Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետություն (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետություն, կրճատ ՀՀ, Հայաստանում լույս տեսնող օրաթերթ։ Ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
Հայաստանի Հանրապետություն | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 9, 1990 |
Հիմնադիր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Կայք | hhpress.am |
Էլփոստ | hh@hhpress.am |
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից Ռեսպուբլիկա Արմենիա ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ։ Իսկ «Հայաստանի Հանրապետությունը»-ն իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ շարունակել է լույս տեսնել մինչև 2000 թվականի վերջը։ 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ը, որի հրատարակությունն էլ այսօր հանդիսանում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից[1]։ Թերթն ունի սեփական թղթակից նաև Արցախում[2]։
Գլխավոր խմբագիրներԽմբագրել
- Այդին Մորիկյան (1990-1997 թթ.),
- Մեսրոպ Հարությունյան (1997-1998 թթ. հունվար),
- Լիզա Ճաղարյան (1998 թ. փետրվար 1998 թ. Հոկտեմբեր),
- Աշոտ Աղաբաբյան (1998 թ. հոկտեմբեր 2001 թ. Փետրվար)։
Այժմ թերթի գլխավոր խմբագիրն է Տիգրան Ֆարմանյանը, որը նաև «Հանրապետություն» ՓԲԸ գործադիր տնօրենն է[3]։