Ակակի Վասաձե
Վասաձե Ակակի Ալեքսիի (վրացերեն՝ აკაკი ვასაძე) (հուլիսի 25, 1899, Քութայիս - մարտի 23, 1978, Թբիլիսի), վրացի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ակակի Վասաձե վրացերեն՝ აკაკი ალექსის ძე ვასაძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1899 |
Ծննդավայր | Քութայիս |
Մահացել է | Թբիլիսի |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
1918-1920 թվականներին սովորել է Թբիլիսիի Ջաբադարիի դրամատիկ ստուդիայում։ 1920 թվականից աշխատել է Ռուսթավելու անվան վրացական թատրոնում (Թբիլիսի), 1935-1955 թվականներին՝ նույն թատրոնի, 1958 թվականից՝ Մեսխիշվիլու անվան թատրոնի (Քութայիս) գլխավոր ռեժիսոր, 1969 թվականից՝ Ռուսթավիի վրացական թատրոնի դերասան։ Վասաձեն ստեղծագործական լայն ընդգրկումների դերասան էր, ստեղծել է և՝ ողբերգական, և՝ կատակերգական կերպարներ։ Նրա արվեստն առանձնացել է սոցիալական տիպականացման վարպետությամբ, բազմազան ու հարուստ բեմական գույներով և արտահայտչամիջոցներով։
Բեմական կյանքըԽմբագրել
Լավագույն դերերից են՝ Մենգո (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Կիկվիձե (Դարասելիի «Կիկվիձե»), Անանիա (Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո), Շույսկի (Աոլովյովի «Մեծ աիրակալը»)։ Բեմադրություններից են՝ Շանշիաշվիլու «Արսեն», Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Յուժին-Սումբատովի «Դավաճանություն», Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»։ Վասաձեն մեծ ավանդ ունի հայ-վրացական կապերի ամրապնդման գործում։ Սունդուկյանի «Պեպո»-ում մարմնավորել է Պեպոյի և Զիմզիմովի կերպարները։ 1923 թվականից նկարահանվել է կինոյում։ 1924 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի պրոֆեսոր (1947 թվականից)։ ՍՍՀՄ (1942, 1946, 1951), Վրաց ՍՍՀ Ռուսթավելու անվան (1974) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 290)։ |