Սանդրո Շանշիաշվիլի (վրաց.՝ სანდრო შანშიაშვილი, հուլիսի 12 (24), 1888, Ջուղաան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1979(1979-10-28) կամ հոկտեմբերի 20, 1979(1979-10-20)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, դրամատուրգ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Սանդրո Շանշիաշվիլի
վրաց.՝ სანდრო ილიას ძე შანშიაშვილი
Ծնվել էհուլիսի 12 (24), 1888
ԾննդավայրՋուղաան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1979(1979-10-28) (91 տարեկան) կամ հոկտեմբերի 20, 1979(1979-10-20)[1] (91 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սանդրո (Ալեքսանդր) Շանշիաշվիլին ծնվել է Սիղնաղի շրջանի Ջուգաանի գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1899 թվականին ընդունվել է Թբիլիսիի հոգևոր ուսումնարան, բայց շատ չանցած վտարվել՝ ուսանողական խռովություններին մասնակցելու պատճառով։ Առաջին ոտանավորները տպագրվել են 1906 թվականին, առաջին ժողովածուն՝ 1909 թվականին։ Հարել է մոդեռնիստական հոսանքներին։ Անլեգալ ամսագիր հրատարակելու պատճառով, 1909 թվականին հեռացվել է գիմնազիայից։ 1911-1914 թվականներին սովորել է Բեռլինի և Լայպցիգի համալսարաններում։ 1914-1917 թվականներին զբաղվել է գրական-հրատարակչական աշխատանքով։ 1924 թվականից զբաղվել է բացառապես թատերագրությամբ։

Գրել է բազմաթիվ պիեսներ։ «Արսեն», «Կրծանիսի հերոսները» և «Իմերեթյան գիշեր» պիեսների համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1949)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Վախճանվել է Թբիլիսիում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Վրացական պոեզիա. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 415-416.