Ֆրայբուրգ իմ Բրայսգաու
Ֆրայբուրգ, ամբողջական անունը՝ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու (գերմ.՝ Freiburg im Breisgau, ալեմանյան բարբառ՝ Friburg im Brisgau [ˈfʁiːb̥əg̊]), քաղաք Գերմանիայում, տարածքով չորրորդը Շտուտգարտից, Մանհեյմից և Կառլսռուեից հետո Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու | |||||
Freiburg im Breisgau | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Երկրամաս | Բադեն Վյուրտեմբերգ | ||||
Համայնք | Ֆրայբուրգ, South Badenia Government Region?, Freiburg?, Stadtamt Freiburg?, Q2008934? և Further Austria? | ||||
Ներքին բաժանում | Altstadt?, Neuburg?, Herdern?, Zähringen?, Brühl?, Hochdorf?, Waldsee?, Littenweiler?, Ebnet?, Kappel?, Oberau?, Wiehre?, Günterstal?, Stühlinger?, Mooswald?, Betzenhausen?, Landwasser?, Lehen?, Waltershofen?, Mundenhof?, Haslach?, Sankt Georgen?, Opfingen?, Tiengen?, Մունցինգեն, Weingarten?, Rieselfeld? և Vauban? | ||||
Օբերբուրգոմիստր | Դիտեր Զալոմոն | ||||
Մակերես | 153,07 կմ² | ||||
ԲԾՄ | 278 մ | ||||
Բնակչություն | 224191 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0761 | ||||
Փոստային ինդեքս | 79098–79117 | ||||
Փոստային դասիչ | 79098–79117 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FR | ||||
Պաշտոնական կոդ | 08 3 11 000 | ||||
Պաշտոնական կայք | freiburg.de | ||||
| |||||
Դիրք
խմբագրելՖրայբուրգը գտնվում է Շվարցվալդի և Վերին Ռեյնի դաշտավայրի սահմանին։
Մոտակա խոշոր քաղաքներն են՝ 60 կմ հարավ՝ Բազել (Շվեյցարիա), գրեթե 90 կմ հարավ–արևելք՝ Ցյուրիխ (Շվեյցարիա), գրեթե 85 կմ հյուսիս՝ Ստրասբուրգ (Ֆրանսիա) և մոտ 140 կմ հյուսիս՝ Կառլսռուե։ Շտուտգարտ երկարամասի մայրաքաղաքը գտնվում է Ֆրայբուրգից 200 կմ հյուսիս–արևելք։
Պատմություն
խմբագրելՖրայբուրգի հիմնադրման պաշտոնական տարեթիվը 1120–ն է։ Քաղաքի հիմնադիրը Բերթոլդ III–ն է։ Նույն թվականին քաղաքին տրվեց արտոնություն, որը դարձավ Ֆրայբուրգի հիմնական իրավունքը։
14-րդ դարի կեսերին քաղաքն անցավ ավստրիական Հաբսբուրգների տիրապետության տակ։ Ըստ լեգենդի՝ Ֆրայբուրգում բնակվում էր Բերթոլդ Շվարց վանականը, ով հայտնագործել է վառոդը։
1457 թվականին Ալբրեխտ VI–ը հիմնեց Ֆրայբուրգի համալսարանը (գերմ.՝ Albert-Ludwigs-Universität Freiburg)՝ Գերմանիայի հնագույն համալսարաններից մեկը։ 16-րդ դարում Ֆրայբուրգում է որոշ ժամանակ բնակվել Էրազմ Ռոտերդամցին։ Լյուդովիկոս XIV–ի պատերազմական տարիներին Ֆրայբուրգը կարճ ժամկետով անցել է ֆրանսիացիների տիրապետության տակ։
1940 թվականին Ֆրայբուրգը ենթարկվել է օդային գնդակոծման, որի արդյունքում եղել են զոհեր և ավերածություններ[1]։
Նշանակալի վայրեր
խմբագրել- Ֆրայբուրգյան մյունստեր — քաղաքի գլխավոր տեսարժան վայրը և խորհրդանիշը։ Կառուցվել է 300 տարվա ընթացքում՝ 13-րդ դարի սկզբից մինչև 16-րդ դարի սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այն չի ավերվել՝ ի տարբերություն այլ շինությունների։
- Ֆրայբուրգի համալսարան
- Օգոստոսների թանգարան
- Դիտորդական աշտարակ Շլոսբերգ լեռան վրա - բացվել է 2002 թվականի հունվարին։ Աշտարակի բարձրությունը մոտավորապես 30 մետր է։ Աշտարակի վերևից կարելի է դիտել Ֆրայբուրգի համայնապատկերը։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wolfgang Dierich. «Kampfgeschwader 'Edelweiss'. History of German bomber unit 1939—1945»
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայքը (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրայբուրգ իմ Բրայսգաու» հոդվածին։ |