Բացել գլխավոր ցանկը

Ռայնլանդ Պֆալց (գերմ.՝ Rheinland-Pfalz), հող ԳՖՀ-ում, Հռենոսի, նրա Մոզել և Լահն վտակների ավազանում։ Տարածությունը 19,8 հզ․ կմ2 է, բնակչություն՝ 3,6 միլիոն (1976), վարչական կենտրոնը՝ Մայնց։ Ռայնլանդ Պֆալցը ինդուստրիալ-ագրարային երկիր է։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ նավթ և գազ։ Զարգացած է ընդհանուր մեքենաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկ (հիմնականում ցորեն), կարտոֆիլ, տեխ․ կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Ռայնլանդ Պֆալցը ԳՖՀ այգեգործության և գինեգործության կարևոր շրջանն է։ Տարածքի 37,9% անտառածածկ է։ Հռենոս և Մոզել գետերը նավարկելի են։ Կարևոր նավահանգիստներն են Լյուդվիգսհաֆենը, Նոյվիդը, Անդերնահը, Մայնցը, Կոբլենցը։

Picto infobox map.png
Ռայնլանդ Պֆալց
flag of Rhineland-Palatinate? Զինանշան
Flag of Rhineland-Palatinate.svg
Coat of arms of Rhineland-Palatinate.svg
Mainz Deutschhaus BW 2012-08-18 13-28-02.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնՄայնց
Ամենաբարձր կետErbeskopf?
ԲԾՄ0 մետր
Օրենսդրական մարմինLandtag of Rhineland-Palatinate?
Դատական մարմինConstitutional Court of Rhineland-Palatinate?
Բնակչություն4 011 582 մարդ (դեկտեմբերի 31, 2014)[1]
Տարածք19 853,36 կմ²
Locator map Rhineland-Palatinate in Germany.svg
Հիմնադրված էօգոստոսի 30, 1946 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Հեսսեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Սաարլանդ, Ներքին Ռեն, Մոզել, Լիեժ, Լոթարինգիա, Վալոնիա և Lorraine?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՆախորդProvince Rheinland-Hessen-Nassau?
ISO 3166-2 կոդDE-RP
Կոորդինատներ: 49°54′47.001600099991″ հս․ լ. 7°26′58.999200100001″ ավ. ե. / 49.91305600002777254° հս․. լ. 7.44972200002777818° ավ. ե. / 49.91305600002777254; 7.44972200002777818
rlp.de


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Գերմանիայի վարչական բաժանում (հողերը)Flag of Germany.svg

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաարլանդ · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա

  1. 1,0 1,1 http://www.statistik.rlp.de/fileadmin/dokumente/berichte/A1033_201422_hj_G.pdf