Բիդգոշչ
Բիդգոշչ (լեհ.՝ Bydgoszcz, գերմ.՝ Bromberg)[1], քաղաք Լեհաստանում, Կույավսկո-Պոմորյան վոյեդովության վարչական կենտրոն։ Կույավսկո-Պոմորյան վոյեդովության նահանգապետի նստավայրն է։ 2017 թվականի դրությամբ՝ Բիդգոշչում ապրում է 352 313 մարդ[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բիդգոշչ | |||||
լեհ.՝ Bydgoszcz ռում.՝ Bydgoszcz | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1038 թ. | ||||
Մակերես | 175 980 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 60±1 մետր | ||||
Բնակչություն | ▼358 614 մարդ (2014) | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+48) 52 | ||||
Փոստային ինդեքսներ | 85-001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CB | ||||
Պաշտոնական կայք | bydgoszcz.pl | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Միջնադարում եղել է սահմանամերձ քաղաք։ Ի սկզբանե Բիդգոշչը` Bydgozcya անվամբ (լատիներեն՝ «Bydgostia»), ձկնորսական բնակավայր էր․ Վիսլա գետի վրայով հոսող առևտրի երթուղիների համար քաղաքը դարձել էր միջնաբերդ։ Քաղաքը 1331-1337 թվականներին գրավել էին Տևտոնական օրդենի ասպետները, իսկ ավելի ուշ՝ Կազիմիր III Մեծ-ը, որը 1346 թվականի ապրիլի 19-ին քաղաքին թողել էր մունիցիպալ իրավունքներ։ Դրանից հետո քաղաքում սկսվել է հրեաների ներհոսքը։
15-16-րդ դարերում Բիդգոշչը հացահատիկային առևտրի կենտրոն էր։ 16-րդ դարում հացահատիկի և աղի վաճառքի շնորհիվ քաղաքը դարձել է Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկը։ 1657 թվականին ստորագրված Վելյավ-Բիդգոշչյան պայմանագրի մեջ Բիդգոշչը նշված էր։
1773 թվականին սկսվել է Բիդգոշչի ջրանցքի կառուցումը՝ Բրդա և Նոտեց գետերի վրա։
1815 թվականից Պոզնանսկի մեծ կայսրության մաս էր[3]։
19-րդ դարում կառուցվել է երկաթգիծ, որը Բիդգոշչը միացրել է Պիլային, Գդանսկին, Թորունին և Ինովոցլավին։
Բիդգոշչն իր պատմության մեծ հատվածում գերմանացիների իշխանության տակ էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվել է Արևմտյան Պրուսիայի Գդանսկի գավառում։ Ազատագրումից հետո Բիդգոշչը դարձել է Պոմորյան տիրապետության մայրաքաղաքը, իսկ ավելի ուշ՝ Լեհաստանի Բիդգոշչյան վոյեվոդության։ 1973 թվականին քաղաքի կազմում էր մոտակա Ֆորդոն քաղաքը։
1980-1981 թվականներին Լեհաստանի «Համերաշխություն» արհմիության Բիդգոշչ մասնագիտական կենտրոնը, Յան Ռուլեվսկիի գլխավորությամբ, ամենաակտիվներից մեկն էր։ 1981 թվականի մարտին Բիդգոշչում տեղի է ունեցել խոշոր բախում[4]՝ հանգեցնելով ազգային քաղաքական ճգնաժամի և ընդհանուր գործադուլի[5]։
Քաղաքը 1999 թվականից Կույավսկո-Պորմորյան վոյեդովության մայրաքաղաքն է, մինչ այդ Բիդգոշչյան վոյեդովության կենտրոնն էր (1947-1998 թվականներ)։
ԱշխարհագրությունԽմբագրել
Բիդգոշչը տեղակայված է Հյուսիսային Լեհաստանում՝ Բրդա և Վիսլա գետերի ափերին։
ԿլիմաԽմբագրել
1945-1994 թվականներին միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 8,4°С[6]։ Ամենատաք ամիսը հուլիսն է․ միջին ջերմաստիճանը՝ 19,0 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է՝ −1.9 °С։ Քաղաքում գրանցված բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներն են՝ −26.9 °C (1956 թվականի փետրվարի 1), 38,0 °C (1994 թվականի հուլիսի 31)։ Քամիները գերակշռում են արևմուտքից (18 %) և հարավ-արևմուտքից (15 %)։ Ժամանակի 24 %-ը քաղաքում տեղի է ունենում անքամի եղանակ, որը համարվում է հովտում քաղաքի տեղակայման հետևանքը՝ շրջապատված անտառներով։ 1945-1994 թվականների ընթացքում տեղումների միջին քանակը 512 մմ էր, իսկ 1993-2002 թվականներին՝ 533 մմ, ամեն տարի տարափոխվում են 269 մմ-ից (1989 թվական) մինչև 719 մմ (1912 թվական)։ Բիդգոշչի շրջանում արևոտ օրերը կազմում են 1509 ժամ և ավելի, որը միջինից ավելի է, հատկապես, գարնան ամիսներին։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը կազմում է 352 313 մարդ (ըստ 2017 թվականի տվյալների` Լեհաստանում մեծությամբ 8-րդ քաղաքը):
