Տիգրան Մկրտչյան

դիվանագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Վանիկի Մկրտչյան (մայիսի 29, 1978(1978-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու։ Հունաստանում (2021)[1], Ալբանիայում (2022)[2] և Կիպրոսում (2022)[3] Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Տիգրան Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1978(1978-05-29) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանՔաղաքական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունդիվանագետ
Ծնողներհայր՝ Վանիկ Մկրտչյան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
 Tigran Mkrtchyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
  • 1995-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում՝ ստանալով պատմաբանի որակավորում։
  • 1999-2001 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։
  • 2001-2004 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Ատենախոսության թեման՝ «Բրիտանական Պահպանողական քաղաքական հոսանքը 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում»։
  • 2003-2004 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում Դարվինի Քոլեջի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում։ Թեզի թեման՝ «ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը»։
  • 2002 թ. եղել է հրավիրված դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնում։ Անցկացրել է Հայոց պատմության հատուկ դասընթաց օտարազգի ուսանողների համար։
  • 2005-2006 թթ. աշխատել է որպես դասախոս ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
  • 2005-2006 թթ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական
  • 2006-2007 թթ. Դասախոս Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
  • 2006-2008 թթ. Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ ՀԿ Արխիվացված 2007-01-10 Wayback Machine ավագ հետազոտող, ապա գործադիր տնօրեն։
  • 2007-2010 թթ. Եվրոպական Կայունության Նախաձեռնության (European Stibility Initiative) հայաստանյան վերլուծաբան։
  • 2010-2013 թթ. Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական։
  • 2010-2013 թթ. Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող։
  • 2013-2016 թթ. Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ, ԱԳ նախարարի խորհրդական։
  • 2016-2021 թթ․ Լիտվայի Հանրապետությունում[4], Լատվիայի Հանրապետությունում[5] և Էստոնիայի Հանրապետությունում[6] Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2021 թ․ից Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
  • 2022 թ․ից Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • 2013 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան[7]։
  • Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար 2015 թ. մարտի 2-ին պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Ջոն Կիրակոսյանի անվան մեդալով։
  • 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի նիստում Տիգրան Մկրտչյանը պաշտպանել է «Քաղաքական պահպանողականության ձևավորումը Անգլիայում. (18-րդ դարի երկրորդ կես – 19-րդ դարի սկիզբ)» թեմայով ատենախոսությունը և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների[8]։
  • 2016 թ. մարտի 1-ին, դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Տիգրան Վանիկի Մկրտչյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով (2016)[9]։
  • 2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանով երկարամյա ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար Տիգրան Մկրտչյանը պատրգևատրվել է ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալով։
  • 2022թ․ փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[10]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 որդի և 1 դուստր։ Տիգրան Մկրտչյանի հայրը՝ Վանիկ Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ է, իսկ եղբայրը՝ Վարդան Մկրտչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է։

Հրապարակումներ

խմբագրել

Տիգրան Մկրտչյանը մեկ մենագրության և քաղաքական տեսության, միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ավելի քան երկու տասնյակ հոդվածների հեղինակ է[11][12][13][14][15][16][17][18][19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը, Տ․ Մկրտչյանին Հունաստանի Հանրապետությունում դեսպան նշանակելու մասին։». president.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Հայաստանի Նախագահի հրամանագրերը, Տ. Մկրտչյանին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  5. ՀՀ Նախագահի հրամանագրերը, Տ. Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  6. ՀՀ Նախագահի հրամանագրերը, Տ. Մկրտչյանին Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  7. Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
  8. Ատենախոսության սեղմագիր
  9. Տ. Վ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  11. «NATO and the South Caucasus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  12. INTEGRATION OF TRANSCAUCASIA: CONTINUED FAILURE AND HOPE
  13. DEMOCRATIZATION AND THE CONFLICT OF NAGORNO-KARABAKH
  14. «Էդմունդ Բըրքը որպես անգլիական հակաժողովրդականության գաղափարախոս» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  15. Armenia's European Future
  16. The Role of NGOs in Turkey-Armenia Rapprochement
  17. Post-Election Prospects for Armenian-Turkish Relations
  18. The American Declaration of Independence as a Synthesis of Revolutionary and Conservative Ideas
  19. Ազատությունների Մեծ խարտիայի նշանակությունը անգլիական պահպանողականության ձևավորման փուլում