Գագիկ Դավթյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան (այլ կիրառումներ)
Գագիկ Տիգրանի Դավթյան (ապրիլի 4, 1947, Դավիթ Բեկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ: Հայաստանի գրողների միության անդամ (1982)[1]:
Գագիկ Դավթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1947 (73 տարեկան) |
Ծննդավայր | Դավիթ Բեկ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1970) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Սովետական Հայաստան և Հայաստանի Հանրապետություն |
Պարգևներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Գագիկ Դավթյան Վիքիքաղվածքում | |
Գագիկ Դավթյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Գագիկ Դավթյանը ծնվել է 1947 թվականին Կապանի Դավիթ Բեկ գյուղում: 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, այնուհետև ծննդավայրում զբաղվել մանկավարժական աշխատանքով: 1972 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի շրջկոմի երկրորդ քարտուղար[2]: 1974-1976 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա: 1976-1988 թվականներին ՀԿԿ շրջկոմում եղել է հրահանգիչ, բաժնի վարիչ, 1988 թվականից՝ «Սովետական Հայաստան» թերթի, 1989 թվականից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը: 1996 թվականին հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը և մինչև 2000 թվականին թերթի լուծարումը եղել գլխավոր խմբագիր: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1967 թվականին «Ավանգարդ» թերթում[2]: Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սլովակերեն, սերբերեն, բուլղարերեն, ռումիներեն, լեհերեն, ուկրաիներեն, ղազախերեն, առանձին գրքերով հրատարակվել ռուսերեն, վրացերեն, լեհերեն, բուլղարերեն և ֆրանսերեն[3]:
ԵրկերԽմբագրել
- «Հոգու շավիղներով» (բանաստեղծություններ բուլղարերեն), Պլեվեն, 2017:
- «Որպես լույս ու խիղճ» (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2017:
- «Աստանդական սիրտը» (բանաստեղծություններ, լեհերեն), Վարշավա 2015:
- «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի», պոեմ, Երևան, 2015:
- «Անհնարին զրույց» (բանաստեղծություններ, հայերեն, ֆրանսերեն), Փարիզ, 2015թ:
- Բաց նամակ (վրացերեն), Թբիլիսի, 2013։
- Անվերջ սկիզբ, Երևան, 2007։
- Ժամանակների ժամադրություն (ռուսերեն), Մոսկվա, 1989։
- Վերադարձ, Երևան, 1987։
- Մենախոսություն, Երևան, 1980։
ԹարգմանություններԽմբագրել
- Վրացական պոեզիա, (հայերեն անթոլոգիա), Երևան, 2017:
- Միխայիլ Լերմոնտով, Անլվա Ռուսիա, մնաս բարով, Երևան, 2014։
- Ուղեկիցներս Քարթլոսի տնից, Երևան, 2012։
- Ռաբինդրանաթ Թագոր, Սահմանների սահմանից անդին, Երևան, 2011։
- Մաղվալա Գոնաշվիլի, Արևի արցունքը, Երևան, 2009։
- Տասոս Լիվադիտիս, Կանտատ երեք միլիարդ ձայնի համար, Երևան, 1971։
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
- Բուլղարիայի Անկախ գրողների միության Պատվո մեդալ, 2017
- Պոեզիայի և արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալ
- ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակ, 2016
- Լեհաստանի ԳՄ Կ. Յանիցկու անվան «Յանիցիուս» մրցանակ, 2015
- ԱՄՆ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ, 2015
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014
- Ռուսաստանի գրողների միության Միխայիլ Լերմոնտովի անվան մեդալ
- Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնի մրցանակ
- Համավրացական Ռուսթավելի ընկերության Դավիթ Գուրամիշվիլու անվան մրցանակ, 2013
- Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2012
- ՎԳՄ Իվանե Մաչաբելու անվան մրցանակ Վրացական պոեզիայի անթոլոգիայի համար, 2007
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
- «Մենախոսություն» բանաստեղծական շարքի և «Սոնետների պսակի» համար արժանացել է Վլադիմիր Մայակովսկու անվան համամիութենական մրցանակի, 1985
- Կապան քաղաքի Պատվավոր քաղաքացի
ԱնդամակցությունԽմբագրել
- Հայաստանի գրողների միության անդամ, 1982[1]
- Աշխարհի բանաստեղծների շարժման (Movimiento poetas del mundo) անդամ, 2012
- Բուլղարիայի Անկախ գրողների միության անդամ, 2016
- Վրաստանի գրողների ստեղծագործական միության պատվավոր անդամ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Գագիկ Դավթյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ 2,0 2,1 Գագիկ Դավթյանի կենսագրությունը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- ↑ «Գագիկ Դավթյան | Գրական Թերթ»։ www.grakantert.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-04