Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ
Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (ուկրաիներեն՝ Національна премія України імені Тараса Шевченка), Ուկրաինայի մշակույթի և արվեստի բնագաբառների պետական բարձրագույն պարգև, որն անվանվել է ի պատիվ ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի։ Մրցանակ շնորհելու մասին որոշումն ընդունում է Ուկրաինայի Նախագահը` հիմնվելով Տարաս Շևչենկոյի անվան Ազգային մրցանակի Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա[1]։
| |||
Երկիր | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Տեսակ | state decoration? և արվեստի բնագավառի մրցանակ | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 20, 1961 | ||
Հերթականություն | |||
Կայք | knpu.gov.ua(ուկր.)(անգլ.)(ռուս.) | ||
Shevchenko National Prize Վիքիպահեստում |
Մրցանակի պատմություն
խմբագրելՄրցանակը հիմնադրվել է 1961 թվականի մայիսի 20-ին համաձայն ՈւԽՍՀ Նախարարների Խորհրդի Որոշման որպես Շևչենկոյի անվան հանրապետական մրցանակ։ Որոշման համաձայն, այդ մրցանակը շնորհվում էր գրականության, արվեստի, երաժշտության, թատերական արվեստի և կինոարվեստի գործիչներին։
Առաջին մրցանակը հանձնվել է 1962 թվականի մայիսի 9-ին։ Առաջին դիպլոմը և մրցանակակրի կոչմանն արժանացել է Պ. Տիչինան, Օ. Գոնչարը և Պ. Մայբորոդան։ Դափնեկրի դրամական մրցանակն այդ ժամանակ կազմում էր 2500 ռուբլի։
1969 թվականին հանրապետական մրցանակը վերանվանվել է «Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ Պետական մրցանակ»։ Իսկ 2000 թվականի հունիսի 22-ին մրցանակին տրվել է Ուկրաինայի բարձրագույն մրցանակի կարգավիճակ` համաձայն Ուկրաինայի Նախագահի թիվ 808/2000 Հրամանագրի և ստացել է «Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի Ազգային մրցանակ» անվանում։
Մրցանակի հանձնաման կանոնակարգ
խմբագրելՄրցանակը շնորհվում է Ուկրաինայի Նախագահի Հրամանագրով։ Այդ մրցանակը տրվում է գրականության և արվեստի, հրապարակախոսության և ժուռնալիստիկայի բնագավառում ակնառու նվաճումներ ու մշակույթի զարգացման գործում զգալի ավանդ ունեցող քաղաքացիներին։
Ամեն տարի կարող է շնորհվել ոչ ավելի, քան տասը Ազգային մրցանակ։ Մրցանակաբաշխության շնորհման համար աշխատանքների առաջադրումն իրականացվում է դրանց հրապարակման պահից հինգ տարիների ընթացքում, բայց ոչ շուտ, քան մինչև կես տարի առաջ դրանց առաջադրումից։
Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի Ազգային մրցանակի մրցույթին մասնակցող ստեղծագործությունները և աշխատանքները ներկայացվում են Ուկրաինայի մշակույթի և տուրիզմի նախարարություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիա, Ուկրաինայի ստեղծագործական միություններ և Ուկրաինայի գրական-արվեստագիտական միություններ։ Մրցանակը կարող է շնորհվել Ուկրաինայի, այլ պետությունների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։
Ազգային մրցանակը շնորհվում է հեղինակին կամ կատարողին մեկ անգամ կյանքի ընթացքում։ Նրանց շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ և մրցանակի դափնեկրի Պատվո նշան։ Դրամական մրցանակի չափը սահմանվում է ամեն տարի` համաձայն Ուկրաինայի Նախագահի Հրամանագրի, և 2010 թվականին կազմել է 130 000 գրիվեն կամ մոտ 5 715 ԱՄՆ դոլար ( 2015 թվականի նոյեմբերի ՈւԱԲ փոխարժեքով)։
Ազգային մրցանակ շնորհելու մասին Ուկրաինայի Նախագահի հրամանագիրը հրապարակվում է ամեն տարի մարտի 9-ին «Կառավարական սուրհանդակ» թերթում և հրապարակվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ։
Ազգային մրցանակի դիպլոմներ և պատվավոր նշանները դափնեկիրներին հանձնում է Ուկրաինայի Նախագահը մարտի 9-ին Ուկրաինայի Ազգային օպերայում հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը նվիրված է Տարաս Շևչենկոյի ծննդյան օրվան (սակայն 2010 թվականին Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչը Շևչենկոյի մրցանակի հանձնումն անցկացրել է Տարասի լեռան վրա Կանև քաղաքում, որտեղ թաղված է Շևչենկոն)[2]։
