Արգաու
Արգաու, նաև՝ Աարգաու (գերմ.՝ Aargau, ֆր.՝ Argovie, իտալերեն՝ Argovia, ռոմանշ.՝ Argovia) [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaːrɡaʊ]]] ( ), երբեմն՝ լատինացված ձևոով Argovia), կանտոն Շվեյցարիայի հյուսիսում, Աարե գետի ստորին հոսանքի մերձակայքում (այստեղից էլ՝ կանտոնի Aar-Gau անվանումը, որ գերմաներենից թարգմանած՝ նշանակում է Աարեի մարզ)։ Երկրի ամենախիտ բնակեցված կանտոններից մեկն է[2]։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հյուսիսարևմտյան Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Արաու | ||||
Ամենաբարձր կետ | Geissfluegrat? | ||||
ԲԾՄ | 382 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Aargau? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲678 207 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 1403,77 կմ² | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1803 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Զոլոտուրն, Բեռն, Լյուցերն, Ցուգի կանտոն, Ցյուրիխ և Բադեն-Վյուրթեմբերգ | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2, Կենտրոնական եվրոպական ժամանակ, Ամառային ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
ISO 3166-2 կոդ | CH-AG | ||||
Ավտոմոբիլային կոդ | AG | ||||
Անվանված է | Աարե | ||||
ag.ch(գերմ.) |
Դեռևս մեր թվականությունից առաջ 200 թվականին Արգաուն ու շրջակա տարածքները գտնվել են հելվետների տիրապետության տակ[3], այնուհետև գրավվել են հին հռոմեացիների, իսկ մեր թվականության 6-րդ դարում՝ ֆրանկների կողմից[4]։ Հին հռոմեացիները ներկայիս Բրուգգի մոտակայքում խոշոր բնակավայր են հիմնել՝ Վինդոնիսա անվանումով[3]։ Պատմաճարտարապետական նշանավոր հուշարձաններից են նաև Հաբսբուրգների ամրոցի ավերակները (այդ նույն Բրուգգի մերձակայքում),Քյոնիգսֆելդենի աբբայության վանքը՝ սքանչելի նկարազարդված միջնադարյան լուսամուտներով, Ֆարի վանական համալիրը...
Աշխարհագրություն Խմբագրել
Կանտոնի վարչական կենտրոնը Արաու քաղաքն է, որ գտնվում է Աարե գետի ափին։ Հյուսիսում կանտոնը սահմանակից է Գերմանիայի Դաշնության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասին (սահմանագիծն անցնում է Հռենոս գետով)։ Շվեյցարիայի խոշոր գետերից ևս մեկը՝ Ռոյսն էլ է հոսում Արգաուի տարածքով[4], որն ընդհանուր առմամբ կազմում է 1404 քառակուսի կիլոմետր։
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են բերրի դաշտերն ու հովիտները, որոնք ոռոգվում են Աարեի ու նրա վտակների ջրերով։ Հանդիպում են նաև ոչ բարձր, անտառապատ բլուրներ։ Տարածքի 15 տոկոսը գրավում են շինություններն ու ճանապարհները[5]։ Բնակչության խտությունը նույնպես բավականին բարձր է՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 450 մարդ։
Կանտոնը հռչակված է ծծմբային տաք աղբյուրներով (Բադեն և Շինցնախ-Բադ), ինչպես նաև՝ հանքային աղերով հարուստ աղբյուրներով (Ռայնֆելդեն)։
Պատկերասրահ Խմբագրել
-
Տեսարան Արաուի հին քաղաքամասից
-
Բադենի կաթոլիկ եկեղեցին
-
Լայբշտադի ատոմային էլեկտրակայանը
Ժողովրդագրություն Խմբագրել
2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Արգաուի բնակիչների թվաքանակը եղել է 678.207: Նրանց 21.5%ը օտարերկրացիներ էին։ 2000–ից 2010 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 11%, ընդ որում՝ միգրացիայինը՝ 8.7%, ծնունդներինն ու մահերինը՝ 2.8%[6]: Բնակիչների մեծագույն մասը՝ ավելի քան 87 տոկոսը, գերմանախոս են։ Երկրորդ տեղն զբաղեցնում են իտալախոսները՝ 3,3 տոկոս։
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7][8][9].

Պատմական տվյալներ բնակչության վերաբերյալ[7] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչությունը | Գերմանախոս | Իտալախոս | Բողոքական | Կաթոլիկ | Քրիստ. կաթոլիկ | Հրեա | Այլք | Կրոնը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյց. |
1850 | 199,852 | 107,194 | 91,096 | 1,562 | 79 | 196,890 | 2,962 | ||||
1900 | 206,498 | 203,071 | 2,415 | 114,176 | 91,039 | 990 | 293 | 196,455 | 10,043 | ||
1950 | 300,782 | 291,101 | 5,335 | 171,296 | 122,172 | 5,096 | 496 | 1,722 | 290,049 | 10,733 | |
1990 | 507,508 | 435,103 | 24,758 | 218,379 | 224,836 | 3,676 | 405 | 29,736 | 30,476 | 420,616 | 86,892 |
1993[4] | 512,000 | ||||||||||
2000 | 547,493 | 477,093 | 17,847 | 203,949 | 219,800 | 3,418 | 342 | 20,816 | 57,573 |
Գրականություն Խմբագրել
- Bridgwater W., Aldrich Beatrice, eds. (1968)։ «Aargau»։ The Columbia-Viking Desk Encyclopedia (3rd ed.)։ New York, NY: Columbia University Press։ ISBN 978-0670230709
- Cohen Saul B., ed. (1998)։ «Aargau»։ The Columbia Gazetteer of the World։ New York, NY: Columbia University Press։ ISBN 0-231-11040-5
- Farbkarte S. (2002)։ Neuenschwander Eva Meret, Schneider Jürg, eds.։ Schweiz mit Liechtenstein [Switzerland with Liechtenstein] (German)։ Bielefeld, Germany: Reise Know-how Verlag։ ISBN 3-8317-1064-3
- Federal Department of Statistics (2013)։ «Nationalratswahlen 2007: Stärke der Parteien nach Kanton» [Election 2007: strength of the parties to Canton] (Excel)։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 29, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Federal Department of Statistics (2013a)։ «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank: Datenwürfel für Thema 06.2 – Unternehmen» [STAT-TAB: The interactive statistical database: Data cube for about 06.2 – company]։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 25, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Federal Department of Statistics (2013b)։ «Federal Department of Statistics»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 16, 2010-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2010
- Federal Department of Statistics (2011)։ «Sprachen, Religionen – Daten, Indikatoren Religionen» [Languages, religions – Data, indicators religions]։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 29, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Federal Department of Statistics (2011a)։ «Sprachen, Religionen – Daten, Indikatoren Sprachen» [Languages, religions – Data, indicators languages]։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Federal Department of Statistics (2006)։ «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten» [Land Use Statistics – Canton data after 15 uses] (Excel)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2009-ին։ Վերցված է հունվարի 15, 2009
- Federal Department of Statistics (2000)։ «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank» [STAT-TAB: The interactive statistical database]։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 9, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Gasser Adolf, Keller Ernst (1932)։ «Die territoriale Entwicklung der schweizerischen Eidgenossenschaft 1291–1797» [The territorial development of the Swiss Confederation, 1291–1797] (German)։ Aarau: Sauerländer
- Heer Oliver (2013)։ «Eingereichte Listen bei den Nationalratswahlen 1971 – 2011, nach Parteien» [Submitted lists for the National Council elections 1971 – 2011, after parties] (Excel)։ Federal Office of Statistics։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Heimer Željko (2000)։ «Aargau canton (Switzerland)»։ Flags of the World.com։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- Hoiberg Dale H., ed. (2010)։ «Aargau»։ Encyclopædia Britannica։ I: A-ak Bayes (15th ed.)։ Chicago, Illinois: Encyclopædia Britannica Inc.։ ISBN 978-1-59339-837-8
- Kayserling Moritz (1906)։ «Aargau»։ in Singer Isidore։ The Jewish Encyclopedia։ New York, NY: KTAV Publishing House Inc.
- Luck James Murray (1985)։ A History of Switzerland: The First 100,000 years: Before the Beginnings to the days of the Present։ Palo Alto, CA: Sposs Inc.։ ISBN 0-930664-06-X
- Ogrizek Doré, Rufenacht J. G., eds. (1949)։ Switzerland։ World in Color Series։ New York, NY: Whittlesey House։ ASIN B0027ESLB2
- Swiss Federal Statistical Office (2013)։ «Swiss Statistics Web site»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 15, 2012-ին։ Վերցված է հունվարի 26, 2012
- Van Valkenburg Samuel (1997)։ «Aargau»։ in Johnston Bernard։ Collier's Encyclopedia։ I: A to Ameland (1st ed.)։ New York, NY: P.F. Collier
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ Van Valkenburg 1997, էջ. 3
- ↑ 3,0 3,1 Ogrizek & Rufenacht 1949, էջ. 4
- ↑ 4,0 4,1 4,2 Cohen 1998, էջ. 1
- ↑ Federal Department of Statistics 2006
- ↑ Swiss Federal Statistical Office 2013 Կաղապար:Full citation needed
- ↑ 7,0 7,1 Steigmeier 2010
- ↑ Federal Department of Statistics 2011
- ↑ Federal Department of Statistics 2011a
Արտաքին հղումներ Խմբագրել
Արգաու Վիքիպահեստում |