Բնակչությունն ըստ տարիներիԽմբագրել
ՏնտեսությունԽմբագրել
Բիդգոշչը երկրում ամենաարագ զարգացող քաղաքներից է. խոշոր տնտեսական կենտրոն է՝ հայտնի սպասարկման ոլորտի, հատկապես, ֆինանսական ոլորտի արագ զարգացմամբ: Բիդգոշչում կան ավելի քան 20 բանկ, ապրանքային բորսաներ, ապահովագրական և վարձակալված ընկերություններ, բրոքերային տներ, անցկացվում են բազմաթիվ տոնավաճառներ, այդ թվում՝ միջազգային:
ԱրդյունաբերությունԽմբագրել
Խոշոր արդյունաբերական կենտրոն է. վաղուց զարգանում է սննդի, մետաղամշակման, փայտամշակման, կաշվի, կավագործության արդյունաբերությունները. զարգանում է մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական, հաստոցաշինական, ճշգրիտ մեխանիկա, քիմիական սարքավորումների արտադրություն, ցեմենտի արտադրություն և այլ ճյուղեր), քիմիական արդյունաբերությունը (այդ թվում՝ օրգանական սինթեզի արդյունաբերություն), սառնարանների, հեծանիվների արտադրությունը: Վագոնաշինությունը (տրանսպորտային մեքենաշինություն) ներկայացնում է «PESA» ընկերությունը, որն արտադրում է Ռուսաստանում օգտագործվող «Pesa Twist» տրամվայներ:
ՄշակույթԽմբագրել
Քաղաքում անցկացվում են օպերային, երաժշտական և կինեմատոգրաֆիական[7] փառատոններ: Այստեղ են գտնվում հայտնի «Filharmonia Pomorska» համերգասրահը և Օպերային թատրոնը:
Տեսարժան վայրերԽմբագրել
Բրդա գետի և Հին քաղաքի մոտ գտնվող ճարտարապետական հուշարձաններ են՝ հետգոթական ծխական կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի), որտեղ կա հրաշագործ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը՝ շրջապատված վարդերով, 18-19-րդ դարերի՝ փայտե շինվածքով նախկին հացահատիկի ամբար, գոթական և վերածննդյան խառը ոճով կլարիսոկ եկեղեցի։ Բրդա և Նոտեցի գետերի ջրերը միացվում են բիդգոշչյան ջրանցքով՝ պահպանված հին սարքավորումներով։ Իշխանությունները դիմում են ներկայացնում 18-րդ դարի ինժեներական հուշարձանի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում, Կազիմիր Մեծի հուշարձանը։
20-րդ դարի սկզբից քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշ է «Նետաձգուհի» արձանը։ Հանքերի արձանները գտնվում են Գերմանիայի մի շարք քաղաքներում.
ԹանգարաններԽմբագրել
Գործում է գավառագիտական թանգարան։ Լեոն Վիչուլկովսկին մունիցիպալ թանգարան է։ Բացի Լեոն Վիչուլկովսկու աշխատանքների մեծ հավաքածուից, թանգարանում կա նաև արվեստի ստեղծագործությունների մշտական ցուցադրություն:
ԹատրոններԽմբագրել
- Իերոնիմա Կոնեչկիի անվան «Լեհական թատրոն», չնայած անվանը՝ թատրոնն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի։ Տարեկան մեկ անգամ՝ աշնանը, թատրոնում անցկացվում է «Պրապրեմիեր» փառատոնը (անգլ.՝ Festiwal Prapremier)․ ամենահայտնի լեհական թատրոններն իրենց վերջին պրեմիերաները բերում են Բիդգոշչ։
- Նոր Օպերա (անգլ.՝ Opera Nova), ստեղծվել է 1956 թվականին։ 1974 թվականից այն տեղակայված է Բրդա գետի վերևում` նպատակ ունենալով կառուցել երեք գլանաձև շենք, որը դարձել է քաղաքի մշակութային առանձնահատկությունը:
Դասական երաժշտությունԽմբագրել
Ի․ Յա․ Պադերեվսկիի անվան պոմորյան ֆիլհարմոնիա - գլխավոր համերգային դահլիճի հիանալի մշակված ձայնային որակի շնորհիվ սա Եվրոպայում դասական երաժշտություն կատարելու լավագույն համերգասրահներից մեկն է:
Հանրահռչակ երաժշտությունԽմբագրել
Բիդգոշչում հանրահռչակ երաժշտության համերգները սովորաբար անցկացվում են Պոմորյան ֆիլհարմոնիայում, Լուչնիչկայում, Զավիշայում և «Պոլոնիա» մարզադաշտում։
ՏրանսպորտԽմբագրել
