Ցյուրիխի կանտոն
Ցյուրիխի կանտոն (գերմ.՝ Kanton Zürich ), ֆր.՝ Zurich; իտալերեն՝ Zurigo; ռոմանշ.՝ Turitg), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Ցյուրիխ քաղաքն է։ Շվեյցարական համադաշնությանը կանտոնն անդամագրվել է 1351 թվականին։ Նրա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում, որի վկայությունն են Ցյուրիխի լճի շրջակայքում հայտնաբերված գերանասյուն 11 տները[3][4] (վերջիններս ընդգրկված են և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և՛ Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային սեփականության գույքացուցակում՝ որպես Class object)[5]:
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Ցյուրիխ[1] | ||||
Ամենաբարձր կետ | Schnebelhorn? | ||||
ԲԾՄ | 408 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Zurich? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 1 520 968 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Տարածք | 1729 կմ² | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1351 թ. | ||||
Սահմանակցում է | Շաֆհաուզեն կանտոն, Արգաու, Ցուգի կանտոն, Շվից, Տուրգաու, Սուրբ Գալլենի կանտոն և Բադեն-Վյուրթեմբերգ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-ZH | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
zh.ch(գերմ.) |
Կանտոնն զբաղեցնում է 1728.8 քառակուսի կիլոմետր տարածք։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1,504,346 (այս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիայի կանտոնների շարքում)։
ԺողովրդագրությունԽմբագրել
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[6]

Վարչատարածքային բաժանումԽմբագրել
Կանտոնը բաժանված է 12 շրջանի.
- Աֆոլտերն
- Անդելֆինգեն
- Բյուլախ
- Դիլսդորֆ
- Դիտիկոն
- Հինվիլ
- Հորգեն
- Մայլեն
- Պֆեֆիկոն
- Ուստեր
- Վինտերտուր
- Ցյուրիխ
Տեսարժան վայրերԽմբագրել
- Գրոսմյունստեր — Ցյուրիխի ամենամեծ տաճարը
- Ֆրաումյունստեր — կուսանոց, որ համբավվել է Մարկ Շագալի վիտրաժներով
- Սուրբ Պետրոսի եկեղեցի — Ցյուրիխի ամենահին եկեղեցին, որ հռչակվել է Եվրոպայում խոշորագույնը համարվող ժամացույցով
- Լինդենհոֆ — հարթակ՝ սարի վրա, որտեղից բացվում է քաղաքի համայնապատկերը. նախկինում եղել է հին հռոմեացիների հիմնած մաքսակետ
- Արհեստավորների համքարության տուն
- Ցյուրիխի օպերային թատրոն
- Ռատուշա
- Կունստհաուս
- Էմիլ Բյուրլեի հիմնադրամի հավաքածու
- Ուտլիբերգ — սար՝ դիտաշտարակով
- Ցյուրիխի կենդանաբանական այգի
- Մահմուդի մզկիթը Ցյուրիխում — Շվեյցարիայում կառուցված առաջին մղկիթը
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 2,0 2,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO, 1860.
- ↑ «Prehistoric Pile Dwellings in Switzerland»։ Swiss Coordination Group UNESCO Palafittes (palafittes.org)։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2014-ին։ Վերցված է 2014-12-07
- ↑ «World Heritage»։ palafittes.org։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 9, 2014-ին։ Վերցված է 2014-12-10
- ↑ «A-Objekte KGS-Inventar»։ Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է 2014-12-10
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850–2000 Archived 30 September 2014 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
Արտաքին հղումներԽմբագրել
- {{{1}}} Ցյուրիխի կանտոն. պաշտոնական կայք (գերմ.)
- Պաշտոնական վիճակագրություն
- Zürich Tourism Archived 2014-08-20 at the Wayback Machine.