Հրաչյա Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Հայկի Աղաջանյան (դեկտեմբերի 27, 1979, Հայաստան և Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։
Հրաչյա Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան կամ Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Կենսագրություն
խմբագրել2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Վորոնեժի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում (պաշտպանել է թեկնածուական թեզ), ավարտել է նաև Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
2002-2005 թվականներին աշխատել է «Ավտոբանինվեստ-ցենտր»-ի (Ռուսաստան) արտաքին տնտեսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն, 2005-2007 թվականներին` «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանս»-ի (Ռուսաստան) զարգացման դեպարտամենտի տնօրեն։ 2007 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի խորհրդական։ 2007-2010 թվականներին եղել է «Ազգային էկոլոգիական արդյունաբերական ալյանս»-ի նախագահը, 2010–2011 թվականներին` տնօրենների խորհրդի անդամ։
2011 թվականի օգոստոսի 17 -ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
2012 թվականի մարտի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)[2]։
2017 թվականի հուլիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[3]։
Անձնական կյանքը
խմբագրելԱմուսնացած է, ունի դուստր։
Նախորդող Արա Այվազյան |
Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյան 17 օգոստոսի 2011 թ. - 12 հուլիսի 2017 թ. |
Հաջորդող Ալեքսանդր Արզումանյան |
Նախորդող Արա Այվազյան |
Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյան 12 մարտի 2012 թ. - 12 հուլիսի 2017 թ. |
Հաջորդող Ալեքսանդր Արզումանյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Աղաջանյանին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Հ. Աղաջանյանին Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.