Գտնվում է նավարկելի Բիդգոշչյան ջրանցքի սկզբում։ Լեհաստանի կարևոր երկաթգծի և մայրուղիների խաչմերուկում գտնվող Բիդգոշչ-Գլխավոր երկաթուղային կայարանը Լեհաստանում ամենախոշորներից մեկն է: Առկա է ավտոբուսի և տրամվայի երթուղիների զարգացած ցանց:
ԿրթությունԽմբագրել
Պետական ուսումնական հաստատություններԽմբագրել
Բիդգոշչում են գտնվում «Կազիմիր Մեծի համալսարանը», «Յանա և Անջեյ Սնյադեցկու անվան տեխնոլոգիական և բնական գիտությունների համալսարանը», «Ֆելիքս Նովովեյսկու անվան երաժշտական ակադեմիա» և «Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ»։ Քաղաքն ունի նաև այլ պետական ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր՝ «Պոզնանի տնտեսագիտական համալսարան բարձրագույն կրթության կենտրոն», «Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան»-ի աստվածաբանական ֆակուլտետի բաժին, ինչպես նաև «Բիդգոշչի բարձրագույն ճեմարան», «Բիդգոշչի Սուրբ Հոգու հոգևոր համայնքի բարձրագույն միսիոներական ճեմարան» և «Սան Մարինոյի գիտությունների միջազգային ակադեմիայի տուրիզմի և մշակույթի համալսարան»։
Մասնավոր ուսումնական հաստատություններԽմբագրել
- «Բիդգոշչի տնտեսագիտական բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի Կույավսկո-Պոմորյան բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչում գտնվող Թորունի ֆինանսների և կառավարման ֆակուլտետի բանկային գործի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի շրջակա միջավայրի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի բարձրագույն դպրոց»
- «Բիդգոշչի բժշկական գիտությունների բարձրագույն դպրոց»
- «Լոձի ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)
- «Լոձի հումանիտար-տնտեսագիտական ակադեմիա» (բաժանմունք)
- «Պոզնանի կառավարման և բանկային գործի բարձրագույն դպրոց» (բաժանմունք)
ՊատկերասրահԽմբագրել
ՍպորտԽմբագրել
- Ֆուտբոլային ակումբ՝ «Զավիշա Բիդգոշչ»։
- Կանանց վոլեյբոլի խումբ՝ «Բիդգոշչ»։
- Սպիդվեյ-ակումբ «Պոլոնիա Բիդգոշչ»։
2010 թվականին անցկացվել է կրոսի աշխարհի առաջնությունը։ 2013 թվականի կրոսի աշխարհի առաջնությունը նույնպես անցկացվել է Բիդգոշչում։
Քույր քաղաքներԽմբագրել
- Վիլհելմսհաֆեն (գերմ.՝ Wilhelmshafen), Գերմանիա
- Կրագուևաց (սերբախորվաթ․՝ Kragujevac), Սերբիա
- Կրեմենչուգ (ուկր.՝ Кременчук), Ուկրաինա
- Մանհայմ (գերմ.՝ Mannheim), Գերմանիա
- Նինբո, Չինաստան
- Պավլոդար, Ղազախստան
- Պատրաս (հուն․՝ Πάτρα, անգլ.՝ Patras), Հունաստան
- Պերթ (անգլ.՝ Perth), Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա
- Ռեջո նել Էմիլիա (իտալ.՝ Reggio Emiglia), Իտալիա
- Տեմպե (գերմ.՝ Tempe), Արիզոնա, ԱՄՆ
- Հարթֆորդ (գերմ.՝ Hartford), Կոնեկտիկուտ, ԱՄՆ
- Չերկասի (ուկր.՝ Черкаси), Ուկրաինա
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ В польском языке название города имеет женский род, в русском — мужской. См. Стыпула Р., Ковалёва Г. Польско-русский словарь. — М., Варшава: Русский язык, Wiedza Powszechna, 1980. С.818
- ↑ «Bydgoszcz (kujawsko-pomorskie) » mapy, nieruchomości, GUS, noclegi, szkoły, regon, atrakcje, kody pocztowe, bezrobocie, wynagrodzenie, zarobki, edukacja, tabele, demografia, przedszkola»։ Polska w liczbach (լեհերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Возвращённый удар Быдгоща
- ↑ Польская кровь забастовки
- ↑ pod red. Włodzimierza Jastrzębskiego. Encyklopedia Bydgoszczy. t.1. praca zbiorowa. — Bydgoszcz: Towarzystwo Miłośników Miasta Bydgoszczy, 2011. — С. 279-345. — ISBN 978-83-926423-3-6
- ↑ Официальный сайт кинофестиваля Plus Camerimage
ԳրականությունԽմբագրել
- «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Бромберг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907