Պոլիկարպ Կակաբաձե
Պոլիկարպ Մալխազի Կակաբաձե (վրաց.՝ პოლიკარპე კაკაბაძე, փետրվարի 23 (մարտի 7), 1893, Մեծ Կուխ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1972[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դրամատուրգ։
Պոլիկարպ Կակաբաձե վրաց.՝ კაკაბაძე, პოლიკარპე მალხაზის ძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 7), 1893 |
Ծննդավայր | Մեծ Կուխ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1972[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՊոլիկարպ Կակաբաձեն ծնվել է 1895 թվականի փետրվարի 23-ին (մարտի 7) Քութայիսի մոտ գտնվող Կուխի գյուղում։
Իր գրական գործունեությունը Պոլիկարպ Կակաբաձեն սկսել է 1918 թվականին՝ իրեն դրսևորելով որպես նրբազգաց հոգեբան, գյուղացու կյանքի լավ գիտակ ու երկխոսությունների վարպետ։
Իր առաջին ստեղծագործություններում՝ «Երեք աղջիկ» և «Լուսաբացից առաջ», նա վարպետորեն ստեղծել է հարստահարված վրացի գյուղացու կերպարը։
1929 թվականին Կոնստանտին Մարջանիշվիլին Պոլիկարպ Կակաբաձեի «Կքվարկվարե Թութաբերի» պիեսը բեմադրել է Քութայիսի Պետական երկրորդ դրամատիկական թատրոնում, ինչի շնորհիվ էլ դրամատուրգը դարձել է հայտնի։
Պիեսներ
խմբագրել- «Խաչմերուկում»
- «Երեք աղջիկ»
- «Լուսաբացից առաջ»
- «Լիսաբոնի կալանավորները» (բեմադրվել է 1925 թվականին)
- «Կվարկվարե Թութաբերի» (բեմադրվել է 1928 թվականին)
- «Հարսանիք կոլխոզում» (1937)
- «Կախաբերի սուրը»
- «Վախթանգ I»
- «Բագրատ VII»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Какабадзе Поликарп Малхазович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994.
- ბენაშვილი დ., ლიტერატურული ძიებანი, თბ., 1972.
- ვარდოსანიძე გ., წერილები, თბ., 1974.
- იოვაშვილი დ., ლიტერატურული წერილები, თბ., 1974.
- ციციშვილი გ., ქართული საბჭოთა დრამატურგია, ნაწ. 1, თბ., 1962.
- ჯიბლაძე გ., კრიტიკული ეტიუდები, ტ. 5, თბ., 1974.