանթեոն
Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների Դիդուբեի պանթեոն (վրացերեն՝ დიდუბის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրացերեն՝ დიდუბე), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Գերեզմանատունը, որտեղ թաղված են հայտնի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, տեղակայված է Թբիլիսիի հյուսիսում՝ Դիդուբեի շրջանում։
Դիդուբեի պանթեոն վրացերեն՝ დიდუბის პანთეონი | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն և Պանթեոն |
Տեղագրություն | Թբիլիսի և Didube district? |
Երկիր | ![]() |
Հիմնման տարի | 1939 |
Կրոնական կազմ | Ուղղափառություն |
Մակերես | 0,5446 հեկտար |
Անվանված | Didube district? |
2015 թվականին պաշտոնապես հայտարարվել է Դիդուբեի գերեզմանատան փակման մասին[1]:
Պանթեոնում թաղվածներԽմբագրել
- Գրիգոլ Աբաշիձե (1914-1994), վրացի բանաստեղծ
- Քիթա Աբաշիձե (1870-1917), վրացի հասարակական գործիչ
- Թամարա Աբակելիա (1905-1953), վրացի քանդակագործ, թատրոնի նկարիչ, գրաֆիկ
- Թենգիզ Աբուլաձե (1924-1994), վրացի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Զուրաբ Ավալիշվիլի (1876 −1944), վրացի հասարակական գործիչ, պատմաբան, դիվանագետ և երգիծաբան
- Էլգուջա Ամաշուկելի (1928-2002), վրացի խորհրդային քանդակագործ
- Լուարսաբ Անդրոնիկով (1872-1939), վրացի և ռուս փաստաբան, Իրակլի Անդրոնիկովի հայրը
- Յակով Անֆիմով (1852-1930), ռուս նյարդաբան և հոգեբույժ
- Ելենա Ախվլեդիանի (1901-1975), վրացի նկարիչ, գրաֆիկ
- Նատալյա Բուրմիստրովա (1918-2008), դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի
- Ակակի Վասաձե (1899-1978), վրացի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Եկատերինա Գաբաշվիլի (1851-1938), վրացի գրող
- Գեորգի Գեգեճկորի (1923-2003), վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Վերա Դավիդովա (1906-1993), խորհրդային օպերային երգչուհի և մանկավարժ, ԽՍՖՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Կոնստանտինե Լորթքիփանիձե (1905-1986), վրացի գրող
- Գիգա Լորթքիփանիձե (1927-2013), կինոյի և թատրոնի վրացի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- Ռևազ Ջափարիձե (1923-1999), վրացի գրող
- Ռևազ Ինանիշվիլի (1926-1991), վրացի գրող
- Ջաբա Իոսելիանի (1926-2003), վրացի քաղաքական գործիչ և զորահրամանատար
- Օտիա Իոսելիանի (1930-2011), վրացի խորհրդային գրող
- Զուրաբ Ժվանիա (1963-2005), Վրաստանի վարչապետ
- Նիկոլայ Կանդելակի (1889-1970), վրացի քանդակագործ
- Պլատոն Քեշելավա (1893-1963), վրացի հասարակական գործիչ, գրող-քննադատ
- Օթար Կոբերիձե (1924-2015), վրացի դերասան և ռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ
- Կոնստանտին Լեսելիձե (1903-1944), Խորհրդային Միության հերոս, խորհրդային զորահրամանատար, գեներալ-գնդապետ
- Նինա Լեսելիձե (1906 – 1974), գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի կինը
- Կոտե Մախարաձե (1926-2002), վրացի խորհրդային դերասան, հեռուստահաղորդավար
- Գուրամ Փանջիկիձե (1933 - 1997), վրացի ֆանտաստ գրող
- Սոֆիկո Ճիաուրելի (1937-2008), վրացի խորհրդային դերասանուհի
- Ռեզո Չխեիձե (1926-2015), վրացի խորհրդային կինոռեժիսոր և դերասան
- Ռամազ Չխիկվաձե (1928 - 2011), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լիա Էլիավա (1934-1998), վրացի խորհրդային դերասանուհի
- Պյոտր Ումիկով (1838-1904), վրացի գրող
- Շոթա Նիշնիանիձե (1929-1999), վրացի գրող
- Վասիլ Գոձիաշվիլի (1905-1976), վրացի դերասան
- Դիմիտրի Ալեքսիձե (1910-1984)- վրացի թատերական ռեժիսոր
- Դոդո Անթաձե (1900-1978) - վրացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- Լադո Ասատիանի (1917-1943) - վրացի խորհրդային գրող
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ениколопов (Энаколопашвили) И. К. Дидубийский пантеон. — Тбилиси: Техника да шрома, 1957. — 242 с.