Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա կամ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա[2][3] ( գերմ.՝ Mecklenburg-Vorpommern. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˌmeːklənbʊʁkˈfoːɐ̯pɔmɐn]]] or [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˌmɛk-]]] ( );[4][5] ստորին գերմաներեն՝ Mäkelborg-Vörpommern), Գերմանիայի 16 դաշնային երկրամասերից մեկը ( Länder ):Ընկած է երկրի հյուսիս-արևելքում։ Զբաղեցնում է 23 174,86 քառակուսի կիլոմետր տարածք[6]: 2004 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1 719 653, բնակչության միջին խտությունը՝ 74,21 մարդ/կմ2 (այս ցուցանիշով վերջին տեղն է գրավում Գերմանիայի երկրամասերի շարքում): Վարչական կենտրոնը Շվերին քաղաքն է, խոշորագույն բնակավայրը՝ Ռոստոկը: Խոշոր քաղաքներից են նաև Նոյբրանդենբուրգը, Շտրալզունդը, Գրայֆսվալդը, Վիսմարը, Գյուստրովը: Երկրամասում գործածվող առօրյա լեզուն ստորին գերմաներեն բարբառն է։
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Շվերին | ||||
Ամենաբարձր կետ | Helpt Hills? | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Mecklenburg-Western Pomerania? | ||||
Դատական մարմին | State Constitutional Court of Mecklenburg-Vorpommern? | ||||
Բնակչություն | ▲1 628 378 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Տարածք | 23 174 կմ² | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 3, 1990 թ. | ||||
Սահմանակցում է | Բրանդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Շլեզվիգ-Հոլշտայն և Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | Mecklenburg? | ||||
Փոխարինեց | Neubrandenburg District?, Rostock District?, Schwerin District? և Western Pomerania? | ||||
ISO 3166-2 կոդ | DE-MV | ||||
regierung-mv.de(գերմ.) | |||||
Երկրամասի հյուսիսում Բալթիկ ծովն է, արևելքում այն սահմանակից է Լեհաստանին (Արևմտապոմերանյան վոյեվոդություն), հարավում ու հարավ-արևելքում՝ գերմանական Բրանդենբուրգ, հարավ-արևմուտքում՝ Ստորին Սաքսոնիա, արևմուտքում՝ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասերին։
Անցյալում Մեկլենբուրգը Գերմանական կայսրության ինքնավար մասն էր։ Կոչվում է «հազար լճերի երկիր». ունի բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Մյուրիցը, զբաղեցնում է 117 կմ² տարածք:
Երկրամասը կազմավորող Մեկլենբուրգը և Արևմտյան Պոմերանիան ունեն խիստ տարբերվող պատմություն։ Մինչ Արևմտյան Պոմերանիան երկար ժամանակ ենթարկվել է Շվեդական կայսրությանը, իսկ ավելի ուշ դարձել Պրուսիայի Պոմերանիա նահանգի բաղկացուցիչ մաս, Մեկլենբուրգը գերմանական կայսրության ինքնավար մաս էր։ 1701 թվականին այն բաժանվել է երկու շրջանի՝ Մեկլենբուրգ-Շվերին և Մեկլենբուրգ-Շտրելից։ Այդ երկու շրջանների վերամիավորումը տեղի է ուեցել 1934 թվականին:
Իսկ Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա երկրամասը կազմավորվել է1945 թվականի հուլիսի 31-ին: Այն մտել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ: 1952 թվականին լուծարվել է, բաժանվել երեք շրջանների: 1990 թվականին կրկին ներառվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ՝ որպես Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամաս։
Վարչական բաժանում
խմբագրելՄեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիան բաժանված է վեց շրջանի ( Kreise, եզակի՝ Kreis, կամ գյուղական շրջանների՝ Landkreise, եզակի՝ Landkreis ) և երկու անկախ քաղաքների ( Kreisfreie Städte ; կամ քաղաքային շրջանների՝ Stadtkreise, եզակի՝ Stadtkreis ):
Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայի 6 շրջանները (Kreise). | ||
|
|
Բացի այս շրջաններից, կան երկու անկախ քաղաքներ, որոնք չեն պատկանում որևէ շրջանի.
