Գեորգի Ծերեթելի (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի Ծերեթելի
Գեորգի Եֆիմի Ծերեթելի (վրաց.՝ გიორგი ექვთიმეს ძე წერეთელი, մայիսի 14 (26), 1842, Գորիսա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12 (24), 1900, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), վրացի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։
Գեորգի Ծերեթելի վրաց.՝ გიორგი ექვთიმეს ძე წერეთელი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14 (26), 1842 |
Ծննդավայր | Գորիսա, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 12 (24), 1900 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քութայիսի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q28063922? |
Զավակներ | Իրակլի Ծերեթելի և Elene Tsereteli? |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1873 թվականից ապրել է Ցյուրիխում, Ժնևում, Մյունխենում, ուսումնասիրել պատմություն և հնագիտություն։ 1877 թվականին վերադարձել է հայրենիք։ Որպես զինվորական թղթակից մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին։ 1893-1897 թվականներին խմբագրել է վրացական մարքսիստների Կվալի (Ակոս) շաբաթաթերթը։ 1868 թվականին լույս է տեսել հինգ գլուխ նրա Գուլկան վեպից (ամբողջական հրատարակություն՝ 1929 թ)։ Ամենամեծ ստեղծագործությունը Առաջին քայլ (մաս 1-2, 1890-1891) վեպն է։ Ասմաթ հորաքույրը (1888) վիպակը և Գորշ գայլ (1892) պատմվածքը համակված են աշխատավոր գյուղացու նկատմամբ համակրանքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Церетели Георгий Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ծերեթելի (գրող)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 123)։ |