Հայաստանի Հանրապետություն (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետություն (այլ կիրառումներ)

«Հայաստանի Հանրապետություն», կրճատ ՀՀ, Հայաստանում 1990-2023 թվականներին լույս տեսած օրաթերթ։ Ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։ Լուծարվել է 2023 թվականին[1]։

Հայաստանի Հանրապետություն
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 9, 1990
ՀիմնադիրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Երկիր Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Լուծարվել էհունիսի 1, 2023
Կայքhhpress.am
էլեկտրոնային փոստhh@hhpress.am

Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում՝ 1992 թվականի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ։ Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ն իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ շարունակել է լույս տեսնել մինչև 2000 թվականի վերջը։ 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ը, որի հրատարակությունն էլ մինչև 2023 թվականը հանդիսացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից[2]։ Թերթն ունեցել է սեփական թղթակից նաև Արցախում[3]։

2023 թվականի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետությունը» դադարել է լույս տեսնելուց[1][4]։

Գլխավոր խմբագիրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ««Հյաստանի Հանրապետությունը» փակում են՝ բառի ուղղակի և անուղղակի իմաստով».
  2. Հայաստանի Հանրապետության կայքի
  3. Տվյալներ hayadaran.am կայքից(չաշխատող հղում)
  4. ««Հայաստանի Հանրապետություն»-1990-2023». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  5. «Հայաստանի հանրապետութուն օրաթերթի մասին spyur.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.