Ռեջո նել Էմիլիա
Ռեջո նել Էմիլիա[2][3], Ռեջո Էմիլիա (իտալ.՝ Reggio nell'Emilia, լատին․՝ Regium Lepidi), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում։ Ռեջո նել Էմիլիա համայնքի կենտրոնն է, տեղակայված է Մոդենայի և Պարմայի միջև։ Այն չպետք է շփոթել Կալաբրիայում նույնանուն քաղաքի հետ։ Բնակչությունը կազմում է 170 996 մարդ (2016), բնակչության խտությունը՝ 715 մարդ/կմ²։ Քաղաքն ընդգրկում է 232 կմ քառ․ տարածք։ Փոստային ինդեքսը 42100 է, հեռախոսային կոդը՝ 0522:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
իտալ.՝ Reggio Emilia | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 230,66±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 58±1 մետր | ||||
Բնակչություն | ▲171 944 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0522 | ||||
Փոստային դասիչ | 42121–42124 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RE | ||||
Պաշտոնական կայք | municipio.re.it(իտալ.) | ||||
| |||||
Կոմունայի հովանավորն է Սուրբ Պրոսպերին, որի տոնակատարությունը տեղի է ունենում նոյեմբերի 24-ին։
Պատմություն խմբագրել
Մ․ թ․ ա․ 187 թվականին Էմիլյան ճանապարհի վրա հիմնադրվել է Ռեջիում Լեպիդի բնակավայրը, որն անվանակոչվել է կոմս Մարկոս Էմիլիա Լեպիդայի անունով։
Դեռևս 4-րդ դարում քաղաքն ունեցել է իր եպիսկոպոսը, խիստ տուժել է բարբարոսների արշավանքներից։ Արքա Ալբոինը այն դարձրեց լանգոբարդների պետության կենտրոններից մեկը։ 899 թվականին քաղաքն ապստամբության է ենթարկվել հունգարացիների կողմից։ 1002 թվականին այն անցել է Տոսկանայի կոմսերի տիրապետության տակ, որոնք բնակություն էին հաստատել մոտակա Կանոսայի ամրոցում։
12-րդ դարից ի վեր Ռեջոն Լոմբարդյան լիգայի անդամ է եղել որպես անկախ քաղաքային հանրապետություն։ Կոմունան մասնատվել է հզորագույն տոհմերի միջև ծագած արյունալի դիմակայությունից։ 14-րդ դարում Ռեջոյի համար մղվող պայքարին միացել են դ'Էստե, Գոնզագա և Վիսկոնտի ազնվական ընտանիքները, ինչպես նաև Հռոմի Պապը։
1409 թվականին Ռեջոյի տիրապետությունը փոխանցվել է դ'Էստեի տոհմին, որն իր ձեռքերում պահեց այն մինչև Նապոլեոնյան պատերազմները։ Փաստորեն այն Մոդենայի դքսության մասն էր կազմում, չնայած դե յուրե հատկացվել էր Ռեջոյի Դքսին։ Դ'Էստե տոհմի կառավարման օրոք Ռեգիոյում ծաղկում է ապրում առևտուրն ու ճարտարապետությունը։ Ռեգիոյի հետ են կապված երկու խոշոր բանաստեղծների՝ Բոյարդո և Արիոստոյի անունները։
1513 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը գրավել է քաղաքը, բայց Էմիլիայի այս հատվածում պապական տիրապետությունը տևեց ոչ ավելի, քան 10 տարի։ 1796 թվականին Նապոլեոնը մտավ Ռեջո՝ հռչակելով այստեղ Ցիզալպիական հանրապետության ստեղծումը։ Հենց Ռեջոյում է բարձրացվել ժամանակակից Իտալիայի դրոշը, և այստեղ էլ ստեղծվել է Լեհաստանի օրհներգը։ 1810 թվականից ի վեր Ռեջոյի դքսի տիտղոսը կրում էր մարշալ Ուդինոն։
Վիեննայի վեհաժողովը Ռեջոն վերադարձրեց Մոդենայի դքսերին, սակայն քաղաքացիները, որոնք զգացել էին ազատության համը, բազմիցս ընդվզեցին իրենց տիրակալների դեմ։ 1860-ին քաղաքն ընդգրկվեց միավորված Իտալիայի կազմում։ 20-րդ դարի քաղաքական կյանքում գերակշռում էին սոցիալիստները և (հետպատերազմյան տարիներին) կոմունիստները։ 1980-ականներին քաղաքում ձայնագրվել է CCCP Fedeli alla linea ռոք խումբը։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Դուոմո (Մայր տաճար), կառուցված է հիմնականում ռոմանական ոճով, որը բազմիցս վերանորոգվել է։ Միջնադարյան տաճարի տակ հայտնաբերվել են հին հռոմեական խճանկարներ։
- Մադոննա դելլա Գյարայի բազիլիկ (1597-1619), կարևոր կոթող է, որում արտացոլված է մաներիզմից մինչև բարոկկո ոճերը։ Էմիլիայի գլխավոր սրբավայրերից մեկն է։
- Սան Պրոսպերոյի բազիլիկ, հիմնադրվել է 10-րդ դարում, այնուհետև բազմիցս վերակառուցվել է։ Նրա ձևավորման վրա աշխատել են բոլոնացիներ Կամիլո Պրոկաչինին և Լոդովիկո Կարաչին։
- Վալի թատրոն (1852-1857)։
- Արիոստո տուն
- Վերածննդյան պալատ
- Պարմեջանի պատկերասրահի գեղարվեստական թանգարան
Քույր քաղաքներ խմբագրել
- Բիդգոշչ (լեհ.՝ Bydgoszcz), Լեհաստան
- Դիժոն (ֆր.՝ Dijon), Ֆրանսիա
- Զադար (խորվ.՝ Zadar), Խորվաթիա
- Քիշնև (մոլդ.՝ Chisinau), Մոլդովա
- Կրագուևաց (սերբախորվաթ․՝ Kragujevac, սերբ.՝ Крагуjевац), Սերբիա
- Կուտրո (իտալ.՝ Cutro), Իտալիա
- Տոլուկա դե Լերդո (իսպ.՝ Toluca), Մեքսիկա
- Ֆորտ-Ուերտ (անգլ.՝ Fort Worth), Տեխաս, ԱՄՆ
- Ժիրոնա (իսպ.՝ Gerona, կատ.՝ Girona), Իսպանիա
Ժողովրդագրություն խմբագրել
Բնակչության շարժը

Կոմունայի կառավարում խմբագրել
- Հեռախոս՝ 0522 456111
- Էլեկտրոնային հասցե՝ comune.informa@municipio.re.it
- Պաշտոնական կայք՝ http://www.municipio.re.it/
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ Италия, Ватикан, Сан-Марино, Мальта // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 60—61. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 299.
Արտաքին հղումներ խմբագրել
- Веб-камера на одной из площадей города
- Официальный сайт населённого пункта(իտալ.)
- Национальный институт статистики(իտալ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռեջո նել Էմիլիա կատեգորիայում։ |