Զբոսաշրջություն
խմբագրելՄեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիան բազմահազար զբոսաշրջիկների է գրավում իր ծովափնյա կամ լճեզերյա առողջարաններով, ազգային պարկերով ու արգելոցներով, մոտավորապես 2000 ամրոցներով, պալատներով, եկեղեցիներով ու դաստակերտներով, որոնցից շատերը վերածվել են զանգվածային միջոցառումների՝ համերգների, փառատոների անցկացման վայրերի[7]:
Պատկերասրահ
խմբագրել-
Արենսհոպ
-
Ռոստոկի համալսարանը
-
Գերմանիայի ամենամեծ կղզին՝ Ռյուգենը, որը մտնում է Յասմունդ ազգային պարկի մեջ
-
Տեսարան մեկլենբուրգյան լճաշխարհից
-
Sellin-ը՝ Ռյուգեն կղզում
-
Լուսնալույս գիշեր Մյուրից ազգային պարկում
-
V2 հրթիռի կրկնօրինակը, հրթիռ, որը տիեզերք արձակված առաջին օբյեկտն է եղել
-
Շտրալզունդ. տեսքը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Ծովափնյա զբոսուղին Ռոստոկում
-
Շոփինգի փողոցը Ռոստոկում
-
Տեսարան երկրամասի մայրաքաղաք Շվերինից
-
Վիսմարի նավահանգիստը
-
Գրաբովի քաղաքապետարանը
-
Նոյբրանդենբուրգի Սուրբ Մարիամ եկեղեցին, որտեղ համերգներ են կազմակերպվում
-
Հողմաղաց Ուզեդոմում
-
Ռալսվիկ ամրոցը Ռյուգենում
-
Գրանից ամրոցը Ռյուգենում
-
Ahlbecker Hof հյուրանոցը Ուզեդոմ կղզում
-
Դոռնբուշ փարոսը
Քաղաքականություն
խմբագրելՏարածաշրջանային ընտրություններ
խմբագրելՏարին | % | D | % | D | % | D | % | D | % | D | % | D | % | D |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
CDU | SPD | PDS/LIN | FDP | GRÜ | NPD | AfD | ||||||||
1990 | 38,3 | 29 | 27,0 | 21 | 15,7 | 12 | 5,5 | 4 | 9,3* | - | 0,2 | - | ||
1994 | 37,7 | 30 | 29,5 | 23 | 22,7 | 18 | 3,8 | - | 3,7 | - | 0,1 | - | ||
1998 | 30,2 | 24 | 34,3 | 27 | 24,4 | 20 | 1,6 | - | 2,7 | - | 1,1 | - | ||
2002 | 31,4 | 25 | 40,6 | 33 | 16,4 | 13 | 4,7 | - | 2,6 | - | 0,8 | - | ||
2006 | 28,8 | 22 | 30,2 | 23 | 16,8 | 13 | 9,6 | 7 | 3,4 | - | 7,3 | 6 | ||
2011 | 23,0 | 18 | 35,6 | 27 | 18,4 | 14 | 2,8 | - | 8,7 | 7 | 6,0 | 5 | ||
2016 | 19,0 | 16 | 30,6 | 26 | 13,2 | 11 | 3,0 | - | 4,8 | - | 3,0 | - | 20,8 | 18 |
* Կանաչներ՝ 4.2/Նոր ֆորում՝ 2.9/Aliança 90: 2.2
Անվանի անձինք
խմբագրելՄեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ծնված կամ ապրած նշանավոր մարդկանցից են՝
- Արվեստներ. Էռնստ Բառլախ, Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով, Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Մարիաննա Հոպպե, Թիլլ Լինդեման, Ֆիլիպ Օտտո Ռունգե
- Բիզնես. Էռնստ Հայնկել, Կարլ Հայնրիխ ֆոն Սիմենս
- Գրականություն. Էռնստ Մորից Առնդտ, Հանս Ֆալլադա, Վալտեր Կեմպովսկի, Ֆրից Ռոյթեր
- Քաղաքականություն. Էռնստ Մորից Առնդտ, Դիտմար Բարչ, Յոախիմ Գաուկ, Էգոն Կրենց, Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխեր, Անգելա Մերկել, Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագ
- Գիտություն. Թեոդոր Բիլռոթ, Ֆրիդրիխ Քրիզանդեր, Վալտեր Ֆլեմինգ, Գոտլոբ Ֆրեգե, Օտտո Լիլիենթալ, Գյուստավ Մի, Ֆերդինանդ ֆոն Մյուլլեր, Պաուլ Պոգգե, Կարլ Վիլհելմ Շեելե, Հայնրիխ Շլիման, Յոհաննես Շտարկ
- Սպորտ. Տիմ Բորովսկի, Անդրեաս Դիտմեր, Թոմաս Դոլ, Կարստեն Յանկեր, Մարիտա Կոխ, Տոնի Կրոս, Սեբաստիան Սիլվեստեր, Յան Ուլրիխ, Ենս Ֆոյգտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.laiv-mv.de/Statistik/Zahlen-und-Fakten/Gesellschaft-&-Staat/Bevoelkerung — LAiV.
- ↑ Serviço das Publicações da União Europeia. «Anexo A5: Lista dos Estados, territórios e moedas». Código de Redacção Interinstitucional. Վերցված է 1 de maio de 2012-ին.
- ↑ Fernandes, Ivo Xavier. Topónimos e Gentílicos. Vol. I. Editora Educação Nacional, Lda.
- ↑ Krech, Eva Maria; Stock, Eberhard; Hirschfeld, Ursula; Anders, Lutz-Christian (2009), Deutsches Aussprachewörterbuch, Berlin, New York: Walter de Gruyter, էջ 733, ISBN 978-3-11-018202-6
- ↑ Dudenredaktion; Kleiner, Stefan; Knöbl, Ralf (2015) [First published 1962], Das Aussprachewörterbuch (գերմաներեն) (7th ed.), Berlin: Dudenverlag, էջ 590, ISBN 978-3-411-04067-4. According to this source, the pronunciation with [[Միջազգային հնչյունական այբուբեն|[eː]]] is mainly found in Northern Germany (so Mecklenburg-Vorpommern itself as well). It is the historical pronunciation. In other regions, the spelling pronunciation with [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɛ]]] is usual.
- ↑ «Daten und Fakten - Landesportal Mecklenburg-Vorpommern». Արխիվացված օրիգինալից 25 February 2023-ին. Վերցված է 25 February 2023-ին.
- ↑ «Festspiele Mecklenburg-Vorpommern». Արխիվացված օրիգինալից 19 October 2012-ին.
Գրականություն
խմբագրել- Bernd Wurlitzer- Mecklenburg-Vorpommern. 5 aktualisierte Auflage.DuMont Reiseverlag,Köln.2004. ISBN 3-7701-3849-X
- Baedecker. Deutschland. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1004-6
- Weltgeschichte-Daten Fakten Bilder- Georg Westermann Verlag;Braunschweig 1987- ISBN 3-07-509036-0
- Deutschland. Ein Hausbuch. Mit einem Essay von Theodor Heuss-Bertelsmann Verlag. Gütersloch. 1960
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա» հոդվածին։ |