Արա Այվազյան
հայ դիվանագետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արա Հենրիի Այվազյան (մարտի 30, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (18.11.2020 - 27.05.2021[1])։
Արա Այվազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1993) և Հայկազյան համալսարան (1994) |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կրթություն խմբագրել
1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում)։
1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։
Դիվանագիտական ծառայություն խմբագրել
- 1995 թվական - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
- 1996 թվական - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
- 1996-1997 թվականներ - Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1997 թվական - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
- 1998 թվական - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
- 1999-2006 թվականներ - Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թվական - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
- 2006-2011 թվականներ - Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2011 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
- 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
- 2012 թվականի մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
- 2013 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[6]։
- 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[7]։
- 2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[8]։
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Մեխիկո)[9]։
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)[10]։
- 2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)[11]։
- 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[12]
- 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- Մայիսյան Մեծ Խաչի աստիճանի շքանշան (Արգենտինա)։
- Արտակարգ և լիազոր դեսպան։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և իսպաներենին։
Նախորդող Զոհրաբ Մնացականյան |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյան նոյեմբերի 18, 2020 - մայիսի 27, 2021 |
Հաջորդող Արարատ Միրզոյան |
Նախորդող Գրիգոր Հովհաննիսյան |
Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 2016 - նոյեմբեր 2020 |
Հաջորդող Արմելլա Շաքարյան |
Նախորդող Վլադիմիր Կարմիրշալյան |
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 2006 - 17 օգոստոսի 2011 |
Հաջորդող Հրաչյա Աղաջանյան |
Նախորդող Աշոտ Գալոյան |
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 19 հոկտեմբերի 2011 - 2016 |
Հաջորդող Տիգրան Մկրտչյան |
Նախորդող Վլադիմիր Կարմիրշալյան |
Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 2006 - 12 մարտի 2012 |
Հաջորդող Հրաչյա Աղաջանյան |
Նախորդող Աշոտ Գալոյան |
Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 23 մարտի 2012 - 2016 |
Հաջորդող Տիգրան Մկրտչյան |
Նախորդող Աշոտ Գալոյան |
Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 23 մարտի 2012 - 2016 |
Հաջորդող Տիգրան Մկրտչյան |
Նախորդող Վլադիմիր Կարմիրշալյան |
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 2006 - 26 նոյեմբերի 2013 |
Հաջորդող Արտակ Ապիտոնյան |
Նախորդող Վլադիմիր Կարմիրշալյան |
Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյան 2006 - 6 նոյեմբերի 2014 |
Հաջորդող Արտակ Ապիտոնյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՀ ԱԳՆ խոսնակ»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-05-27
- ↑ Ա. Այվազյանին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Այվազյանին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Այվազյանին Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Այվազյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Մերձբալթյան երկրներից Մեքսիկա. ՀՀ նոր դեսպան
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-28
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-06-07
- ↑ «Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-10-16