Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակ

Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակ (ԿԵԱԺ, CEST, անգլ.՝ Central European Summer Time, UTC+02:00), որը երբեմն անվանում են Կենտրոնական եվրոպական ցերեկային ժամանակ (ԿԵՑԺ, CEDT, անգլ.՝ Central European Daylight Time)[1], ամառային ժամանակում կիրառվող ստանդարտ ժամանակն է այն եվրոպական երկրներում, որոնք տարվա մյուս հատվածում օգտագործում են Կենտրոնական եվրոպական ժամանակը (ԿԵԺ; UTC+01:00): Այն համապատասխանում է UTC+02:00-ին, ինչը նույնն է, ինչ Արևելյան Եվրոպայի ժամանակը, Կենտրոնական Աֆրիկյան ժամանակը, Հարավային Աֆրիկայի ստանդարտ ժամանակը, Եգիպտական ստանդարտ ժամանակը և Կալինինգրադի ժամանակը Ռուսաստանում[2]։

Ժամանակը Եվրոպայում, որտեղ կարմիրով նշված տարածքներում օգտագործվում է Եվրոպական կենտրոնական ամառային ժամանակը(UTC+2

Անվանումներ

խմբագրել

Կենտրոնական Եվրոպաական ամառային ժամանակի համար կիրառվել են նաև այլ անվանումներ՝ Միջին եվրոպական ամառային ժամանակ (MEST, անգլ.՝ Middle European Summer Time)[3], Կենտրոնական Եվրոպաական ցերեկային ժամանակ (CEDT, անգլ.՝ Central European Daylight Time)[4] և Բրավո ժամանակ (ՆԱՏՕ-ի հնչյունական այբուբենի երկրորդ տառից հետո)[5]։

Դիտարկման ժամանակաշրջան

խմբագրել

1996 թվականից ի վեր Եվրոպական ամառային ժամանակը դիտվում է մարտի վերջին կիրակի ժամը 01:00 UTC-ից (02:00 ԿԵԺ և 03:00 ԿԵԱԺ) մինչև հոկտեմբերի վերջին կիրակի ժամը 01:00 UTC։ Դրանից առաջ կանոնները միատեսակ չեն եղել ամբողջ Եվրամիությունում[6]:

Առաջարկներ են եղել 2021 թվականից հրաժարվել Եվրոպայում ցերեկային ժամից, հնարավոր է՝ ձմեռային ժամանակը մեկ ժամ առաջ տեղափոխելով և այն ամբողջ տարվա ընթացքում պահելով[7]։

Օգտագործում

խմբագրել

Հետևյալ երկրներն ու տարածքները կանոնավոր կերպով օգտագործում են Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակը[8]

Կենտրոնական եվրոպական ամառային ժամանակն օգտագործել են նաև հետևյալ երկրները․

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Correcting the Domino Daylight Savings Problem». www.nashcom.de. Վերցված է 2023-10-21-ին.
  2. «CEST time now». 24timezones.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-07-20-ին.
  3. «Time zone names- Middle European Daylight, Middle European Summer, Mitteieuropaische Sommerzeit (german)». www.worldtimezone.com. Վերցված է 2018-07-20-ին.
  4. «CEDT - Central European Daylight Time: Current local time». Time Difference (անգլերեն). Վերցված է 2018-07-20-ին.
  5. «B – Bravo Time Zone (Time Zone Abbreviation)». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2018-07-20-ին.
  6. Joseph Myers (2009-07-17). «History of legal time in Britain». Վերցված է 2009-10-11-ին.
  7. Boffey, Daniel (26 March 2019). «European parliament votes to scrap daylight saving time from 2021». The Guardian.
  8. «CEST – Central European Summer Time (Time Zone Abbreviation)». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2018-07-20-ին.