Մրցանակի շնորհման հանձնաժողով
խմբագրելՄրցանակի շնորհման հանձնաժողովը հատուկ մարմին է, որը ենթարկվում է Ուկրաինայի Նախագահին և ստեղծվել է Տարաս Շևչենկոյի անվան Ազգային մրցանակի շնորհման համար առաջադրվող թեկանծուների հետ կապված հարցերի նախնական քննարկման համար։
Հանձնաժողովի կազմ
խմբագրել- Ռ. Մ. Լուբկիվսկի - գրող, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր, հանձնաժողովի նախագահ
- Մ. Վ. Մատիոս - գրող, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր, հանձնաժողովի նախագահի տեղակալ
- Օ. Ն. Բիյմա - կինոռեժիսոր, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ա. Ա. Բոկոտեյ - նկարիչ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Վ. Վ. Բրյուխովեցկի - մշակութաբան, «Կիև-Մոգիլայի ակադեմիայի» նախագահ
- Բ. Գ. Վոզնիցկի - մշակութաբան, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Վ. Դ. Գերասիմյուկ - բանաստեղծ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ի. Ֆ. Դրաչ - բանաստեղծ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ն. Գ. Ժուլինսկի - գրականագետ, ՈւԳԱ ակադեմիկոս, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Լ. Ն. Կադիրովա - դերասանուհի, «Шевченківський фонд — XXI століття» բարեգործական կազմակերպության նախագահ;
- Ի. Ս. Մարչուկ - նկարիչ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Պ. Մ. Մովչան - բանաստեղծ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Բ. Ի. Օլեյնիկ - ուկրաինական բանաստեղծ և քաղաքական գործիչ
- Վ. Ս. Պալկին - դիրիժոր, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ի. Ն. Ռումարկ - բանաստեղծ, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Մ. Ֆ. Սլաբոշպիցկի - գրող, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ե. Ֆ. Ստանկովիչ - կոմպոզիտոր, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ա. Կ. Ֆեդորուկ - արվեստաբան
- Ա. Գ. Խոստիկոև - դերասան, ռեժիսոր, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր
- Ֆ. Յա. Յակուբով - Ղրիմի ինժեներամանկավարժական պետական համալսարանի ռեկտոր, Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր։
Մրցանակի դափնեկիրներ
խմբագրելՄրցանակից հրաժարվելու միակ դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ ուկրաինացի գրող Վասիլի Շկլյարը հրաժարվել է պարգևից։ Մերժման պատճառը գրողն անվանել է իր անհամաձայնությունն այն բանին, որ կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Տաբաչնիկը[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ № 932/2010 Указ Президента Украины. Вопросы Национальной премии Украины имени Тараса Шевченко. 2010 թվականի հոկտեմբերի 4
- ↑ «Недовольным урезанной премией Герман напомнила о скромности Шевченко». unian.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Писатель Василий Шкляр отказался от шевченковской премии из-за Табачника». kp.ua. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
Հղումներ
խմբագրել- Національна премія України імені Тараса Шевченка. Արխիվացված 2010-03-12 Wayback Machine(ուկր.)
- Названы имена лауреатов Шевченковской премии
- Указ Президента України від 6 березня 2009 року N 126/2009 «Про Диплом та Почесний знак лауреата Національної премії України імені Тараса Шевченка».(ուկր.)
- До 50-річчя заснування Національної премії України імені Тараса Шевченка: Документи ЦДАВО України Արխիվացված 2017-09-22 Wayback Machine, ЦДАГО України Արխիվացված 2017-09-22 Wayback Machine, ЦДКФФА України ім. Г. С. Пшеничного Արխիվացված 2017-09-22 Wayback Machine, ЦДАМЛМ України Արխիվացված 2017-10-15 Wayback Machine // Офіційний веб-портал Державної архівної служби України.(ուկր.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ կատեգորիայում։ |