Թյուբինհենի համալսարան

Թյուբինհենի համալսարան, պաշտոնապես՝ Էբերհարդի և Կառլի համալսարան (գերմ.՝ Eberhard Karls Universität Tübingen), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի Թյուբինհեն քաղաքում։ Բժշկության, բնական և հասարակական գիտությունների ոլորտում մեծ ճանաչում ունեցող ամենահին համալսարաններից մեկն է Գերմանիայում։ Հայտնի է ազատամիտ քրիստոնեական աստվածաբանության մեջ ունեցած մեծ ներդրումով։ Հիմնվել է 1477 թվականին Վյուրտեմբերգի կոմս Էբերհարդ Մորուքավորի նախաձեռնությամբ և նրա դաստիարակ ու խորհրդատու, գիտնական-մարդասեր Յոհան Նաուկլերի ջանքերով։

Թյուբինհենի համալսարան
Tuebingen uni gebaeude.jpg
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1477
ՀիմնադրիրEberhard I, Duke of Württemberg?
Անվանված էEberhard I, Duke of Württemberg? և Charles Eugene, Duke of Württemberg?
ՌեկտորBernd Engler?[1]
ԱնդամակցությունՀամալսարանների մատարիկի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft e.V.?[6] և Open Source Business Alliance?[7]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[8]
ՏեղագրությունՏյուբինգեն
Կայքuni-tuebingen.de
University of Tübingen Վիքիպահեստում

Թյուբինհենը Մարբուրգի, Գյոթինգենի, Ֆրայբուրգի և Հայդելբերգի հետ միասին մտնում է Գերմանիայի «համալսարանական քաղաքների» հնգյակի մեջ։ Շրջանավարտների մեջ շատ են հատկապես քիմիայի և բժշկության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրները։

Թյուբինհենի համալսարանական հիվանդանոցԽմբագրել

Յոհան Հենրիխ Ֆերդինանդ ֆոն Աութենրիթը 1905 թվականին Թյուբինհենի համալսարանին կից բացել է հոգեբուժարան։ Այն հայտնի է դարձել նրանով, որ 1806-1807 թվականներին այնտեղ է բուժվել Ֆրիդրիխ Հյոլդերլինը։

Ներկայում համալսարանական հիվանդանոցը (գերմ.՝ Universitätsklinikum Tübingen) Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկն է։ Բուժաշխատողների թիվը կազմում է 900 մարդ[9]։

Ներկայումս հոգեբուժության և հոգեթերապիայի ամբիոնների բժշկական ֆակուլտետները ունեն համալսարանական հոգեբուժական կլինիկաներ։ Կառուցվել են նոր շենքեր, այժմ կան Անչափահասների հոգեբուժության ֆակուլտետի շենք, «Ուայլդերմութշտրասսե» ցերեկային ստացիոնար (գերմ.՝ Wildermuthstrasse), Հոգեբուժության ինստիտուտի ամբուլատոր հիվանդների կլինիկայի շենք («PIA») և Ծերերի օրական ստացիոնար, որը ևս համարվում է այս բժշկական կոմպլեքսի մասը[10]։

ՖակուլտետներԽմբագրել

  • ավետարանական աստվածաբանության,
  • կաթոլիկ աստվածաբանության,
  • մաթեմատիկայի և բնական գիտությունների,
  • տնտեսագիտության և սոցիալական գիտությունների,
  • բժշկական,
  • փիլիսոփայական,
  • իրավաբանական

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

Հայտնի պրոֆեսորներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել