Շաֆհաուզեն (կանտոն)
Շաֆհաուզեն (գերմ.՝ Schaffhausen; ֆր.՝ Schaffhouse; իտալ.՝ Sciaffusa; Schaffusa), գերմանախոս ոչ մեծ կանտոն Շվեյցարիայի հյուսիսային մասում: Վարչական կենտրոնը նույնանուն քաղաքն է:
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Eastern Switzerland? և Northeastern Switzerland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Շաֆֆհաուզեն | ||||
ԲԾՄ | 392 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Schaffhausen? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 81 991 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 298,42 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1501 թ. | ||||
Սահմանակցում է | Բադեն-Վյուրթեմբերգ, Ցյուրիխ, Տուրգաու և Բյուզինգեն ամ Հոխրհայն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-SH | ||||
Ավտոմոբիլային կոդ | SH | ||||
sh.ch(գերմ.) |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կանտոնը տարածվում է Հռենոս գետի երկու ափերին (հիմնականում աջ ափին. ձախ ափին միայն մի փոքր մասն է ընկած), Կոնստանս լճից արևմոտք; Զբաղեցնում է 298 քառակուսի կիլոմետր տարածք[2]: Ընդ որում՝ 134.4 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 45%-ը) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, դրանից մի փոքր պակաս տարածք՝ 128.7 քառակուսի կիլոմետր (մոտավորապես 43%) անտառապատ է: Արտադրական նպատակներով օգտագործվում է 31.8 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 10%-ը), և միայն 3,8 քառակուսի կիլոմետր (1.3%) են կազմում ոչ արտադրական տարածքները (գետեր, լճեր, լեռներ)[3]:
ՊատմությունԽմբագրել
Միջին դարերում Շաֆհուզենը եղել է քաղաք-պետություն, որը 1045 թվականից իր դրամն է հատել[4], 1501 թվականից էլ շվեյցարական համադաշնության մաս է կազմել:
Վարչական բաժանումԽմբագրել
Կանտոնը վարչականորեն բաժանված է հետևյալ 27 համայնքների.
- Բերգեն
- Բեգինգեն
- Բերինգեն
- Բուխ
- Բուխբերգ
- Բյուտենհարդ
- Դյորֆլինգեն
- Գեխլինգեն
- Գունտմադինգեն
- Հալլաու
- Հեմիսհոֆեն
- Լոն
- Լյոնինգեն
- Մերիսհաուզեն
- Նոյհաուզեն ամ Ռայնֆալ
- Նոյկիրխ
- Օբերհալլաո]
- Ռամզեն
- Ռյուդլինգեն
- Շաֆհաուզեն
- Շլայտայմ
- Զիբլինգեն
- Հռենոսի Շտայն
- Շտետեն
- Թայնգեն
- Թրազադինգեն
- Վիլխինգեն
ԺողովրդագրությունԽմբագրել
2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 81,991: Նրանցից 16,323-ը կամ ամբողջ բնակչության շուրջ 21,9 %-ը օտարերկրացիներ էին[5]: Գերմաներեն խոսվածքը և բողոքական դավանանքը գերակշռում են. բողոքականներ են բնակիչների շուրջ 50, կաթոլիկներ՝ 24 տոկոսը[6]:
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.
Տարին | 1850 | 1880 | 1900 | 1950 | 1970 | 2000 |
---|---|---|---|---|---|---|
Բնակչությունը | 35 300 | 38 241 | 41 514 | 57 515 | 72 854 | 73 392 |
Լեզուն | ||||||
Գերմաներեն | 38 117 | 40 290 | 55 257 | 61 518 | 64 323 | |
Իտալերեն | 39 | 886 | 1 490 | 6 682 | 1 897 | |
Ֆրանսերեն | 149 | 264 | 529 | 553 | 370 | |
Ռոմանշերեն | 4 | 16 | 101 | 139 | 80 | |
Այլ | 39 | 58 | 138 | 3 962 | 6 722 | |
Դավանանքը | ||||||
Բողոքական | 33 880 | 33 897 | 34 046 | 44 408 | 46 772 | 37 025 |
Կաթոլիկ | 1 411 | 4 154 | 7 403 | 12 431 | 23 277 | 17 790 |
Շվեյց. քրիստ.-կաթոլիկ եկեղեցի | 275 | 192 | 83 | |||
Այլ | 9 | 297 | 65 | 401 | 2 613 | 18 494 |
Ազգությունը | ||||||
Շվեյցարացի | 33 938 | 33 963 | 33 860 | 53 950 | 58 907 | 58 290 |
Այլ | 1 362 | 4 278 | 7 654 | 3 565 | 13 947 | 15 102 |
ՏնտեսությունԽմբագրել
Շաֆհաուզենը տնտեսապես ներգրավված է Ցյուրիխի մետրոպոլիսային տարածաշրջանում:
Կանտոնի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է խաղողագործությունը. այստեղ աճեցվում են հանրաճանաչ ռիսլինգ և այլ խաղողատեսակներ[8][9]: Արդյունաբերության բնագավառում կարևոր դեր են խաղում մետաղագործությունը, մեքենաշինությունը, ժամացույցագործությունը, ոսկերչությունը: Համեմատաբար փոքր են տեքստիլի, կաշվեղենի, ցեմենտի, թղթի,ապակեգործական արտադրությունների, քիմիական արդյունաբերության ծավալները[10]: Կանտոնում կա նաև գարեջրի գործարան:
Ռայնաուում գործում է հիդրոէլեկտրակայան, որի արտադրանքը սպառվում է ոչ միայն կանտոնում, այլև նրա սահմաններից դուրս: Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են Ռայնֆելդենի քիմիական ձեռնարկությունները, Նոյհաուզեն ամ Ռայնֆալի ալյումինի գործարանը, կանտոնի վարչական կենտրոնը՝ Շաֆհաուզեն քաղաքը: Կանտոնում իրենց գործունեությունն են ծավալել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ Tyco International-ը, Tyco Electronics-ը, SIG-ը, Georg Fischer AG-ը, International Watch Company-ն, Cilag AG-ը...
Շաֆհաուզենի տարածքով է անցնում Միլան-Ցյուրիխ-Շտուտգարտ անչափ բանուկ երկաթուղին, որն սպասարկում են Շվեյցարիայի Համադաշնության և Գերմանիայի Դաշնության գնացքներն ու երկաթուղայինները[11]:
ԳրականությունԽմբագրել
- «Шафгаузен, кантон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ Canton Schaffhausen website, Geography (գերմ.). Retrieved 18 April 2009
- ↑ Federal Department of Statistics (2008)։ «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 25, 2009-ին։ Վերցված է 2009-01-15 (գերմ.)
- ↑ «Schaffhausen (city)»։ Encyclopædia Britannica 24։ 1911։ էջ 312։ Վերցված է 2009-04-18
- ↑ Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008
- ↑ Federal Department of Statistics (2004)։ «Wohnbevölkerung nach Religion» (Interactive Map)։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 24, 2016-ին։ Վերցված է 2009-01-15
- ↑ http://www.hls-dhs-dss.ch/textes/d/D7388.php
- ↑ Canton Schaffhausen website, Wine Production (գերմ.). Retrieved 18 April 2009
- ↑ Canton Schaffhausen website, Wine Production (գերմ.)
- ↑ Canton Schaffhausen website- Economic Promotion. Retrieved 18 April 2009
- ↑ «Economic Promotion: Canton Schaffhausen: Geographic Location»։ Canton Schaffhausen։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 23, 2009-ին։ Վերցված է հունվարի 6, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
Շաֆհաուզեն (կանտոն) Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք (գերմ.)
- Արխիվ (գերմ.)
- Պաշտոնական վիճակագրություն
- 34 townships