Միխեիլ Նիկոլայի Մրևլիշվիլի (վրաց.՝ მიხეილ ნიკოლოზის ძე მრევლიშვილი, 6 (19) օգոստոսի, 1904, Օնի, Վրաստան, Ռուսական կայսրություն - 1 մարտի, 1980), վրացի խորհրդային գրող, դրամատուրգ։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)[2]։

Միխեիլ Մրևլիշվիլի
վրաց.՝ მიხეილ მრევლიშვილი
Ծնվել էօգոստոսի 6 (19), 1904
ԾննդավայրՕնի, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան[1]
Վախճանվել էմարտի 1, 1980(1980-03-01) (75 տարեկան)
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և տնտեսագետ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունSakʻartʻvelos tʻeatraluri sazogadoeba?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Միխեիլ Մրևլիշվիլին ծնվել է 1904 թվականի օգոստոսի 6-ին (օգոստոսի 19) Արևմտյան Վրաստանի Օնի քաղաքում[2]։

Միխեիլ Մրևլիշվիլին ստեղծագործել է գրական տարբեր ժանրերով։ Գրել է «Իննո» վեպը, «Խորաթելի օջախը» (1947) վիպակը, «Թբիլիսյան նովելներ» (1964) ժողովածուն, «Վտանգավոր շրջադարձ» (1964) վեպը, «Նիկոլոզ Բարաթաշվիլի» (1949), «Հեղեղ» (1956) պիեսները, ինչպես նաև «Կրակոտ երազողը» (1957) ստեղծագործությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին։

Միխեիլ Մրևլիշվիլու պիեսները բեմադրվել են Վրաստանի տարբեր թատրոններում. 1958 թվականին Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Կրակոտ երազողը» պիեսը[3]։

Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1951 թվականից[4]։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։

Միխեիլ Մրևլիշվիլին մահացել է 1980 թվականի մարտի 1-ին[5]։

Ստեղծագործությունները հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мревлишвили Михаил Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт. 629500 экз.
  3. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 25. Струнино — Тихорецк. 1976. 600 стр., илл.; 30 л. илл. и карт.
  4. Мревлишвили Михаил Николаевич
  5. «19 აგვისტო - დაიბადა მიხეილ მრევლიშვილი». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.