Ավանգարդ (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավանգարդ (այլ կիրառումներ)
Ավանգարդ, խորհրդային և հետխորհրդային շրջանի թերթ։ Խորհրդային ժամանակահատվածում հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի (սկզբում՝ ՌԿԵՄ Անդրկովկասյան երկրային կոմիտեի և ՀԿԵՄ Կենտկոմի) պաշտոնաթերթը, 1991 թվականից վերագրանցվել է որպես անկախ պարբերաթերթ և չի պատկանում ու չի հարում որևէ կուսակցության, քաղաքական որևէ ուժի։ 1998 թվականից՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ։
Ավանգարդ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1923[1] |
Երկիր | Հայաստան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան[1] |
Հաճախականություն | շաբաթը մեկ անգամ |
Պարգևներ | |
Կայք | avangard.am |
Պատմություն
խմբագրելՀրատարակվել Է Երևանում, 1923 թվականից, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լույս չի տեսել։ Արծարծել Է երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանել Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Տպագրվում են երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ Ավանգարդը պարբերաբար հրատարակել Է «Ծիածան» էջը՝ նվիրված սփյուռքահայ երիտասարդության կյանքին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1973 թ. հուլիսի 3-ի հրամանագրով Ավանգարդը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[2]։
Խմբագիրներ
խմբագրել1923-1933 թվականներին թերթը խմբագրել է խմբագրական կոլեգիան, այնուհետև խմբագիրներն են եղել՝
- Հ. Միրզոյան (1933-1937),
- Մ. Նահապետյան (1937),
- Ա. Նազարյան (1937),
- Ա. Ղազարյան (1938),
- Մ. Մանուկյան (1939),
- Ա. Մնացականյան (1940),
- Ա. Սիմոնյան (1941),
- Ա. Թադևոսյան (1945-1949),
- Ա. Խաչիկյանը (1949-1952),
- Մ. Թութխալյան (1952-1955, 1958-1959),
- Գ. Առաքելյան (1955-1958),
- Լ. Կրոյան (1960-1969),
- 1969 թվականից խմբագիրն է եղել Լ. Մանուկյանը,
- Գ. Հայրումյան,
- 1987 թվականից խմբագիրն է եղել Մ. Զոհրաբյանը,
- 1997-ից՝ Ջուլիետ Մարտիրոսյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Մեր մասին». www.avangard.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 604)։ |